Ի վերջո գարդասիլը պատուհա՞ս է, թե՝ ոչ․ Արսեն Թորոսյանը պատասխանում է Տիգրան Ուրիխանյանին

Ազգային ժողովում մեկնարկել է պատգամավորներ-կառավարության անդամներ հարց ու պատասխանը։ Կառավարության անդամներին հարցեր տալու համար հերթագրվել է 32 պատգամավոր։ Հարց ու պատասխանին ներկա չէ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քանի որ մեկնել է Ղազախստան՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստին:

Առաջին հարցը հնչեցրեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ դիմելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։ Մասնավորապես, պատգամավորը խնդրեց սպառիչ տեղեկություն տալ գարդասիլ պատվաստանյութի մասին՝ վերջը ինչ է լինելու, պատվաստանյութը շրջանառության մեջ դրված է, դրվում է, դրվելու է՞, թե՝ ոչ, այն վնասակար է, թե օգտակար, ինչ սպասել դրանից, դա փորձարկո՞ւմ է մեր պետության ու ժողովրդի նկատմամբ, պատուհաս է մեր գլխին կախված, թե ոչ․

«Ես, որպես տառաճանաչ, կարդալ սիրող մարդ, չեմ կարողանում ամփոփիչ, համապարփակ եւ հստակ պատասխաններ ստանալ, առավել եւս օրական մի քանի տասնյակ մարդուց ստանում եմ այս հարցը»,-ասաց Ուրիխանյանը։

Նախարարն արձագանքեց, որ պատրաստ է հավերժ պատասխանել այդ հարցերին՝ նշելով, որ բազմիցս արդեն անդրադարձել է։ Այնուհանդերձ՝ Թորոսյանը եւս մեկ անգամ մանրամասն բացատրեց․

«Պատվաստանյութը ներդրվել է 2017 թվականի վերջերից, հետեւաբար այն վաղուց ներդրվել է։ Վնասակա՞ր է, թե՞ օգտակար։ Միանշանակ օգտակար է, եւ չկա որեւէ գիտական ապացույց որեւէ երկրում, որ այն վնասակար է, հետեւաբար՝ այն օգտակար է, փրկում է հազարավոր կյանքեր, մեր դեպքում՝ տարիներ անց կփրկի առնվազն տարեկան 120 կյանք։ Փորձարկում չէ, քանի որ բոլոր պատվաստանյութերը մինչեւ ներդրվելը անցնում են տասնյակ տարիների փորձարկումներ։ Գարդասիլն առաջին անգամ օգտագործվել է 2006 թվականին, մինչ օրս աշխարհում օգտագործվել է մոտ 300 մլն դոզա։ Պատուհա՞ս է, թե՞ ոչ։ Պատուհաս չէ, կյանքեր փրկող պատվաստանյութ է, ինչպես մնացած բոլոր պատվաստանյութերը, դրանք վերջին 200 տարիների գիտության ամենալուրջ հայտնագործություններից են, որոնք փրկում են միլիոնավոր կյանքեր։ Հայաստանում կատարվել է 6000 պատվաստում, չի եղել որեւէ կողմնակի էֆեկտ, պատվաստվել եմ նաեւ ինքս, կինս, նաեւ աղջիկս կպատվաստվի՝ երբ հասնի պատվաստման տարիքին»,-պարզաբանեց Թորոսյանը՝ ընգծելով, որ այս թեման դուրս է եկել գիտական դիսկուրսից եւ դարձել քաղաքական շահարկումների թեմա, ինչը, ըստ Թորոսյանի, սխալ է։

Տպել
8625 դիտում

Երեւանի բնակարաններից մեկում հայտնեբերվել է դի

Երեւանում հրազենի գործադրմամբ ոստիկան է սպանվել. 1 ոստիկան էլ վիրավոր է

Թուրքական «Խաղաղության աղբյուրը». բոլորը կողմ են՝ դեմ խոսելով

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հանդիպել է China Union Pay կազմակերպության խորհրդի նախագահի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ

Շվեդիան չեղարկել է Թուրքիային զինտեխնիկա մատակարարելու բոլոր թույլտվությունները

Բեթհովենի 250-ամյակին և բեռլինյան պատի 30-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն. հանդիպում Գերմանիայի դեսպանի հետ

Տավուշի մարզում Porsche-ն մի քանի պտույտ գլորվելով ընկել է ձորակը. կա 1 զոհ, 1 վիրավոր

ՀՀ ֆուտբոլի հավաքականը պարտվեց ու գործնականում կորցրեց Եվրո 2020-ում հայտնվելու հնարավորությունը

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Լիտվայի դեսպանին

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ պատգամավոր Զատուլինի՝ Արցախ կատարած այցի պատճառով

ՀՀ ֆուտբոլի հավաքականը 2-րդ գոլը բաց թողեց Ֆինլանդիայից. արդեն պարտվում է 0:2

Ինչ եկամուտներ են հայտարարագրել ԱԱԾ ՊՊԾ արդեն նախկին պետ Գրիգորի Հայրապետովը, նրա կինն ու դուստրը

Խաղաղություն ու բարօրություն վրաց ժողովրդին. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի վարչապետին

Ոստիկանության Հրազդանի բաժնում մեծ քանակությամբ տարբեր տեսակի զինամթերք է հանձնվել (տեսանյութ)

ՀՀ ֆուտբոլի հավաքականը գոլ բաց թողեց Ֆինլանդիայի դեմ խաղում. պարտվում է 0:1

Հակատուբերկուլոզային դիսպանսերը դեռ չի փակվի, սակայն քննարկվում է կառույցին տրվող ֆինանսական միջոցների կրճատման հարցը

ՀՀ Ազգային ժողովի նախագահը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 141-րդ նստաշրջանում

Վարչապետ Փաշինյանի անունից ի պատիվ Գեորգի Գախարիայի տրվել է պաշտոնական ընթրիք

Համալիր մարզումներ են իրականացվել ՊՆ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումում