Հարակից աղմուկ-աղաղակը սվաղեց Քոչարյանի ցուցմունքներում առկա ակնհայտ կեղծիքը

Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներին այնուամենայնիվ հաջողվեց դատավարությունը վերածել բավականին դիտարժան շոուի՝ բոլոր անհրաժեշտ բաղադրիչներով։ Նպատակն ի սկզբանե հասկանալի էր՝ հասարակության (հանդիսատեսների) ուշադրությունը շեղել բուն թեմայից եւ երկրորդ պլան մղել գործի էությունը։

Շոուների դեպքում միշտ էլ այդպես է լինում։ Կրկեսներում, օրինակ, աճպարարների ելույթների ժամանակ հանդիսատեսների ուշադրությունը շեղում են կիսամերկ գեղեցկուհիները, դահլիճում նստած «իրենց մարդիկ», եւ այլն։ Նույնիսկ գետնանցումներում «մատնոց ֆռցնողներն» են մարդկանց ուշադրությունը շեղելու համար մի ամբողջ աշխատակազմ պահում՝ հստակ դերաբաշխմամբ։ Մի երկուսն իբր շահում են եւ այդպիսով միամիտ անցորդներին ներքաշում խաղի մեջ, մյուսները վճռական պահերին շեղում են նրանց ուշադրությունը, կամ եթե չի ստացվում՝ քաշքշոց են հրահրում, երրորդներն անհրաժեշտ պահին գոռում են «միլիցեքն էկան» ու փողերն առնելով՝ աջուձախ փախչում․․․

Քոչարյանի դատավարության դեպքում էլ հասարակության ուշադրությունը բուն խնդրից շեղելու բոլոր հնարքները կիրառվեցին։ Դրսում ցույց անողներն ու քարոզչամիջոցներն ապահովեցին, որ մարդիկ կոնկրետ 2008 թ․ իրադարձությունների փոխարեն Քոչարյանի անցած «հերոսական ուղուն» ուշադրություն դարձնեն, դահլիճում հավաքվածներն իրենց ծափահարություններով ապահովեցին իբր գոյություն ունեցող հանրային աջակցությունը, Արցախի նախկին եւ ներկա նախագահների ներկայությունը դատարանում ապահովեց անհրաժեշտ էմոցիոնալ ֆոնը, սոցկայքերում վարպետորեն հրահրվեց «հայաստանցի-ղարաբաղցի» անհեթեթ լեզվակռիվը, եւ արդյունքում, կարելի է ասել, «մոռացանք, թե ինչի համար էինք հավաքվել»։ Ավելին՝ այս հարակից աղմուկ-աղաղակը մի տեսակ սվաղեց Քոչարյանի ցուցմունքներում առկա այն ակնհայտ կեղծիքը, որն ավելի ցցուն կլիներ, եթե շեղող հանգամանքները չլինեին։

Դատեցեք ինքներդ։ 2008-ի այդ օրերին, երբ հենց նույն իշխանությունների ասելով շփման գծում իրավիճակը բավականին լարված էր, բանակային ստորաբաժանումներ են բերվում Երեւան, ու հիմա ՀՀ զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատարը հայտարարում է, թե ինքն այդ մասին տեղյակ չի եղել, հետո է իմացել, եւ ընդհանրապես՝ դա իր գործը չէր։ Ու դահլիճը ծափահարում է։ Հետո էլ ասում են «մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք»։

Ավելին՝ զավեշտն այնտեղ է հասել, որ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, թե «իմ խնդիրը մեկն էր՝ հանկարծ չընտրված մարդը չդառնա հանրապետության նախագահ»։ Սա ասում է մի մարդ, ով երկու անգամ Հայաստանի նախագահ է դարձել խիստ կասկածելի ընտրությունների արդյունքում՝ ունենալով հասարակության չնչին մասի աջակցությունը, եւ ում «ընտրվելու» վերաբերյալ տարիներ շարունակ մարդիկ անեկդոտներ էին պատմում։ Հիմա պարզվում է՝ նրա միակ մտահոգությունը Հայաստանում ազատ-արդար ընտրություններով ձեւավորված իշխանություններ ունենալն էր։ Ցանկացած նորմալ հասարակությունում այս հայտարարությունը մի լավ կզվարճացներ ներկաներին, բայց դատարանում նստածները ծափահարում են։

Լավ, ի վերջո ի՞նչ է տեղի ունենում, եւ ի՞նչ կմնա «տակը», եթե բուն խնդրից շեղող հանգամանքները մի կողմ թողնենք։ Կմնա այն, որ 2008 թ․ փետրվարին Հայաստանում տեղի ունեցած կասկածելի ընտրություններից հետո հարյուր հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոց, իշխանությունները նրանց նկատմամբ անհամաչափ ուժ են կիրառել, արդյունքում տասը մարդ է զոհվել, եւ հիմա հարուցված քրեական գործով դատավարություն է ընթանում։ Վերջ, սա է, ուրիշ բան չկա։ Ի՞նչ կապ ունի «հայաստանցի-ղարաբաղցի» չեղած հակասությունը (եթե Քոչարյանն, ասենք, գյումրեցի լիներ, այս դատավարությունը չէ՞ր լինելու), ի՞նչ կապ ունի մարդու անցած ուղին դատավարության հետ (դատավճռի հետ կարող է կապ ունենալ՝ որպես մեղմացուցիչ հանգամանք, եթե դատավճիռ լինի), եւ ընդհանրապես՝ ի՞նչ նշանակություն ունի, թե քանի մարդ է աջակցում մեղադրյալին, եթե բոլորիս նպատակն արդարացի դատավճիռն է։

Ի դեպ, անկախ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունից, այս հարցերը մնալու են։ Իսկ լրջագույն այս դատավարությունը շոուի վերածել հաստատ չարժեր։

Տպել
10696 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց