«Կադաստրը մեզ պատվադիտ ա անում, վարչապետը մեզ չի ների». Վահագն Վերմիշյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ձեւավորված Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի ժամանակավոր կացարանների հաշվառման աշխատանքային խումբը որոշակի ամփոփ տվյալներ արդեն ունի: Ընդհանուր առմամբ, հավաքագրվել է 7231 ժամանակավոր կացարանի մասին տեղեկատվություն, որից 3520-ը՝ Շիրակի, 2790-ը՝ Լոռու և 910-ը Արագածոտնի մարզում: ժամանակավոր կացարաններ ավելի շատ կան քաղաքային բնակավայրերում, հաշվառվածների ընդհանուր թվի 68 տոկոսը: Ամենաշատը Գյումրիում է՝ 2871:

Ըստ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի, ընդհանուր գործընթացը դանդաղում է հիմնականում կադաստրի պետական կոմիտեի պատճառով:

«Աշխատանքային խումբը լուրջ հետազոտություն է կատարել: Հիմնական տվյալները ստացել ենք մարզպետարաններից, քաղաքապետարաններից ու ոստիկանությունից: Դրանց զգալի մասն արդեն վերջնական է: Բայց կադաստրը մեզ պատվադիտ ա անում: Հույս ունենանք, որ կադաստրiց վերջապես կստանանք տվյալները, տվյալների ընդամենը 20 տոկոսն է այսօրվա դրությամբ մշակված մեր մոտ: Նրանց կողմից տվյալների սահմանված ժամկետում չտրամադրման պարագայում անհնար է հաշվարկել ֆինանսական միջոցների ճշգրիտ չափը եւ հատկապես պետական պարտավորությունների չափի գնահատումը»,- Գյումրիում աշխատանքային խմբի հետ հանդիպման ընթացքում ասաց Վահանգն Վերմիշյանը:

Ինչու՞ կադաստրը տվյալները չի տրամադրում՝ ՀԺ-ի հարցին Վերմիշյանը չպատասխանեց: Բառերը մտքում երկար ընտրելուց հետո, ասաց՝ չի ուզում խոսել այդ մասին:Ըստ Վերմիշյանի, արդեն մշակել են տարբեր առաջարկություններ, որոնք մտադիր են ներկայացնել վարչապետին: Մասնավորապես, կառաջարկեն տվյալներն ամփոփել առկա թվերով եւ անելիքն էլ պլանավորել այդ տվյալներին համապատասխան ծավալով:

Այսինքն, ստացվում է, որ հերթական անգամ թերի աշխատանք կկատարվի, որպես հետեւանք էլ անօթեւանների բանկապահովման խնդիրը մեկ անգամ եւս կմտնի փակուղի: Եթե անհայտ է, թե քանի անօթեւանի համար քանի բնակարան է պետք կառուցել, բնականաբար, չի լինի նաեւ հստակ հաշվարկ: Հարցականի տակ կմնա նաեւ գլխավոր խնդիրը՝ արդյո՞ք պետությունն ունի այդքան ֆինանսական հնարավորություն, որ լուծի Հայաստանում ապրող բոլոր անօթեւանների բնակարանային խնդիրները:Վահագն Վերմիշյանն ասում է՝ մոտավոր հաշվարկնեով էլ է հնարավոր գործը գլուխ բերել, հատկապես որ ժամանակ չկա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերջնական եւ ամփոփ տվյալներ ներկայացնելու վերջնաժամկետը՝  հունիսի 30-ը, մոտենում է:

«Ե՛վ վարչապետը մեզ չի ների, ե՛ւ ժողովուրդը: Շատ երկար է էս հարցը քննարկվում, շատ երկար է էս հարցի պատասխանը սպասվել, ու հիմա մի հատ էլ անհասկանալի պատճառ բռնենք, թե բերեք մի ամիս էլ հետաձգենք, իմ կարծիքով ճիշտ չէ: Ֆինանսական հաշվարկներն անել առանց կադաստրի տվյալների, հիմնվել առկա տվյալների վրա, թվերը ճշտել տվյալների ստացումից հետո: Մենք մոտավորապես աղետի չափերը պատկերացնում ենք, խոշորացված հաշվարկ կարող ենք անել՝ հետագա ճշգրտման նպատակով: Հիմա ամենակարեւորն այն է, որ ստրատեգիական լուծումը գտնենք: Այսինքն, պատկերացնենք, թե ինչ գումարների մասին է խոսքը, որովհետեւ մինչեւ հիմա իրար հակասող թվերի մասին ա  խոսք եղել: Մեկն ասում է՝ էդ ինչ գումար է, որ մենք կանենք, մեկն էլ ասում է՝ էնքան մեծ թիվ է, որ անհնար է: Մենք կոնկրետ առաջարկություն կներկայացնենք կառավարությանը՝ մի քանի տարբերակներով: Բնականաբար, իդեալականն այն է, որ մի փուլով էդ ամեն ինչն արվի, ավարտվի, բայց դրա համար սարսափելի մեծ գումարներ են պետք, միլիարդավոր դոլարներ, որը մենք չունենք այսօր»:

Գյումրիի պարագայում, ըստ քաղշինկոմիտեի նախագահի՝ դիտարկվում են ե՛ւ վթարային բազմաբնակարանների ամրացումը, եւ կիսակառույցների ու սոցիալական բնակարանների կառուցման տարբերակները: Ընտանիքների հարցում չեն մանրանալու, թե ով եւ ինչ պատճառով է բնակվում տնակում մինչ օրս: Վահագն Վերմիշյանն ասում է՝ յուրաքանչյուր ընտանիքի պատմություն մի առանձին աղետ է, այնպես որ, ընկնել դրանց հետեւից, անիմաստ է: Պետության նպատակը քաղաքացուն բնակարանով ապահովելն ու քաղաքը տնակներից ազատելն է:

Բնակարանի գնման վկայագրի տրամադրմա՞ն, թե բնակարանաշինության կողմնակիցն է Վերմիշյանը: «Իհարկե, վերջնական որոշումը վարչապետինն է, բայց իմ հակվածությունը սոցիալական բնակարանների ապահովումն է, որովհետեւ սոցիալապես գերզարգացած երկրների՝ Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի բնակչության 20-ից 30 տոկոսն ապրում են սոցիալական բնակարաններում: Եվ դա նորմալ է»,-ասաց Վերմիշյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4041 դիտում

Համոզված եմ, որ նա պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը. Սիմոնյանը շնորհավորել է Ռուբինյանին

Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվում բենզին և դիզելային վառելիք

Բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Տոյոտա»-ն

Իսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև

Ռուսաստանն ամբողջությամբ սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը

Մոտենում է հերթական տեղումնաբեր ցիկլոնը. հունիսի 27-ին սպասվում են անձրևներ, ջերմաստիճանի անկում. Սուրենյան

Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում

Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության հայտարարություն

Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ

Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին

Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան

Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի

Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ

Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները

Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը

Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ

Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է

Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը

Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը

Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված

Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի

Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին

Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ

Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Կանդազի խափանման միջոցը փոխվել է

Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը

ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան