Չինական ՏԵԴԱ ընկերությունը ցանկանում է Հայաստանի հումքի բազայի վրա շինանյութի արտադրություն կազմակերպել: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, կառավարության նիստի ընթացքում հայտարարեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը: Ասաց, որ խոսքը հարյուրմիլիոնավոր դոլարներ մասին է: Դիմելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանին՝ նա նշեց, որ կազմակերպությունը հետաքրքված է նաեւ հայկական ֆուտբոլում ներդրումներ անելու հնարավորությամբ: Վանեցյանի խոսքից պարզ դարձավ, որ խոսքը «Ազգային» մարզադաշտը կառուցելու մասին է: ՀՖՖ նախագահն ասաց, որ իրենց այս պահի աննհրաժեշտ է, որպեսզի տարածք հատկացվի: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց տարածքի մասին՝ շեշտելով, որ դա չպետք է լինի կանաչ տարածքների հաշվին:

 «Մարզադաշտ կառուցելը շատ կարեւոր է, որովհետեւ դա նաեւ հնարավորություն կտա, որ մեր եկրում միջազգային խաղեր տեղի ունենան: Ուղղակի այդ մարզադաշտը երբեք չպետք է կառուցվի կանաչ տարածքների հաշվին: Համաչափ զարգացման տրամաբանությամբ պետք է մտածել լավ լուծում գտնելու համար: Հասկանալի է, որ  այդտեղ շատ կարեւոր էօդանավակայանին մոտիկ լինելը եւ այլ գործոններ: Դա շատ կարեւոր նախագիծ է»,- ասաց նա:

Վանեցյանն ընդգծեց, որ նոր մարզադաշտ ունենալն այսօր հայկական ֆուտբոլի համար շատ կարեւոր է: Նշեց, որ այն կառուցելիս կանաչ տարածքները ոչ միայն չեն վնասվելու, այլեւ հակառակը՝ դրանք ավելանալու են:

«ՀՀ-ն այսօր խնդիր ունի մարզադաշտ չունենալու պատճառով: ՈՒԵՖԱ-ն կարող է որակազրկել մեր ունեցած մարզադաշտը, որովհետեւ չի համապատասխանում միջազգային պայմաններին: Այսօր մենք մարզադաշտ կառուցելու խնդիր ունենք: Մարզդաշտը, որ ասում ենք՝ կանաչ գոտիների հաշվին չկառուցենք, այո՛, համաձան եմ: Նշեմ, որ ժամանակակից մարզադաշտերը նախատեսում է նաեւ իր հետ շատ մեծ կանաչապատ գոտի. այսինքն՝ մարզադաշտի շուրջը կառուցվում է այգի, որը լինում է ժամանակակից: Մարզադաշտը գրավելու է 5-6 հա տեղ, շրջակա միջավայրը՝ 10-15 հա պետք է այգի լինի: Դա պետք է ժամանցի վայր լինի, ոչ միայն մարզադաշտ»,- ասաց նա:

Փաշինյանը տարածք առաջարկեց: Նշեց, որ դա կարող է լինել Հյուսիս-հարավի հարակից որեւէ տեղում: Ավելացրեց, որ հարցը պետք է քննարկել մասնահետների հետ:

«Կարծում եմ, որ գաղափարը, որ մարզադաշտը կարող է լինել Հյուսիս-հարավի հարակից որեւէ տեղում, լավն է, համենայնդեպս առաջին հայացքից: Փորձագետներն ավելի լավ կասեն»,- ասաց նա:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Վանեցյանի հարցրեց «Հրազդան» մարզադաշտի ճակատագրի մասին: Վերջինս պատասխանեց, որ այն հնարավոր չէ բերել այնպիսի մակարդակի, որ այնտեղ հնարավոր լինի խոշոր մրցաշարերի հանդիպումներ անցկացնել, սակայն այն եւս պետք  հայկական ֆուտբոլին:

«Որպեսզի «Հրազդանը» դառնա միջազգային ստանդարներին համապատասխանող մարզադաշտ, պետք է կատարվի ահռելի մեծ գումարների ներդրում: Ու փաստ չէ, որ դրանից հետո «Հրազդանը» կընդունեն, որովհետեւ ամենակարեւոր խնդիրը, որն այսօր մարզադաշտերին վերաբերում է, անվտանգությունն է: Այսինքն՝ մեքենաների համար մի քանի կողմից ճանապարհների առջկայություն, մարզադաշտի տարհանման ժամանակ 15-20 րոպեների ընթացքում պետք է մարզադաշտն ազատվի: Ուղղակի անհնար է «Հրազդանը» հարմարեցնել այդ պայմաններին: Եթե ֆինանսական հնարավորություն լինի, «Հրազդանը» պետք է վերանորոգենք եւ օգտագործենք մեր տեղական խաղերի կազմակերպման համար, ինչի պահանջարկը մեծ է: Այդ առումով սեփականատիրոջ հետ 2-3 անգամ հանդիպել եմ, բանակցությունները տարվում են»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ նոր մարզադաշտը նաեւ նոր գաղափարախոսություն պետք է բերի: Այն, ըստ նրա, չպետք է լինի միայն տարածք, որտեղ ժամանակ առ ժամանակ ֆուտբոլ են խաղում:

«Այս թեմայով պետք է քննարկումներն ինտենսիվացնել, որոշում կայացնենք ի վերջո, որովհետեւ տարբերակներ քննարկել ենք, սկզբունքների շուրջ կարծես թե համաձայնվել ենք: Ուղակի մնում է տեղ որոշել, լավագույն տեղը ընտրել, փորձագետների հետ քննարկել, որ դա իսկապես կաշխատի ավելի գլոբալ գաղափարի համար, որովհետեւ ի վերջո մարզադաշտը նոր փիլիսոփայություն պետք է ունենա: Եթե մարզադաշտն այն է, որտեղ ընդամնեը որոշ ժամանակը մեկ ֆուտբոլի խաղեր են տեղի ունենում ու առավելեւս ոչ շատ հաճախ, պետք է հասկացվի, թե այդնքան ներդրումն ինչի համար է արվելու»,- ասաց նա:

Վանեցյանն ընդգծեց, որ այն պետբյուջեի հաշվին չի կառուցվելու, պետբյուջեից գումար չի տրամադրվելու: Վարչապետն էլ ավելացրել, որ ամեն դեպքում ներդրողը պետք է վստահություն ունենա, որ ծախսած գումարը հետ է բերելու:

 «Դա պետք է որպես բիզնես մոդել դիտվի, ոչ թե մարզադաշտ»,- մեկնաբանեց Վանեցյանը:

Վերմիշյանն առաջարկեց, որպեսզի նոր մարզադաշտը միայն ֆուտբոլային չլինի: Ըստ նրա՝ կարելի է մտածել ապագայում Հայաստանում օլիմպիական խաղեր անցկացնելու մասին:

«Միայն ֆուտբոլային ստանդիոնը, իմ կարծիքով ճիշտ չէ: Ճիշտ կլինի՝ օլիմպիական նորմատիվներով արվի: Խոսք կգնա ոչ թե 10-15 հա-ի, այլ 50-60 հա-ի մասին: Դա թույլ կտա մեր հանրապետության դուրս գա այլ մակարդակի, հետագայում նույնիսկ հարց բարձրացվի օլիմպիական խաղեր անցկացնելու մասին»,- ասաց նա:

Վերջում Վերմիշյանը նշեց, որ չինացիները շատ են երազում ՈՒԵՖԱ-ի մրցաշարի մասնակցել, սակայն հնարավորություն չունեն, քանի որ Եվրոպայում չեն: Փաշինյանը այդ թեմայով կատակեց:

«Պարոն Վանեցյանը կկազմակերպեք»,- ասաց նա:

Նոր՝ «Ազգային», մարզադաշտ կառուցելու մասին խոսակցությունները սկսվել են այն բանից հետո, ինչ 2018 թ. սեպտեմբերին Վանեցյանն ընտրվեց ՀՖՖ նախագահ: Հաճախ նշվում է, որ տարիներ անց Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական« մարզադաշտը գուցե չհամապատասխանի միջազգային հանդիպումներ անցկացնելու համար չափանիշներին, որոնք ՈՒԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն պարբերաբար խստացնում են:

Տպել
4081 դիտում

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը