Այս տարի շատ լավ ջրային ռեսուրսներ են գեներացվել երկրում, հույս ունենք՝ լավ բերք կլինի․ Փաշինյան

Էնպիսի տպավորություն է երբեմն, որ խնդիրները լուծելու համար էդ խնդրի համար մի առանձին կառույց է պետք ստեղծել: Ես էդ տեսակետին չեմ։ Կարծում եմ՝ պետական կառավարման համակարգը պետք է լինի կուռ, համախմբված եւ հնարավորինս միասնական։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե՝ ինչո՞վ է հիմնավորում Ջրային կոմիտեի լուծարումը, այսինքն՝ կառույցի կարգավիճակի իջեցումը, հետեւաբար ռազմավարական նշանակության ռեսուրսի նկատմամբ պետական կառավարման վերահսկողության կարգավիճակի փոփոխությունը՝ դեպի նվազում։

«Առիթ ունեցել եմ ասելու, որ 2018-ի մայիսի դրությամբ մեր պետական կառավարման համակարգն այնպիսին էր, որ կառավարությունն ու նախարարությունները, ըստ էության, երեւացող կառավարություն էին, բայց մենք ունեինք չերեւացող կառավարություն՝ հիմնադրամների, ՊՈԱԿ-ների եւ այլնի տեսքով։ Ես կարծում եմ, որ երկրի գործադիր իշխանությունը իր կառուցվածքի մեջ պետք է լինի կուռ, կոմպակտ, հեշտ կառավարելի եւ մոբիլ։ Ես համոզված եմ, որ ջրային համակարգն էլ էդ ձեւով արդյունավետ կկառավարվի»,-ասաց վարչապետը՝ նշելով, որ եղած ջրային կառավարման համակարգն առնվազն դե ֆակո խայտառակություն է, եւ մեր խնդիրները շատ դեպքում դե ֆակտոյի մեջ են, ոչ թե դե յուրեի․

«Պրոցեսները գնում են, եւ կենտրոնացման ուղղությամբ են գնում։ Եթե որեւէ փուլում պարզվի, որ կա փաստարկ, որը հաշվի չենք առել, մեքն դա հաշվի կառնենք եւ կարող ենք այլ ձեւերով լուծել մեր առաջ դրած խնդիրը։ Ընդհանուր առմամբ ես սպառնալիք չեմ տեսնում։ Այս տարի շատ լավ ջրային ռեսուրսներ են գեներացվել երկրում, եղանակը մեր կողմից է եղել եւ նաեւ ցրտահարություններ չեն եղել, հույս ունենք՝ լավ բերք կլինի, եւ բավարար չափով ջուր կա։ Խնդիր է դրված, որ ջրային համակարգը բավարար չափով ջուրը հասցնի գյուղացիներին, որպեսզի մենք այս տարի լավ գյուղատնտեսական տարի ունենանք»,-պատասխանեց վարչապետը։

Տպել
2621 դիտում

ՀՀ ԱԳՆ դատապարտել է Սիրիայի Դեր Զորի նահանգում կատարված ահաբեկչական գործողությունը

Ձեզ ընտրել են՝ այս գործով խախտումները շղարշելու համար․ Խաչատուրովի պաշտպանը՝ դատավորին

ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատարի հրամանով Լոռու ոստիկանապետ է նշանակվել

Կառավարությունը մտադիր է պետական նոր մարմին ստեղծել, որը եւս կղեկավարի Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը

Որոշ փողոցներում կլինի կայանման արգելք, որոշներում՝ գնի թանկացում. կսահմանափակվի ավտոմեքենաների մուտքը Երեւանի կենտրոն

Իմ խոսքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի թեմատիկ քննարկմանը. վարչապետ (ուղիղ)

Հոլիվուդը սպասում է Թոմի եւ Ջերիի մասին պատմող նոր ֆիլմին. դրանում հայտնի «թշնամիներին» վռնդում են տնից

30 համարի երթուղու 3 վարորդներ խիստ նկատողություն են ստացել հաշմանդամություն ունեցող քաղաքացուն չսպասարկելու համար

Վարչապետը հանդիպում է ունեցել ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ

Ի՞նչ է սատանիզմը. այսօր շատերն են շատերին մեղադրում սատանիստ լինելու համար

Արմեն Գեւորգյանի պաշտպանը եւս մեղադրող դատախազներին բացարկի միջնորդություն ներկայացրեց

ՀՀ ֆուտբոլի հավաքականի վիճակագրությունը Հունաստանի եւ Իտալիայի դեմ խաղերում հուսադրող չէ

Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը քիչ առաջ բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազին

Հայաստանը ամենաապահով երկրներից է. 142 երկրների շարքում՝ 7-րդը

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ պատվիրակությանը. ՊՆ

Բացահայտվել է Փաստաբանների պալատի 2 անդամների կողմից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք. ԱԱԾ (տեսանյութ)

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մասնակցեց «Ստացիր կրթություն, գտիր աշխատանք, կառուցիր կարիերա» կարգախոսով աշխատանքի տոնավաճառին

Փաշինյանն ու Մակրոնը անդրադարձել են նաեւ մուտքի արտոնագրերի ազատականացման ուղղությամբ իրականացվող քայլերին

Սրա տակ քաղաքական մանիպուլյացիաներ են. ԵՊՀ դասախոսը ուսանողական ցույցերի մասին

Ասկերանի բնակիչը ձիով պայթել է հակահետեւակային ականի վրա. տեղափոխվել է հիվանդանոց