Նախկինները սկսել են գովազդել կոռուպցիան. այս գաղափարն առաջին անգամ է բաց տեքստով հնչեցվում

Վերջին օրերին ընդդիմադիր քարոզիչները շրջանառության մեջ են դրել մի «գաղափար», ըստ որի՝ կոռուպցիան, պարզվում է, այնքան էլ վատ բան չէ, իսկ որոշ դեպքերում նույնիսկ կառավարման ամենաարդյունավետ ձեւն է։ Սա, հասկանալի է, արվում է նախկին իշխանությունների «ռեաբիլիտացիայի» ծրագրի շրջանակներում․ իբր՝ նախկիններն, այո, կոռուպցիոն սխեմաներ կիրառել են, բայց դա արել են հանուն պետության, եւ արդյունքում՝ նախորդ երկու տասնամյակներում Հայաստանն աշխարհի ամենաէֆեկտիվ կառավարվող երկիրն է եղել։

Այս «գաղափարն» ինքնին նոր չէ, բայց առաջին անգամ է բաց տեքստով հնչեցվում։ Նախկինում ավելի մեղմ էր ասվում («բա ուզում եք Հայաստանի նման փոքր երկրում տասը հոգի շաքարավազ ներկրե՞ն»)։ Ընդ որում՝ «էֆեկտիվ կառավարման» առումով ասվածի մեջ ճշմարտության հատիկ կա։ Օբյեկտիվ պայմանները հաշվի առնելով (շրջափակում, պատերազմական վիճակ, էներգետիկ ռեսուրսների բացակայություն եւ այլն)՝ Հայաստանում մարդկանց սոցիալական վիճակն իսկապես ավելի լավ էր, քան կարող էր լինել ցանկացած այլ պետության դեպքում։ Պարզապես դրա պատճառը ոչ թե իշխանությունների «էֆեկտիվ կառավարումն» էր, այլ մեր ժողովրդի բացառիկ հնարամտությունը եւ ամենածանր պայմաններում անգամ կենցաղային տանելի պայմաններ ստեղծելու կարողությունը։

Բայց վերադառնանք բուն հարցին։ Վերահսկելի կոռուպցիան, իհարկե, կառավարման որոշակի համակարգ է եւ կարճաժամկետ կտրվածքով անգամ կարող է որոշակի դրական էֆեկտ ապահովել։ Բայց՝ միայն այն դեպքում, երբ պետություն եւ պետականություն չկա։ Ընդ որում՝ մեր ժողովուրդն այդ ճանապարհն անցել է։ Միայն մի օրինակ բերենք։ Պետություններն իրենց անվտանգությունն ապահովում են հետեւյալ սխեմայով․ զարգացնում են տնտեսությունը, հարկեր են հավաքում եւ այդ հարկերով բանակ են պահում։ Իսկ եթե պետականություն չկա՝ գործում է բոլորովին այլ սխեմա․ մաուզերներով զինված խմբերը մտնում են մեծահարուստների դղյակները եւ գումար հանգանակում ինքնապաշտպանական ջոկատներ զինելու համար, որից հետո, հասկանալի է, այդ գումարների կեսը յուրացնում են, մյուս կեսով իսկապես ինչ-որ գործ անում։ Պետականության բացակայության պայմաններում այս սխեման,  իհարկե,  չեղածից լավ է, բայց պետություն ունենալու դեպքում միանշանակ անընդունելի է։

Մինչդեռ նախկին իշխանությունները այս սխեման կիրառում էին նաեւ պետականության պայմաններում։ Ընդ որում՝ խոսքը բանակը զինելու մասին չէ (այդ ոլորտում կոռուպցիոն սխեմաներ կիրառելը երբեմն անխուսափելի է լինում), խոսքը սխեմայի համատարած կիրառման մասին է։ Օրինակ՝ ստվերի դեմ պայքարելու, բյուջեի մուտքերը կտրուկ ավելացնելու եւ այդ միջոցներով բազմաթիվ հարցեր լուծելու փոխարեն ընդունելի էր համարվում, որ, ասենք, պետավտոտեսուչները կաշառք վերցնեն, այդ փողի մի մասով բենզին գնեն ու կատարեն իրենց ծառայողական պարտականությունները, կամ՝ նորմալ էր համարվում, որ որեւէ գործարարի թույլ տրվի թաքցնել հարկերը՝ պայմանով, որ նա, ասենք, գումարներ հատկացնի շախմատի ազգային հավաքականին, «իրա ջեբից» հովանավորի այս կամ այն մարզաձեւը, եւ այլն։ Իհարկե սա ավելի էֆեկտիվ է․ հարցերը լուծվում են կես ժամում՝ մի հեռախոսազանգով, մինչդեռ նորմալ, բնականոն զարգացման համար տարիներ են պետք։ Բայց եթե մենք ուզում ենք նորմալ պետություն դառնալ՝ պետք է առավելագույնս հրաժարվենք կոռուպցիոն սխեմաներից։

Այսօրվա իշխանությունների համար, ի դեպ, ամենահեշտ ճանապարհը կլիներ այդ սխեմաները պահպանելն ու «էֆեկտիվ կառավարում» ապահովելը։ Նորերը հաստատ ի վիճակի են ավելի գրագետ ու համոզիչ ձեւակերպել «բա ուզում եք Հայաստանի նման փոքր երկրում տասը հոգի շաքարավազ ներկրի՞» կամ «դե զենք ա, բան ա, հո ամեն ինչ բարձրաձայն չե՞նք ասելու» նախադասությունները, բայց երկարաժամկետ կտրվածքով դրա հետեւանքներն անդառնալի կլինեն։ Չմոռանանք, որ Սերժ Սարգսյանի «ամենաէֆեկտիվ կառավարման» տարիներին էր, որ ամեն տարի Հայաստանի բնակչության 1,5 տոկոսն արտագաղթում էր։

Իսկ ընդդիմախոսներն իզուր են փորձում ժողովրդին համոզել, թե նախորդ 20 տարիներին իշխանությունները կոռուպցիոն համակարգը կատարելության էին հասցրել բացառապես պետության շահերից ելնելով, իսկ անձամբ իրենց միլիարդներն ընդամենը «հարակից անցանկալի երեւույթներ» են՝ դե հիմա ո՞ր դեղամիջոցը դրանցից չունի։ Իրականում մարդկանց հիշողությունն այդքան կարճ չէ։

Տպել
3956 դիտում

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու