Աշխարհի 14-րդ չեմպիոն Կրամնիկը կարող է դառնալ Լեւոն Արոնյանի մարզիչը

Շախմատի աշխարհի 14-րդ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը կարող է դառնալ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանի մարզիչը: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց Արոնյանի անձնական մարզիչ Աշոտ Նադանյանը: Նա նշեց, որ Կրամինիկը տարբերակներից մեկն է:

«Մենք միասին քննարկում էինք՝ ում կարող են հրավիրել, որ ինքը օգտակար լինի Լեւոնին: Տարբեր տարբերակներ էինք քննարկում, բայց 100%-ով հայտնի չէ: Կրամնիկը կա թեկնածուների մեջ»,- ասաց նա:

Կան նաեւ այլ թեկնածուներ: Նրանց անունները Նադանյանը չցանկացավ բարձրաձայնել: Նա նաեւ նշեց, որ, եթե Կրամնիկը կամ այլ հայտնի մասնագետ հրավիրվի, ինքն ամեն դեպքում մնալու է մարզչական թիմում:

«Այո՛: Ով, որ լինի, դա կարող է մի որոշակի ժամանակաշրջան տեւել, իսկ ես արդեն 8 տարի է՝ հետն եմ»,- ասաց նա:

Կրամնիկը կարիերայի ավարտի մասին հայտարարել է այս տարվա հունվարին: Բացի աշխարհի չեմպիոն դառնալուց՝ 43-ամյա Կրամնիկը Ռուսաստանի հավաքականի կազմում դարձել է օլիմպիադայի եռակի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի թիմային չեմպիոն:

Արոնյանի համար 2019 թ. նախապատրաստության ուղղությամբ սա հերթական լուրջ որոշումն է: Ավելի վաղ նրան լուրջ օգնություն էր ցուցաբերել ՀՀ կառավարությունը: Այսօր՝ ապրիլի 25-ին, կառավարության որոշմամբ՝ ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2019 թ. շախմատի աշխարհի առաջնությանը նրա նախապատրաստման եւ մասնակցության ապահովման նպատակով ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը 2019 թ. հատկացվելու է 133 200 դոլար: Գումարը, ինչպես Նադանյանը նշեց, ի թիվս այլ ծախսերի, օգտագործվելու է նաեւ համակարգիչների վրա:

 

Տպել
2780 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)