Հայը կարողացավ նորից արմատ գցել ու ապրիլը դարձնել ապրելու ու հաղթելու ամիս. Բ. Տեր Գրիգորյան

24/04/2019 schedule10:47

ՀՀ Սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր ապրիլի 24-ն է, և մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այսօր մենք, ինչպես և շատ շատերն ամբողջ աշխարհում, գլուխ ենք խոնարհում և հիշում 104 տարի առաջ կատարված համամարդկային ողբերգությունը, որը հայ ժողովուրդը կարողացավ վերապրել՝ աշխարհասփյուռ դառնալով և երկրագնդի ամեն անկյունում կառուցելով իր տունը, շենացնելով իր բնակության վայրը, պահպանելով ինքնությունը, լեզուն, կրոնը, կապը հայրենիքի հետ: Իր պատմական հայրենիքից զրկված հայը կարողացավ դառնալ Հայաստան պետության դեսպանն ամենուր՝ աչքի ընկնելով իր աշխատասիրությամբ, ազնվությամբ, նվիրվածությամբ: Կրակից, մոխիրներից, արյունից վտարանդի հայը կարողացավ նորից արմատ գցել ու ապրիլը դարձնել ապրելու ու հաղթելու ամիս:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ձեզնից շատերը Հայոց ցեղասպանությունը վերապրածների շառավիղներ են, ամեն մեկն իր ընտանիքի պատմությունն ու ոդիսականն ունի: Այսօր մենք ցանկանում ենք սփյուռքի հետ համահայկական օրակարգ մշակել, որում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն առանցքային տեղ է ունենալու: Այդ գործընթացում հայկական սփյուռքի դերն անգնահատելի է:

Այսօր մեր երախտիքի խոսքը մեկ անգամ ևս ասենք բոլոր այն անհատներին ու ժողովուրդներին, որ գրկաբաց ընդունեցին Հայոց ցեղասպանության գաղթական զավակներին: Այսօր եկեք շնորհակալ լինենք բոլոր նրանց, ովքեր աշխարհի շատ ու շատ երկրներում հասկանում են մարդկության դեմ գործած հանցագործությունների կանխարգելման կարևորությունը և մեր կողքին են այդ պայքարում: Մենք պաշտպանելու ենք մեր արդար դատը և միջազգային ատյաններում պայքարելու ենք ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչման,  այնպես   էլ  ցեղասպանություն  հանցագործության կանխարգելման ու պատժման  համար: 

Այս օրը մեզ համար հատուկ խորհուրդ ունի: Այն նախևառաջ մեզ պատգամում է միասին զարգացնել մեր պետությունը, քայլել կողք կողքի, աջակից ու սատար լինել միմյանց, լինել արժանի քաղաքացի ու պահպանել սեփական ինքնությունը սփյուռքում և Հայաստանում»:

Տպել
1415 դիտում

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ