«Մի կտուրի տակ» ծրագրի ղեկավարը հաշվեհամարին փոխանցված գումարի մի մասը կանխիկացրել և հափշտակել է. նոր մանրամասներ

23/04/2019 schedule15:25

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով, ըստ նախնական տվյալների, պարզվել է, որ Մհեր Դերձյանը 2018 թվականին «Մի կտուրի տակ» անվանումով ծրագիր իրականացնելու պատրվակով, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու նախնական դիտավորությամբ, որպես բարերար ներկայանալով՝ վստահություն է ձեռք բերել սոցիալապես անապահով բազմաթիվ քաղաքացիների մոտ և շուկայականից ցածր գներով, անտոկոս, սեղմ ժամկետներում էկո բնակարաններ կառուցելու ու տրամադրելու կեղծ խոստմամբ, խաբեությամբ, մեկ միասնական դիտավորությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի ուրիշի գույք:

Նա հանցավոր մտադրությունը իրականացնելու նպատակով համացանցով տարածել է իր ծրագիրը և հավաքագրել մի շարք քաղաքացիների: Վերջիններիս աշխատանքով ապահովելու և անվճար բնակարան տրամադրելու կեղծ խոստում տալով, պահանջել է 2018 թվականի հոկտեմբերից կատարել ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնած քաղաքացիների գրանցում: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Այդ նպատակով Երևանի մի քանի փողոցներում վարձակալելով գրասենյակներ՝ կատարել են տասնյակ հազարավոր քաղաքացիների գրանցում և դիմումի լրացման համար գանձել 50-ական, իսկ հետագայում ստեղծվելիք կոոպերատիվի համար՝ ևս 1000-ական դրամ գումարներ: Նման եղանակով քաղաքացիներից գումարներ գանձելուց և սեփական հայեցողությամբ, առանց պատշաճ հիմնավորումների օգտագործելուց հետո Մհեր Դերձյանը 2018 թվականի նոյեմբերի 6-ին հիմնել է «Մի կտուրի տակ» սպառողական կոոպերատիվը և ընտրվել նախագահ:

Առաջնահերթ կարգով տներ տրամադրելու կեղծ պատրվակով նա հորդորել է կոոպերատիվի անդամներին կոոպերատիվի բանկային հաշվեհամարին կատարել կանխավճարներ, խոստանալով բնակարանների առաջին խմբաքանակը կառուցել և տրամադրել 2018-ի դեկտեմբերին, ինչը չկատարելուց հետո խոստացել է կառուցել և հանձնել 2019-ի մարտին:

Արդյունքում՝ քաղաքացիների կանխավճարներով «Մի կտուրի տակ» սպառողական կոոպերատիվի հաշվեհամարին է փոխանցվել ավելի քան 8.000.000 դրամ: 

Դերձյանը հաշվեհամարին մուտքագրված գումարի մի մասով, բնակելի թաղամաս կառուցելու նպատակով, Զովունիում ձեռք է բերել գյուղատնտեսական նշանակության հողատարածք, ինչի նպատակային նշանակությունը չի փոխել և շինարարություն չի կատարել: Հաշվեհամարին մնացած ավելի քան 1.400.000 դրամը կանխիկացվել և հափշտակվել է:

Շարունակելով հանցավոր մտադրությունը՝ Մհեր Դերձյանի պահանջով 2018 թվականի դեկտեմբերից 2019-ի մարտ ստեղծվել են «Մի կտուրի տակ» անվանումով 9 սպառողական կոոպերատիվներ, որոնք փաստացի ղեկավարվել են Մհեր Դերձյանի կողմից, սակայն որպես կոոպերատիվի նախագահ ընտրվել են այլ մարդիկ:

2018 թվականի դեկտեմբերին Մհեր Դերձյանը թողնելով «Մի կտուրի տակ» սպառողական կոոպերատիվի նախագահի պաշտոնը՝ հիմնել և նախագահել է «Մի կտուրի տակ կուլտուր կենցաղային աջակցության ազգային միություն» հասարակական կազմակերպությունը, որի անունով բացվել է առանձին բանկային հաշվեհամար: «Մի կտուրի տակ» կոոպերատիվներին անդամակցելու և արտոնյալ պայմաններով բնակարաններ տրամադրելու խոստմամբ Դերձյանը քաղաքացիներին հորդորել է հասարակական կազմակերպության հաշվեհամարին փոխանցել անդամակցության վճար՝ 2000-ական դրամի չափով, ինչպես և տարբեր չափերի կանխավճարներ

Արդյունքում՝ ավելի քան 500 քաղաքացիներ վստահելով Մհեր Դերձյանին, շուրջ 3.500.000 դրամ են փոխանցել հաշվեհամարին, որից ավելի քան 1.550.000 դրամը կանխիկացվել ու հափշտակվել է:

Առերևույթ հանցագործության փաստի առթիվ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության:

Տպել
1487 դիտում

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին