Նախարարությունները կրճատվում են ե՛ւ արդյունավետ կառավարման համար, ե՛ւ ֆինանսական խնայողությունների․ Արտակ Զեյնալյան

Ո՞րն է կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագծի նպատակը, արդյունավետ կառավարման մոդել ստեղծե՞լը, թե՞ ֆինանսական խնայողություններ անելը։ Այս հարցով այսօր Ազգային ժողովում ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին դիմեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանը․

«Եթե արդյունավետ կառավարման մասին է խոսքը, բերեք մեկ օրինակ, թե ինչու գյուղատնտեսության նախարարության ներկա կարգավիճակը ձեռնտու չէ»,-հավելեց պատգամավորը։

Նախարարը, ինչպես բազմիցս արդեն նշել է, այս անգամ էլ հստակ պատասխանեց՝ մեկը մյուսին չեն հակասում, ե՛ւ արդյունավետ կառավարման համար, ե՛ւ ֆինանսական խնայողությունների․ «Հենց այդ նպատակով»,-ընդգծեց Զեյնալյանը։

Ինչ վերաբերում է գյուղատնտեսության նախարարությունը էկոնոմիկայի նախարարության կազմում ընդգրկելուն՝ Արտակ Զեյնալյանն ասաց, որ կառավարությունը գտնում է՝ գյուղատնտեսության նախարարությունը պետք է լինի էկոնոմիկայի նախարարության բաղկացուցիչ մաս, որովհետեւ այն եւս էկոնոմիկա է, եւ միունույն ժամանակ այդ միավորումը հանգեցնում է մեծ խնայողությունների։

ԲՀԿ-ական պատգամավորը խնդրեց նաեւ կոնկրետ թվեր հնչեցնել՝ օպտիմալացման արդյունքում ի վերջո քանի՞ մարդ է դառնալու գործազուրկ եւ ի՞նչ խանյողությունների մասին է խոսքը,

«Գիտենք, որ տեւական ժամանակ է՝ մարզպետարաններում, նախարարությունների ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ներում, ՓԲԸ-ներում տեղի են ունենում առանձին կրճատումներ։ Քանի որ ներկայացնում եք, որ նախնական փուլում մի քանի տասնյակ աշխատող կկրճատվի, մի քանի հարյուր էլ՝ վերջնական փուլում, հաշվի առնում ե՞ք ՊՈԱԿ-ները, ՓԲԸ-ները եւ մյուս կառույցները։ Ընդհանուր ի՞նչ թիվ է լինում»,-հարցրեց Արթուր Գրիգորյանը։

Արտակ Զեյնալյանը պատասխանեց, որ մինչեւ կառավարության կառուցվածքը փոխելու նախագիծը՝ նախարարությունների ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ներում արդեն իսկ տեղի է ունեցել օպտիմալացում․

«Կրճատվել են հաստիքներ, որոնք, մեր գնահատմամբ, եղել են անիմաստ եւ նպատակ են հետապնդել մարդկանց ապահովել աշխատանքով՝ ապահովելու նաեւ իշխանության վերարտադրությունը։ Մի քանի տասնյակ կկրճատվի, երբ միաձուլում լինի, այդ դեպքում էլ խոսքը քաղաքական եւ հայեցողական պաշտոնների մասին է»,-ասաց Զեյնալյանը՝ ընդգծելով, որ մի քանի հարյուր մարդ օպտիմալացման արդյունքում ոչ թե դառնում է գործազուրկ, այլ օրենքով սահմանված կարգով գրանցվում է կադրերի ռեզերվում․

«Խնդրում եմ չխառնել, գործազրկության մասին չէ խոսքը, առաջարկվեու է համարժեք պաշտոն՝ օրենքով սահմանված ընթացակարգերին համապատասխան»,-եզրափակեց Արդարադատության նախարարը։

Տպել
3462 դիտում

Հայ ժողովուրդը ոչ միայն դարձել է ավելի ուժեղ, այլ ավելի ամուր է կանգնել իր ոտքերի վրա. վարչապետ

Անցնող շաբաթ Ադրբեջանի հետ շփման գծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց

«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակրի անունը կարդաց ՀՀ վարչապետը

Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ Անկախության օրվա առթիվ

Google-ը Հայաստանից մուտք գործողներին այսօր եռագույն է ողջունում

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզի անտառներում (լուսանկարներ)

Երեւան-Գյումրի գնացքի տոմսերի համար 3-4 ժամ հերթ են կանգնում, տոմսեր վաճառում են միայն բողոքներից հետո. ահազանգ

Գյումրու Սև բերդում տեղի է ունենում «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությունը. ուղիղ

Բացահայտվել է 73 մլն դրամի էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք

28 տարի առաջ այս օրը մենք ինքներս ենք որոշել ապրել անկախ Հայաստանի Հանրապետությունում. Արարատ Միրզոյան

Սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի համար դարձավ նոր ճանապարհի սկիզբ. Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Գյումրու Սեւ բերդ ամրոցում մեկնարկում է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը (լուսանկարներ)

«Արսենալ»-ը շնորհավորել է Հայաստանի անկախության տոնը

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին

Ինչպիսին կլինեն տոնական միջոցառումները Գյումրիում ու Երեւանում. ժամանակացույց

Ինչո՞ւ են նախկինները գործում կամիկաձեների դեմ

Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարարի հետ

ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում բացվում է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդ` 70 մլն եվրո ներգրավմամբ

Արման Սարգսյանը դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի ծառայողներին (տեսանյութ)

Արարատի մարզի Նորամարգ գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր