Դուք երբեք չեք լսի որևէ ռազմատենչ հռետորաբանություն Հայաստանի որևէ ղեկավարի կողմից. ԱԺ նախագահի ելույթը

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 140-րդ գլխավոր վեհաժողովում:

Նա ելույթը սկսել է հայտնի լուսավորիչ Յոհան Հայնրիխ Պեստալոցիի խոսքերով. ««Այն կրթությունը, որը մենք խրախուսում ենք, կապված է այն տիպի հասարակության հետ, որը մենք ցանկանում ենք ստեղծել»:

Ուղիղ մեկ տարի առաջ Հայաստանի ժողովուրդը ոտքի ելավ արտահայտելու իր կամքը, որպեսզի ապրի այնպես, որ պաշտպանի մարդու իրավունքները և հիմնարար ազատություններն այնպիսի իրավիճակում, որտեղ իրավունքի գերակայությունը երաշխավորված է: Մեր ժողովուրդը գիտակցել է իր ձգտումը՝ ամենախաղաղ, ոչ բռնի ձևով, որն այժմ հայտնի է որպես թավշյա հեղափոխություն կամ հայկական ձևով հեղափոխություն: Անշուշտ, մարդու իրավունքները և հավասար հնարավորություններն առաջնահերթություններ են նոր Հայաստանի ժողովրդավարական գործընթացներում: Մենք համոզված ենք, որ օրենքի գերակայությունը և ուժեղ քաղաքացիական հասարակությունը գրավական են ուժեղ հասարակության և հետևաբար՝ ուժեղ պետության համար:

Այսօրվա ընդհանուր քննարկման թեման ծայրահեղ կարևոր է խաղաղություն և անվտանգություն ապահովելու և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, քանի որ խորհրդարանները վճռորոշ դեր են խաղացել ժողովրդին կրթելու հարցում:

Խորհրդարանի դերն ակնհայտորեն ոչ միայն օրենքներ ընդունելն է և քաղաքականությունը: Խորհրդարանականները պարտականություն ունեն ամրապնդելու այն արժեքները, որոնց հավատում են՝ գործելով որպես բազմապատկողներ: Այս առումով արժի հիշատակել, որ Հայաստանում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի ունեցան 2018 թվականի դեկտեմբերին, գնահատվել են որպես ժողովրդավարական, թափանցիկ, ազատ և արդար ու հանրության մեջ վստահություն վերահաստատող, որը կորել էր անցյալ տասնամյակներում: Մեր խորհրդարանը հատուկ ուշադրություն է դարձնում կրթության խրախուսմանը, որովհետեւ կարծում ենք, որ այն մարդու հիմնարար իրավունք է, և խորհրդարանի անդամները գործում են որպես դերակատարներ ապագա սերունդների համար: Հայաստանի նոր ղեկավարությունը շոշափելի ջանքեր է գործադրում խթանելու քաղաքացիության զգացումը եւ ամրապնդելու քաղաքացիական մասնակցությունը: Այս տեսանկյունից վերջերս Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել սահմանելու Քաղաքացու օր: Այն կտոնվի ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը՝ նշելու ազգային շարժումը, որը հանգեցրեց հայ ժողովրդի հաղթանակին, քանի որ վերահաստատվել է իշխանությունը խաղաղ ձեւով փոխելու ժողովրդի իրավունքը: Սա հիանալի առիթ է՝ խրախուսելու հասարակական երկխոսություն՝ կապված խաղաղության, անվտանգության և օրենքի գերակայության հետ:

Հուսով եմ, որ դուք կհամաձայնեք, որ նորարարությունը վճռորոշ դեր է խաղում 21-րդ դարի կրթության մեջ: Պետք է նշել, որ Հայաստանում կա բնական պաշարների պակաս, սակայն մեր երկիրը հսկայական մտավոր ներուժ ունի, այնպես որ զարմանալի չէ, որ Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում ՏՏ ոլորտի զարգացմանը, որը հանգեցնում է մի շատ հետաքրքիր երեւույթի. ՏՏ ոլորտի շատ հայ մասնագետներ կարող են աշխատել արտերկրում և պարադոքս է, որ այն չի հանգեցրել ուղեղների արտահոսքի: Ընդհակառակը, նրանք ի վիճակի են նպաստելու Հայաստանում տնտեսության զարգացմանը եւ ուզում եմ հավաստիացնել, որ մեզ մոտ ՏՏ ոլորտին առնչվող կրթությունը սկսվում է շատ վաղ տարիքում: Հայաստանում մենք ունենք Թումո կենտրոններ ստեղծարար տեխնոլոգիաների համար, որոնք հատկապես նախատեսված են ներգրավելու եւ բացահայտելու երիտասարդ տաղանդների: Անշուշտ, սա լավ փորձառություն է և նորարություն Հայաստանի կրթական մոդելի մեջ: Այստեղ կարող ենք ընդհանուր եզր ունենալ այլ երկրների հետ և ոգեշնչել այլ հաջող նախաձեռնությունների համար: Գաղափարն այնքան հաջող է եղել, որ նմանատիպ կենտրոն վերջերս ստեղծվել է Փարիզում:

Խաղաղության վերաբերյալ ժամանակակից տեսություններն առաջարկում են «դրական խաղաղություն» հասկացությունը, որը սահմանվում է որպես կառուցվածքային բռնության բացակայություն: Ճիշտն ասած՝ «Խաղաղություն չի նշանակում ցանկացած հակամարտության լրիվ բացակայություն: Այն նշանակում է բռնության բացակայություն ամեն կերպ և հակամարտության կարգավորում՝ կառուցողական ձևով»: Կարող եմ հպարտորեն պնդել, որ դուք չեք գտնի այլատյացության, անհանդուրժողականության և ատելության խոսքի նույնիսկ աննշան հետք մեր կրթական նյութերում, այդ թվում՝ դասագրքերում: Պատմությունը ցույց է տալիս, որ ատելության խոսքը կարող է հանգեցնել ատելությամբ լի հանցանքների և ցեղասպանությունների: Սա շատ զգայուն թեմա է մեզ համար, քանի որ 1,5 միլիոն հայեր դարձան ցեղասպանության զոհեր 1915 թվականին: Այսօր դուք երբեք չեք լսի որևէ ռազմատենչ հռետորաբանություն Հայաստանի որևէ ղեկավարի կողմից: Եվ ահա մենք սա ենք ակնկալում մեր հարևաններից նույնպես: Շատ դեպքեր են եղել, երբ մենք միջազգային հանրության ուշադրությանն ենք հրավիրել մեր որոշ հարևան երկրների կրթական նյութերում, այդ թվում՝ նույնիսկ մանկապարտեզներում տեղ գտած անընդունելի ատելության փաստերի, այլատյացության և ուղղակի ռասիզմի վրա: Այսպես չեն բնակչությանը նախապատրաստում խաղաղությանը: Դուք պետք է ձեր երեխաներին և երիտասարդ սերնդին նախապատրաստեք խաղաղության: Եվ մենք խիստ համոզված ենք, որ պետք է կենտրոնանանք խաղաղության վրա, քանի որ այն անվտանգության գրավականն է և համընդհանուր արժեք է բոլորի համար:

Հարգելի գործընկերներ,

կրթությունը կարող է երկարաժամկետ ներդրում լինել մարդկության դեմ հանցագործությունների եւ ցեղասպանությունների, բռնի ծայրահեղականության, արմատականացման կանխարգելման պայքարում: Սա կարևոր պայման է, եթե մենք ցանկանում ենք կազմավորել մի հասարակություն, որին մենք բոլորս ձգտում ենք: Երիտասարդության ներգրավումն այս բոլոր նախաձեռնություններում ևս հրամայական է: Դեռ ավելին, բռնի ծայրահեղականությունը կանխարգելելու նպատակով մենք պետք է կենտրոնանանք մշակութային և կրթական փորձի փոխանակման վրա, նպաստենք արվեստի զարգացմանը և երաշխավորենք տարբեր ազգերի միջև հարաբերությունների հաստատումը նոր տեխնոլոգիաներով: Այս ամենը կարող է վերափոխվել մի բարձր աստիճանի դրդապատճառի՝ խաղաղության հաստատման, հանդուրժողականության և խաղաղ համագոյակցության համար»,- ասել է Արարատ Միրզոյանը:

Տպել
1778 դիտում

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը