Նախատեսվում է «Պատիվ ունեմ» ծրագրի զինծառայության ժամկետը 3-ից դարձնել 2 տարի 3 ամիս

ՀՀ պաշտպանության նախարարությունը «Պատիվ ունեմ» ծրագրի մասնակիցների ընդունելության համար «Գնահատման և թեստավորման կենտրոնի» կողմից իրականացվող թեստավորման համակարգի մեջ առաջարկում է փոփոխություններ իրականացնել:

ՊՆ կադրերի ռազմական կրթության վարչության առաջատար մասնագետ Էդուարդ Միրզոյանը «Հայկական ժամանակ»-ին հայտնեց, որ նախատեսվող փոփոխությունների մեջ առաջնային պլանում է այն հարցը, որ «Պատիվ ունեմ» ծրագրի զինծառայության ժամկետը կրճատվի և 3 տարվա փոխարեն ծառայությունը դառնա 2 տարի 3 ամիս:

«Զինծառայության համար նախատեսված ժամկետը նախատեսում ենք կրճատվել, մտածել ենք, որ 3 տարին երկար ժամանակ է և ցանկացել ենք ընդունվողների համար ավելի գրավիչ պայմաններ ապահովենք»- ասաց Միրզոյանը:

Ըստ առաջարկվող ծրագրի` նաև նախատեսվում է մասնակիցների ընտրության համար հիմք համարել քաղաքացու ուսման ընթացքում ՄՈԳ-ի կամ ընդունելության քննությունների արդյունքներով հավաքած միավորները:

Միրզոյանի խոսքով` արդեն մոտ 20 հոգու պայմանագիր լուծարվել է, քանի որ ուսումնառության ընթացքում չեն ցուցաբերել բարձր առաջադիմություն:

«2018-2019 արդյունքները ցույց են տվել, որ թեստավորումն անցած լինելու միջոցով պայմանագրեր են կնքվել ցածր առաջադիմությամբ քաղաքացիների հետ, ինչի հետևանքով նրանց հետագա ուսումնառությունը ևս անցել է ցածր մակարդակով: Սա լուրջ խոչընդոտ է, որի համար ձեռնարկվում ենք քայլեր»-ասաց Էդուարդ Միրզոյանը:

Գործող որոշմամբ՝ «Պատիվ ունեմ» ծրագրի մասնակիցները ընտրվում են մրցույթով ըստ որի`Պաշտպանության նախարարությունը ներկայացնում է զինվորական պաշտոնների համալրման համար անհրաժեշտ ընդունելության տեղերի թվաքանակը։ Ինչից հետո Գնահատման և թեստավորման կենտրոնը անցկացնում է մրցույթ:

«Պատիվ ունեմ» ծրագրի պատշաճ կազմակերպման և իրականացման, ինչպես նաև հետագայում ՀՀ զինված ուժերը բավարար գիտելիք ունեցող սպաներով համալրելու համար նախատեսում ենք փոփոխություններ իրականացնել ծրագրի շրջանակներում: «Պատիվ ունեմ» ծրագրի հիմնական նպատակն է, որ բարձր առաջադիմություն  ունեցողները սովորեն, այսինքն շեշտը դրվում է բարձր առաջադիմության վրա»- հայտնեց ՊՆ կադրերի ռազմական կրթության վարչության առաջատար մասնագետը:

Միրզոյանի խոսքով` նախարարությունը ցածր առաջադիմությունից խուսափելու համար առաջարկում է «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում ընտրված համարել նրանց, ում միջին որակական գնահատականը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 90 տոկոսը, իսկ եթե զորակոչիկը տվյալ տարվա դիմորդ է, ընտրված է համարվում ընդունելության քննությունների արդյունքներով հավաքած ընդհանուր առավելագույն միավորից նվազման կարգով, սակայն ոչ պակաս, քան 30 միավորը՝ երկու քննության համար, և երեք քննության համար՝ ոչ պակաս, քան 45 միավորը, իսկ 1 քննություն հանձնելու դեպքում առավելագույն միավորի 70 տոկոսը, մինչև ՊՆ ներկայացրած անհրաժեշտ տեղերի թիվը լրանալը:

«Պատիվ ունեմ» ծրագրի մեջ փոփոխություններ անելու համար քննարկումները շարունակվում են, սակայն կոնկրետ հաստատված փոփոխությունները կհրապարակենք մոտ 10 օրվա ընթացքում»-հավելեց Միրզոյանը:

Նշենք, որ ծրագրի մասնակիցը  ունենում է մի շարք արտոնություններ. ունի բուհում անվճար սովորելու իրավունք` ուսման վարձը ամբողջությամբ փոխանցում է նախարարությունը:Նաև  ունենում է իրավունք ուսման ժամկետով զինծառայությունից տարկետում ստանալու։ Ուսման և զինվորական պատրաստության ավարտից հետո կնքվում է պաշտպանության նախարարության նշած վայրում զինծառայություն անցնելու մասին նոր պայմանագիր:

Ծրագրի մասնակիցը կարող է նաև Հայաստանում մագիստրատուրա ընդունվել և սովորել անվճար:

Տպել
11757 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)