Վերջին մեկ ամսում պաշտոնից ազատվել է ԵՊՀ երկու պրոռեկտոր. փոփոխությունները շարունակվում են

Երեւանի պետական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Ռեկտորի համապատասխան հրամանը եղել է ապրիլի 1-ին: Նույն օրը մեկ այլ հրամանով պրոռեկտորի պաշտոնում նշանակվել է ԵՊՀ գիտական քարտուղար Մենուա Սողոմոնյանը:

Համալսարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացանք, որ Ալեքսանդր Գրիգորյանը պաշտոնից ազատվել է իր դիմումի համաձայն: Նա կշարունակի բուհում աշխատել որպես դոցենտ:

Գրիգորյանի հնարավոր պաշտոնանկության մասին ԵՊՀ-ում խոսում էին դեռ նախորդ ամսվա կեսից, բայց այն ժամանակ թե՛ համալսարանի լրատվական ծառայությունը, թե՛ ինքը պրոռեկտորը, միայն պատասխանում էին, որ նա շարունակում է աշխատել:

Վերջին մեկ ամսվա ընթացքում զբաղեցրած պաշտոնից ազատվել էր նաեւ ԵՊՀ գիտական քաղաքականության եւ միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանը: Նա, ի տարբերություն Ալեքսանդր Գրիգորյանի, չէր հեռացել սեփական դիմումի համաձայն եւ ռեկտորի հրամանը վիճարկելու նպատակով դիմել է դատարան:

Ալեքսանդր Գրիգորյանի հետ կապ հաստատել եւ հեռանալու պատճառների մասին հարցնել մեզ չհաջողվեց:

Հավելենք, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն իր դիրքերն ամրապնդելու նպատակով ձեռնամուխ է եղել փոփոխությունների շարքի. նա հայտարարել է բուհում կառուցվածքային ու բովանդակային փոփոխությունների մեկնարկի մասին:

Տպել
1566 դիտում

ՀԱՕԿ-ը եւ ՀԸՖ-ն երբեք չեն միջամտել մարզչական որոշումներին. Ռոբերտ Խաչատրյան

ՍԴ որեւէ անդամ հրաժարականի դիմում այդպես էլ չներկայացրեց Ազգային ժողով

Եվրոպայի փոխչեմպիոն մարմնամարզիկ Արթուր Դավթյանն օլիմպիական խաղերում հանդես է գալու 2 վարժությունում

Տարեցների եւ երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններում կարանտին է հայտարարվել. այն կշարունակվի երկու շաբաթ

Քիչ առաջ հանդիպեցի «Այո»-ի նկարի հեղինակներից Ստեփան Նարոյանի դստեր եւ կնոջ հետ. Սուրեն Պապիկյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

ՀՀ եւ Վրաստանի պաշտպանության նախարարության միջեւ ստորագրվեց 2020 թվականի ռազմական համագործակցության ծրագիրը. Տոնոյան

Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը

ՀՀ մարմնամարզության այս տարվա առաջնությունը տարբերվում է նախորդներից. ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ

Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել Արցախում կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքների հարցով

Մայրն ահազանգում է, որ ինքն ու սեռական բռնության ենթարկված իր երեխան վտանգի մեջ են. կոտրել են նրա մեքենան

Տեքստիլի արտադրության հայկական առաջատարները մասնակցում են «CPM 2020 – Collection Premiere Moscow» ցուցահանդեսին

Աշտարակում բացվել է «Քամանչայի թանգարան եւ Գաստրոբակ» յուրատեսակ վայրը

Ալեքսան Պետրոսյանի ազատ արձակման որոշման դեմ Դատախազության բողոքը մերժվել է

Ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի երկու դպրոցներում փակցված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարը. Մխիթար Հայրապետյան

Հայտնի է՝ ինչու է լեգենդար ֆուտբոլիստ Դել Պիեռոն Երեւան այցելել. պետք է ՌԴ վիզա ստանար

Պողոս Պողոսյանի եղբորորդին քիչ հավանական է համարում, որ նրան կպատժեին առանց Ռոբերտ Քոչարյանի հրամանի

Ծխախոտ կամ այլ իրեր մեքենայից գցելու դեպքերը տեսանկարահանող սարքերի միջոցով արձանագրվում են. ՃՈ պետ

Բռնության կոչերը քրեականացնելու նախագծի ընդունման դեպքում պիտի արգելվի վաճառել Հիտլերի «Իմ պայքարը» գիրքը․ Վարդանյան

Վանաձորի բնակիչը գողացել էր թոշակառու հոր խնայողությունը