Մարզիչները դեմ են Ռոդնինայի մարզադպրոցն անվանափոխելուն. այն կառուցվել է 7 մլն դոլարով

Երեւանի Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցի մարզիչները դեմ է այն վերանվանելուն: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Մելինե Ավագյգանը: Այն բանից հետո, ինչ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, օլիմպիական եռակի, աշխարհի տասնակի, Եվրոպայի 11-ակի չեմպիոն Ռոդնինան շաբաթներ առաջ Բաքվում մասնակցեց Խոջալուի դեպքերին նվիրված երթին, Երեւանի ավագանիում առաջարկեցին քննարկել վերանվանման հարցը: Ավագյանը նշեց, որ մարզիչները բացասական են վերաբերվում Ռոդնինայի այդ քայլի, սակայն մյուս կողմից հաշվի են առնում նրա դերը սպրոտում եւ հայկական գեղասահքի զարգացման մեջ:

«Մարզչական խորհուրդը՝ բոլորն էլ միանշանակ շատ վատ վերաբերվեցին այդ երթին Ռոդնինայի՝ մասնակցելուն, բայց վերանվանման մասին բոլորն էլ միանշանակ ասացին, որ կուզեին, որ անունը մնա՝ հաշվի առնելով, որ նա մեծ մարզիկ է: Բոլորս գիտենք՝ այսօրվա դրությամբ նրան գեղազանցող չի էլ եղել: Կենդանի լեգենդ է: Նա այս ընթացքում այցելել է, վարպետության դասեր է տվել: Ակնկալում էինք նրա հետ հետագա համագործակցություն, որովհետեւ, երբ հանդիպել է մեր անձնակազմի հետ, այդ մասին քննարկվել է: Նաեւ հաշվի առնելով նրանց օգնությունը մեր գեղասահքի զարգացման հարցում, գիտենք՝ ռուսական դպրոցն ինչքան առաջ է, վերանվանումից հետո չգիտեմ՝ ինչ ընթացք կստանան այդ հարաբերությունները»,- ասաց Ավագյանը՝ ավելացնելով, որ ինչ աղմուկը բարձրացել է, Ռոդնինան դպրոցի ղեկավարության հետ կապ չի հաստատել, եւ հայտնի չէ՝ երբ է հնարավոր, որ կրկին այցելի:   

Տնօրենը պատմեց, որ Ռոդնինայի աջակցությունը մեծ է եղել սահադաշտ ունենալու հարցում: Նշեց, որ դեռ այն ժամանակ, երբ դպրոցի սաները մարզվում էին Մարզահամերգային համալիրում, նա խոսել է այն մասին, որ Հայաստանին սահադաշտ է հարկավոր, ու աջակցել է, որ այն լինի: Նրա խոսքով՝ սահադաշտի կառուցումից հետո հայկական գեղասահքն առաջընթաց է գրանցել: Այս պահին ունի 500 սան: Նրանք մասնակցում են միջազգային մրցումների, անցած տարի առաջին անգամ ՀՀ-ում անցկացվեց միջազգային մրցաշար, սահադաշտը ծառայում է նաեւ ՀՀ հավաքականի անդամներին, քանի որ արտասահմանում սառույց վարձակակելը թանկ է:

Անվանափոխության հարցն ավագանիում բարձրացրել է Երեւանի «Լույս» խմբակցությունը: Առաջարկել է կոչել Հայ-ռուսական գեղասահքի դպրոց: Ավագյանն այս առաջարկի մասին ասելիք չունի:

«Իսկ ի՞նչ կտա դա: Ստացվում է՝ Ռոդնինայի անունը հանեցինք, բայց ռուսների հետ շարունակենք համագործակցե՞լ: Չեմ կարող ասել»,- ասաց նա:

Վերջերս Ռոդնինան հայտարարել էր, որ դպրոցը կառուցվել է ռուսական փողերով: Մելինե Ավագյանը նշեց, որ խոսքը ռոսւաստանցի գործարար Սերգեյ Համբարձումյանի ներդրման մասին է: Ասաց նաեւ, թե որքան գումարով է կառուցվել դպրոցը:

«7 մլն դոլար, եթե չեմ սխալվում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ լսել է, որ Համբարձումյանն էլ է դեմ անվանափոխությանը:

Դպրոցի բացումը տեղի է ունեցել 2015 թ. դեկտեմբերին: Ավելի վաղ Ռոդնինան ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում արձագանքել է Հայաստանում ընթացող քննարկումներին: Նա նշել է, որ նորմալ է վերաբերվում անվանափոխությանը: Ասել է՝ ինչ ուզում են, թող անեն: Նշել է, որ ցավում է միայն այն մարդկանց համար, ովքեր ջանքեր են ներդրել կառուցման հարցում:

Տպել
1933 դիտում

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)