Ազգային ժողովն 1-ին ընթերցմամբ ընդունեց Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը

Ազգային ժողովն այսօր՝ մարտի 28-ին, հերթական նիստի ավարտից հետո արտահերթ նիստում քննարկեց «ԱԺ կանոնակարգ օրենքում» եւ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու հարցերը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ վերոնշյալ օրենքներում փոփոխություն կատարելու նախագծով առաջարկվում է օրենքում ամրագրել, որ եթե ՍԴ դատավոր չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո մեկամսյա ժամկետում իրավասու մարմինը պետք է առաջադրի Սահմանադրական դատարանի դատավորի նոր թեկնածու։

Նախագծի հիմնական զեկուցողն արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն է։ Նախագծերը ներկայացնելուց հետո ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը նախարարին հարց ուղղեց՝ հնարավո՞ր է նույն անձին որպես ՍԴ դատավորի թեկնածու մի քանի անգամ առաջադրել։ 

Արտակ Զեյնալյանը պատասխանեց, որ եթե որեւէ անձ մի անգամ չի ընտրվել ԱԺ-ի կողմից, ապա չկա որեւէ սահմանադրական արգելք, որ նույն անձին նույն սուբյեկտը չի կարող ներկայացնել նույն կամ այլ գումարման Ազգային ժողովի։ Ըստ Զեյնալյանի՝ չի կարող իրավաչափ համարվել, որ խորհրդարանի կողմից չընտրված նույն անձը կրկին չկարողանա առաջադրվել։ Նա եւս մեկ անգամ ընդգծեց՝ Սահմանադրական արգելքը բացակայում է այստեղ, եւ Սահմանադրությունը չի կարող անտրամաբանական լինել եւ մեկ անգամ ինչ-ինչ պատճառներով չընտրված մարդու առաջ նորից առաջադրվելու արգելք դնել։

Հարցի հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ իր հերթին ասաց, որ օրենքի փոփոխություններն ավելի շատ ամրագրված ժամկետները հստակեցնելու եւ որոշակի տեխնիկական թերություններ շտկելուն են վերաբերում․

«Տրամաբանական չէ, որ իքս պաշտոնում անընդհատ նույն մարդուն են ներկայացնում, սա իրոք անարգանք է այդ կառույցի նկատմամբ, բայց չպետք է մոռանանք, որ խոսքը գնում է երկարատեւ գործընթացի մասին, խորհրդարանի գումարումեր են փոխվում, եւ, առհասարակ, նույն անձի առաջադրման արգելք որեւէ նորմատիվ իրավական ակտում չեմ տեսել»,-ասաց Վարդանյանը՝ ընդգծելով, որ այդ կերպ սահմանափակվում է տվյալ քաղաքացու ընտրելու եւ ընտրվելու իրավունքը։

Հարցն առաջին ընթերցմամբ ներկայացվեց քվեարկության եւ ընդունվեց միաձայն․ կողմ քվեարկեց 117 պատգամավոր։ Այն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ քվեարկության կդրվի վաղը՝ մարտի 29-ին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ անդամի պաշտոնում Ազգային ժողովին է ներկայացրել փաստաբան Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը, չնայած՝ ՍԴ դատավորի թեկնածության համար առաջադրվել էին նաեւ հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանն ու Մարտին Մանուկյանը։ Ըստ ամենայնի՝ իշխող մեծամասնությունը Գոռ Հովհաննիսյանի ընտրությունը կտապալի ճիշտ այնպես, ինչպես ժամանակին ՀՀԿ-ն տապալեց Վահե Գրիգորյանի ընտրությունը։

Մասնավորապես՝  ՍԴ դատավորի պաշտոնում Արմեն Սարգսյանի կողմից առաջադրված թեկնածու Վահե Գրիգորյանը նախորդ տարվա հոկտեմբերին չընտրվեց, ավելի կոնկրետ՝ ՀՀԿ խմբակցության արդեն նախկին պատգամավորները չընտրեցին Գրիգորյանին․ քվեարկությանը մասնակցեց ընդամենը 53 պատգամավոր։ Վահե Գրիգորյանի օգտին քվեարկել էր 30 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ էր 63 քվե։
Այս անգամ էլ, չնայած մասնագիտական շրջանակները միանշանակ պնդում են, որ Վահե Գրիգորյանը Հայաստանի լավագույն իրավաբաններից է եւ կարող է դատական համակարգում ակնհայտ դրական փոփոխություններ բերել, Արմեն Սարգսյանը այս անգամ որոշեց առաջադրել Գոռ Հովհաննիսյանը թեկնածությունը, եւ անգամ այն դեպքում, երբ դեռ նախորդ տարի մի շարք փաստաբաններ դիմել էին Արմեն Սարգսյանին՝ առաջարկելով ՍԴ դատավորի թափուր տեղի համար քննարկել հենց Վահե Գրիգորյանի թեկնածությունը։ 

Տպել
2421 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)