Կամ դու ես դիմում գրում, կամ ես եմ վարչապետին միջնորդում. Լոռու նախկին փոխմարզպետը՝ իր ազատման մասին

Ինչպես արդեն հայտնել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ երկու օր առաջ աշխատանքից ազատվեց Լոռու վերջին փոխմարզպետ Արշակ Հովսեփյանը: ՀԺ-ի հետ զրույցում Հովսեփյանն ասաց, որ վարչապետի որոշումն իր համար անակնկալ է եղել, չնայած մինչ այդ նրան կանչել է մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ու առաջարկել աշխատանքից ազատման դիմում գրել, որը, սակայն, Հովսեփյանը մերժել է. «Մարզպետը կանչեց ու ասաց, որ պետք է ցավալի լուր հայտնի ինձ, խնդրում եմ՝ դիմում գրեք. դա ինձ համար անակնկալ էր, որովհետեւ պաշտոնավարմանս ընթացքում որեւէ ոչ բանավոր, ոչ գրավոր նկատողություն երբեւէ չեմ ստացել, հարցրեցի՝ ինչի համար, ասաց՝ թույլ եք մի քիչ, իսկ ես ուզում եմ, որ որպես միակ փոխմարզպետ իմ կողքին ուժեղը լինի»,-ասաց Արշակ Հովսեփյանը՝ շարունակելով ներկայացնել իր ու մարզպետի զրույցի մանրամասները. «Մարզպետն ասաց, որ հասկանում է, որ ես նոր եմ քաղաքականության մեջ, փորձ որպես այդպիսին չունեմ, բայց ասաց նաեւ, որ չի կարող սպասել, մինչեւ ես կուժեղանամ»:

Ըստ Հովսեփյանի, մարզպետն իրեն առաջարկել է դիմում գրել՝ փոխարենը խոստանալով մի բան մտածել. «Որեւէ կերպ ես չհամաձայնեցի, քանի որ ուժեղ չլինելը քաղաքական կատեգորիա չէ: Մարզպետն ասաց՝ կամ դու ես դիմում գրում, կամ ես եմ վարչապետին միջնորդում, որ քեզ ազատի, վարչապետին միջնորդեց, վարչապետն էլ հաստատեց»:

Դիտարկմանը, որ իրեն փոխմարզպետի պաշտոնում ժամանակին առաջարկել էր մարզպետը, ինչը հանգեցրեց հարաբերությունների նման փոփոխության, Հովսեփյանն ասաց. «Իր ու Արամ Խաչատրյանի միջնորդությամբ եմ եկել: Ես փորձում եմ պատճառները հասկանալ, մարզպետը, տեսնելով իմ վատ աշխատանքը, կարող էր մի անգամ կանչել իր մոտ, նկատողություն տար կամ կառուցողական զրույց աներ, խորհուրդ ու հանձնարարական տար, բայց շաբաթներով չենք հանդիպել ու չենք խոսել: Թող կանգներ, հանձնարարական տար ու ռեզուլտատ ուզեր, բայց որեւէ մի անգամ որեւէ խնդրի մասին չենք զրուցել մենք…»:

Այն, որ մարզպետի ու Արամ Խաչատրյանի հարաբերությունները լարված են, չնայած որ երկուսն էլ նույն կուսակցությունից են, մարզում շատերը գիտեն: Մեզ հասած տեղեկություններով՝ մարզպետը ՔՊ տարածքային գրասենյակ չի այցելում, ժողովներին չի մասնակցում: Շրջանառվող լուրերի համաձայն, մարզպետը վերջերս տարբեր պատճառներով մարզպետարանից ազատեց մի քանի աշխատակիցների, ովքեր կոնրետ Արամ Խաչատրյանի նշանակած կադրերն էին: Արշակ Հովսեփյանից փորձեցինք ճշտել՝ արդյո՞ք իր ազատումը եւս այդ կոնտեկքստում է եղել. «Մասամբ իրեն եմ սատարել, մասամբ Խաչատրյանին, բայց մարզպետը էդ պատճառը հերքեց: Իրենց միջեւ եղած լարվածությունը անհերքելի փաստ է, որոշակի հակասություններ կան: Քաղաքական թիմի աշխատողներ ունենք, ովքեր այլեւս չեն աշխատում մարզպետարանում: Մարզպետը որեւէ անգամ կուսակցության գրասենյակ չի այցելում բացարձակապես, մի քիչ տրամաբանական չի, կուսակցության քվոտայով առաջադրվել է, բայց կուսակցության հարցերով չի զբաղվում: Վերջին անգամ կարող է դեկտեմբերին եկած լինի գրասենյակ…»:

ՀԺ-ի հետ զրույցում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հերքեց լուրերը, թե փոխմարզպետի ազատման միջնորդությունը ներկայացրել է, քանի որ Արամ Խաչատրյանի  «կադրն» էր: Ղուկասյանը չհերքեց՝ Արշակ Հովսեփյանին վարչապետն ազատել է աշխատանքից իր առաջարկով. «Գտել եմ, որ ինքը չէր համապատասխանում տվյալ պաշտոնին, միակ պատճառը դա էր»: Ղուկասյանից հետաքրքրվեցինք՝ ինչպես եղավ, որ իր բերած «կադրը» իրեն չգոհացրեց. «Հույսերս չարդարացրեց, անցել է մի քանի ամիս, բայց աշխատանքը իր գնահատում եմ ոչ բավարար»:

Ղուկասյանը հերքեց, թե Արշակ Հովսեփյանի ազատումը կապված է Արամ Խաչատրյանի հետ:

Տպել
8741 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց