Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել շուրջ 240 ավտոմեքենա

26/03/2019 schedule14:10

Գարունն արդեն գրեթե մեկ ամիս է մտել է լիիրավ իրավունքների մեջ, այդուհանդերձ մարտի 25-26-ն ընկած ժամանակահատվածում ճանապարհներին արգելափակված մի շարք քաղաքացիներից ստացվել են մեծաքանակ ահազանգեր:

Ինչպես հայտնում են ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից, փրկարարներն արձագանքել են արգելափակման վերաբերյալ 9 ահազանգի և օգնության հասել քաղաքացիներին: 

Մարտի 25-ին՝ ժամը 19:37-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել որ, Արագածոտնի մարզի Մելիք գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել թիվ 21 ՀՓՋ-ի մարտական հաշվարկը: Կատարված համատեղ աշխատանքի արդունքում փրկարարները և ՃՇՇ-ի աշխատակիցներն արգելափակումից դուրս են բերել 22 ավտոմեքենա՝ օգնություն ցուցաբերելով տրանսպորտային միջոցներում առկա 80 ուղևորի:

Նույն օրը՝ ժամը 20:42-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղի ճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում, և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկն արգելափակումից դուրս է բերել 3 ավտոմեքենա՝ 5 ուղևորներով:

Գեղարքունիքի մարզից մարտի 25-ին՝ ժամը 13:48-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենաններ են արգելափակվել ձյան շերտում: Դեպքի վայր մեկնած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա՝ օգնություն ցուցաբերելով 16 քաղաքացու:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհից ևս մեկ ահազանգ ստացվել է մարտի 25-ի երեկոյան ժամը 21:48-ին: Այս անգամ արգելափակման մեջ հայնվել էր բեռնատար ավտոմեքենա: Փրկարարների և Վարդենիսի ՃՇՇ աշխատակիցների համատեղ աշխատանքի արդյունքում բեռնատարը շարունակել է ընթացքը:

Արգելափակված մի շարք քաղաքացիներից «911» ծառայություն ահազանգներ են ստացվել նաև Շիրակի մարզից: Մարտի 25-ի առավոտյան Հոռոմ-Մարալիկ ավտոճանապարհին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա՝ օգնություն ցուցաբերելով 14 ուղևորի:

Մարզի մեկ այլ՝ Թավշուտ գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ: Այստեղ ևս կատարված աշխատանքների արդյունքում հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա և 9 ուղևորի:

Մարտի 25-ին՝ ժամը 17:29-ին, ահազանգ է ստացվել, որ Սալուտ-Վարդաղբյուր ավտոճանապարհին «Հայփոստ»-ի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում: Փրկարարների կողմից կատարված աշխատանքների արդյունքում «Հայփոստ»-ի և ևս երկու ավտոմեքենա դուրս է բերվել արգելափակումից:

ժամը 20:11-ին ահազանգ է ստացվել, որ Մուսայելյան-Սալուտ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում, և դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարներն օգնություն են ցուցաբերել 3 ավտոմեքենայի՝ 9 ուղևորներով:

Խոշորածավալ արգելափակման միջադեպ է գրանցվել Վայոց ձորի մարզում՝ Սարավան-Սարալանջ ավտոճանապարհին: Ժամը 15:38-ին ահազանգ է ստացվել, որ բեռնատարը ձնաբքի հետևանքով սահել է և մկրատաձև դիրք ընդունելով՝ երկկողմանի փակել ավտոճանապարհը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, որը ճանապարհին առաջացած խցանման պատճառով ճանապարհի մոտ 500 մետրը շարունակել է ոտքով:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 163-րդ կմ-ին «Renault» մակնիշի բեռնատարը Վայքի ՃՇՇ-ի հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղվել է, և ճանապարհը դարձել է երթևեկելի:

Պարզվել է, որ ճանապարհահատվածում կա արգելափակված մոտ 200 ավտոմեքենա: Բոլոր մեքենաները դուրս են բերվել արգելափալումից:

Տպել
1413 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել