Լոռու մարզի դատախազությունում խորհրդակցություն է եղել բնակարանային գողությունները նվազեցնելու թեմայով

Ի կատարումն ՀՀ դատախազության կոլեգիայի պահանջների եւ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունների՝ ոստիկանության Լոռու մարզային վարչության եւ ենթակա ստորաբաժանումների պետերի, ճանապարհային ոստիկանության, Լոռու մարզպետարանի ներկայացուցիչների, մարզի քաղաքային խոշոր համայնքների ղեկավարների մասնակցությամբ Լոռու մարզի դատախազությունում անցկացվել է խորհրդակցություն:

Օրակարգում եղել են բնակարանային գողությունների եւ ՃԵԿ հանցավոր խախտումների դեմ կանխարգելիչ պայքարի արդյունավետությունը կտրուկ բարձրացնելու ուղղությամբ համալիր միջոցառումների պլանավորման եւ իրականացման հարցերը:

Մասնակիցներին տեղեկացվել է որ 2018թ. մարզի վարչական տարածքում արձանագրվել է բնակարանային գողությունների 88 դեպք, ինչը 34-ով կամ 63%-ով ավելի է 2017թ. համեմատ: Իսկ վարույթներում գտնվող այս բնույթի քրեական գործերով եւ նյութերով անցնող թվով 107 հանցագործությունների բացահայտումը կազմել է 31,8 %՝ նախորդող տարվա 57,3%-ի դիմաց: 2019թ. արձանագրվել է բնակարանային գողությունների դեպքերի որոշակի նվազում, սակայն  բացահայտման ցուցանիշը շարունակում է մնալ ցածր:

Մարզի տարածքում 2018թ. արձանագրվել է ճանապարհատրանսպորտային (ՃՏ) հանցագործության 83 դեպք՝ նախորդ տարվա 68-ի դիմաց, այսինքն՝ նշված բնույթի հանցագործության դեպքերն աճել են 15-ով կամ 22,1%-ով: 7,1%-ով նվազել են մահվան ելքով ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման դեպքերը:

Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը սեփականության դեմ ուղղված, ինչպես նաեւ ՃՏ հանցագործությունների դեպքերի աճը գնահատելով անթույլատրելի՝ դրանք պայմանավորել է մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով: Նա նշել է, որ բնակարանային գողությունների համար նախականխիչ նշանակություն ունեն բազմաբնակարան շենքերի շքամուտքերում տեսախցիկ­ների տեղադրումը, փողոցների ու շենքերի լուսավորության ապահովումը, բազմաբնակարան շենքերի մուտքի դռների եւ դրանց կոդավորված փականների առկայությունը: Իսկ համայնքների փողոցների բանուկ խաչմերուկների տեսանկարահանող սարքերով կահավորումը կարող է կանխարգելիչ նշանակություն ունենալ նաեւ այլ հանցատեսակների դեմ պայքարի, հատկապես ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման առումով:

Անդրադառնալով վերջինիս՝ մարզի դատախազը փաստել է, որ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու եւ անզգուշությամբ անձանց առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու դեպքերի աճը պայմանավորված է ճանապարհապարեկային ծառայության կատարած աշխատանքների ոչ բավարար մակարդակով, հատկապես երեկոյան ու գիշերային ժամերին երթուղիների ոչ ճիշտ տեղաբաշխմամբ եւ սպասարկմամբ, վարորդների, հետիոտների հետ տարվող բացատրական աշխատանքների, արձագանքման եւ վարչական պատասխանատվության ենթարկելու ցածր արդյունավետությամբ։ Տեղեկացվել է, որ ՃԵԿ հանցավոր խախտումների դեմ պայքարն արդյունավետ դարձնելու համար, համաձայն դատախազության որդեգրած մոտեցման, իրականացվում է խիստ պատժողական քաղաքականություն, եւ նման հանցագործություն կատարած մեղադրյալների նկատմամբ, հաշվի առնելով հանցանքի կատարման հանգամանքները, խափանման միջոց կալանավորում ընտրելիս յուրաքանչյուր դեպքում ցուցաբերվում է անհատական մոտեցում եւ որպես պատիժ հիմնականում միջնորդվում է ազատազրկում: 

Խորհրդակցության ընթացքում մասնակիցների ուշադրությունը հրավիրվել է ուսումնասիրություններով մարզի վարչական տարածքի քարտեզի վրա նշագրված առանձնացված բնակարանային գողությունների եւ ՃՏ հանցագործությունների ռիսկային գոտիների վրա։

Խիստ կարեւորելով անձանց սեփականության եւ բնակարանի անձեռնմխելիության իրավունքի ապահովման եւ երթեւեկության անվտանգության մակարդակն  առավել բարձրացնելու անհրաժեշտությունը՝ մարզի դատախազը նշել է, որ յուրաքանչյուր դեպքով պետք է վեր հանել հանցանքների կատարմանը նպաստող պատճառները եւ դրանց վերացման ուղղությամբ միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ իրավաբանական կամ պաշտոնատար անձանց միջնորդագրեր ներկայացնելու եղանակով։

Նշված հանցագործությունների դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մարզի դատախազը ոստիկանության մարզային վարչության ղեկավարությանը հանձնարարել է առավել թիրախային դարձնել գիշերային ծառայության վերակարգերի ճիշտ տեղաբաշխումը՝ հատկապես առավել ռիսկային թաղամասերում, շրջիկ խմբերի կազմում ընդգրկել փորձառու աշխատակիցներին, ինչպես նաեւ ուժեղացնել արտաքին ծառայությունը այն վայրերում, որտեղ առավել հաճախ են արձանագրվում ՃՏ պատահարներ: Իսկ խախտումներ թույլ տված յուրաքանչյուր անձի նկատմամբ՝ կիրառել վարչական ներգործության խիստ միջոցներ։

Համայնքների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել համապատասխան գույքագրում իրականացնելուց հետո, ըստ գողությունների եւ ՃԵԿ խախտումների համար առավել ռիսկային գոտիների, քննարկել տեխնիկական սարքերով համալրման համար համայնքային բյուջեներով ֆինանսական լրացուցիչ միջոցներ նախատեսելու հարցը: Վանաձոր համայնքի ղեկավարը նշել է, որ մարզի դատախազության հետ քննարկումից հետո արդեն իսկ քաղաքի փողոցների բանուկ խաչմերուկներում տեղադրվել են թվով 32 տեսանկարահանող սարքեր: Բացի այդ, ընթացիկ տարում համատիրությունների հետ ակտիվ փոխգործակցության արդյունքում Վանաձոր համայնքի երկու փողոցներում գտնվող բազմաբնակարան շենքերում տեղադրվել են կոդավորված փականներով շուրջ 80-ից ավելի դռներ, եւ ներկայում համատիրությունների հետ ակտիվ աշխատանքներ են տարվում նաեւ կոդավորված փականներով դռների քանակն ավելացնելու ուղղությամբ։ Ըստ քաղաքապետի՝ ընթացիկ տարում համայնքի բյուջեով նախատեսվել է շուրջ 30 մլն ՀՀ դրամ՝ համայնքի վարչական տարածքում ճանապարհային երթեւեկությունը կարգավորող նշաններ տեղադրելու եւ  գծանշումներ կատարելու նպատակով, որը բավարար է ամբողջությամբ քաղաքի ողջ տարածքն սպասարկելու համար՝ ավելացնելով, որ առաջիկա երկու ամիսների ընթացքում այդ աշխատանքներն ամբողջությամբ ավարտին կհասցվեն։

Թումանյան եւ Սպիտակ համայնքների ներկայացուցիչները եւս նշել են, որ համայնքների բանուկ հատվածներում տեղադրվել են երկուական տեսախցիկներ եւ ոստիկանության հետ քննարկման առարկա են դարձնելու տեսախցիկների քանակն զգալիորեն ավելացնելու հարցը։ Իսկ Տաշիր համայնքի ղեկավարը հավելել է, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում նախատեսվում է համայնքում տեղադրել շուրջ 10 տեսախցիկներ, իսկ բազմաբնակարան շենքերը կոդավորված փականներով դռներով կահավորելու ուղղությամբ թեեւ ոչ բավարար, սակայն որոշ քայլեր արվել են, որոնք ավելի կակտիվացվեն:

Որպես ամփոփում՝ մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը հավաստիացրել է, որ մարզի դատախազությունը, հետեւողական է լինելու գործընթացի իրականացման հարցում եւ պարբերաբար տեղեկատվություն է ստանալու փաստացի կատարված եւ ըստ եռամսյակների նախատեսված աշխատանքների մասին:

Տպել
1758 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց