Ես ասելիք ունեմ ադրբեջանցի ժողովրդին եւ ես շատ ուրախ կլինեի նման հնարավորության համար․ Նիկոլ Փաշինյան

Ոչ մի իշխանություն Ղարաբաղի հարցում այսքան թափանցիկ չի եղել, ինչպես մենք։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ շատ կարեւոր է Ադրբեջանի իշխանությունների հետ երկխոսությունը, եւ այս առիթով հայ եւ ադրբեջանցի օգտատերերին կոչ արեց համացանցում չհայհոյել, չվիրավորել իրար․

«Կարեւոր ենք համարում նաեւ սպասվող երկխոսությունը: Երբ միջազգային հանրությունը խոսում է հասարակությանը խաղաղությանը նախապատրաստելու անհրաժեշտության մասին, ի՞նչ նկատի ունի, ով պետք է դա անի: Չեմ կարծում, որ միայն յուրաքանչյուր նախագահ պետք է իր հասարակությանը խաղաղության նախապատրաստի: Կարծում եմ, որ ես պետք է մասնակցեմ ադրբեջանական հասարակությանը խաղաղությանը նախապատրաստելուն եւ հակառակը: Ինձ հետաքրքիր է՝ Ադրբեջանի նախագահը ասելիք ունի՞ Հայաստանի եւ Արցախի ժողովուրդներին: Ես ասելիք ունեմ ադրբեջանցի ժողովրդին եւ ես շատ ուրախ կլինեի նման հնարավորության համար: Բայց նման մոտեցումը չի կարող միակողմանի լինել: Կարեւոր է կառուցողական մթնոլորտը: Դա բոլորովին չի նշանակում մոտեցումների ընդհանրություն: Բայց մենք շփվում ենք եւ դա շատ կարեւոր է»,- ասաց Փաշինյանը:

Տպել
2018 դիտում

Իրանից հայրենադարձ ընտանիքը, հարեւանին վնասներ հասցնելով, Բաղրամյանում 4 հարկանի բնակարան է կառուցում

Ազգային ժողովը քննարկում է ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվությունը

Դատարկ-դատարկ խոսում ես, դու քո ցեղով գնա օրենքին ենթարկվի․ Ծառուկյանը վիրավորեց լրագրողին

Սպասում եմ, որ ադրբեջանական բանակը նոր հայտարարություն կանի իր կորուստների մասին․ ՊՆ փոխնախարար

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորը կրկին ինքնաբացարկ չհայտնեց

Ուրախ կլինենք քննարկել ցանկացած նախաձեռնության բովանդակություն. ՀՀ Էկոնոմիկայի նախարար

Բեթթին նկարահանվել է HBO հեռուստատեսության նոր՝ «Էյֆորիա» նախագծում

Օրենսդիրները մի շարք օրինագծեր են ընդունել

Միջնաժամկետ ծախսային ծրագիրը առանձնացրել է որակյալ կրթության և մատչելիության ապահովումը. Արևիկ Անափիոսյան

ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի երկխոսությանը. Բոլթոն

Վանեցյանը լուսանկարվել է Դել Բոսկեի հետ

ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Հայաստանին 40 միլիոն դոլարի հավելյալ աջակցություն տրամադրելու նախաձեռնությունը

Ապրիլի 16-ը կնշվի որպես Հայ կինոյի օր. ԱԺ-ն ընդունեց օրենսդրական նախաձեռնությունը

Ոստիկանները կեղծ 5000-անոցներ իրացնողների են հայտնաբերել (տեսանյութ)

Այո, ամեն մարդ իր արածի համար պատասխան է տալու. Արթուր Դավթյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մասին

Քոչարյանի գործով դատավորին կրկին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց. գլխավոր դատախազը ձգձգելու միտում է տեսնում

ԱԻՆ-ը կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում մայրաքաղաքի առավել հրդեհավտանգ տարածքներում

ՀՀ 6 մարզերի շուրջ 47 կմ երկարությամբ ճանապարհահատվածներում սկսվել են վերականգնման աշխատանքներ

ՀՀ ԱԳ նախարարը Վաշինգտոնում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ (տեսանյութ)

Պապի տան տանիքից իրեր հանելիս ինքնաձիգ, 99 հատ փամփուշտ է հայտնաբերել, հանձնել ոստիկաններին