Որեւէ կասկած չի կարող լինել, որ Մարտի մեկի գործի բացահայատման համար արվելու է ամեն ինչ․ վարչապետ

Ռոբերտ Քոչարյանի՝ իմ եւ կառավարության դեմ հայցադիմում ներկայացնելու գործընթացը չեմ մեկնաբանի, որովհետեւ դա յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է, եւ մեր ընդհանուր խնդիրն այն է, որ մենք ունենանք այնպիսի դատարան, որ ե՛ւ Ռ․ Քոչարյանի հարցը, ե՛ւ ցանկացած քաղաքացու հարց քննարկվի իսկապես օրինականության, օբյեկտիվության շրջանակներում։ Մեր կառավարությունը եւ ես անձամբ 100 տոկոսով հավատարիմ ենք այդ քաղաքականությանը, եւ խնդրում եմ որեւէ մեկը կասկած չունենա։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով, Para TV-ի լրագրողի այն հարցին, թե ինչպես կմեկանաբանի այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանը մի քանի հայցադիմում է ներկայացրել իրենց դեմ։

Ինչ վերաբերում է հարցին, թե Քոչարյանն ու իր պաշտպանները մեղադրանքը դիտարկում են հաշվեհարդար, Փաշինյանն ասաց, որ, իր կարծիքով, դա անհամատեղելի բառապաշար է մի կառավարության նկատմամբ, որն այդպիսին դարձել է սիրո եւ համերաշխության հեղափոխության միջոցով․

«Եթե հաշվեհարդարի տրամաբանություն լիներ, դրա հնարավորությունը, ժամանակն ու համատեքստը կար։ Ես ուզում եմ ասել, խնդրում եմ՝ որեւէ մեկի որեւէ գործողություն երբեւէ չդիտարկել ինչ-որ անձնական զգացումների, անձնական ընկալումների շրջանակում․ ցանկացած մեկնաբանություն տալը յուրաքանչյուրի իրավունքն է, բայց այդպիսի մեկնաբանությունները դրանց հեղինակներին խանգարում են իրավիճակը օբյեկտիվ ընկալել»,- ասաց վարչապետը՝ գործի վերաբերյալ այլ մեկնաբանություններ չանելով, որպեսզի դա չդիտարկվի որեւէ կերպով որեւէ գործընթացի ուղղորդում։

Լրագրողի մեկ այլ հարցի՝ արդյոք մեկ այլ քրեական գործ կհարուցվի՞ Մարտի մեկի տասը զոհերի սպանության բացահայտման վերաբերյալ, Փաշինյանն ասաց, որ սպանությունների բացահայտման համար քրեական գործ հարուցելու անհրաժեշոտւթուն չկա, որովհետեւ հարուցվել է արդեն․

«Բայց մենք ի՞նչ փաստի հետ գործ ունենք․ մենք գործ ունենք առնվազն էն հայտարարությունների հետ, որ արվել են քննչական մարմինների կողմից, փաստ, որ Մարտի մեկին կրակված պարկուճները փոխվել են, ինչու՞ են փոխվել, որովհետեւ դրանց փորձաքննությունը կարող էր տալ շատ հարցերի պատասխաններ, ենթադրում եմ՝ այդ թվում՝ սպանությունների կոնկրետ կատարողների բացահայտելու առումով, հակառակ դեպքում ինչ իմաստ ուներ փոխել այդ պարկուճները։ Բոլոր մարդիկ, որոնք նախաձեռնել են պարկուճների փոփոխումը, նրանք պետք է ներգրավվեն, տան ցուցմունքներ, ուզում եմ խնդել բոլոր քաղաքացիներին, որ այս թեմայով որեւէ բան ունեն ասելու, դիմեն մեր քննչական մարմիններին, ՀՔԾ-ին, ԱԱԾ-ին, ոստիկանությանը, դատախազությանը։ Սպանությունների բացահայատման գործը առանցքային կարեւոր գործ է, եւ երբ ես օգոստոսին ասել եմ, որ ըստ էության բացահայտված է գործը, նաեւ դա նկատի ունեի։ Հիմա պիտի մարդիկ գան, ասեն՝ ինչի են փոխել, բայց կարծես թե գալու եւ ասելու ցանկություն չունեն, դա լավ չէ, բայց դա չի նշանակում, որ քննությունը չի շարունակվելու, որեւէ կասկած չի կարող լինել, որ մարտի մեկի գործի բացահայատման առումով արվելու է ամեն ինչ, բայց այս պահին մեր թիվ մեկ բարդությունն այն է, որ եթե պարկուճը լիներ, կնույնականացվեր զենքի հետ, մենք կիմանայինք՝ ով է կրակել զենքից, եւ կոնկրետ կբացահայտնեինք հեղինակին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Տպել
1647 դիտում

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ