Երևան
12 °C
Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի այսօրվա հյուրը ՀՀ վարչապետի ավագ դուստրն է՝ Մարիամ Փաշինյանը: Վերջինս պատասխանելու է ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին, իսկ մինչ այդ՝ մի քանի հարց է ուղղում հաղորդավարը:
Խոսվեց աշխատանքի ու կրթության մասին: Հաղորդավարի հարցին, թե ինչո՞ւ է Մարիամ Փաշինյանը նախընտրել կրթություն ստանալ արտասահմանում, ոչ թե Հայաստանում (Մարիամ Փաշինյանը սովորել է Տարտուի համալսարանում-հեղ.), վարչապետի դուստրը պատասխանեց, որ եթե կա հնարավորություն ու ցանկություն դրսում սովորելու՝ ինչու ոչ, պետք է օգտվել այդ հնարավորությունից: Ըստ Մարիամի, դա նաեւ հնարավորություն է ինքնադրսեւորման, այլ ազգությունների հետ շփվելու, մենակ ապրելու, միայնակ դժվարությունները հաղթահարելու: Վարչապետի դուստրը կարծում է, որ անպայման պետք է դեռ դեռահասության տարիքից շփվել այլ ազգերի ներկայացուցիչների հետ:
Մարիամ Փաշինյանը նաեւ հայտնեց, որ առայժմ դադար է ուսման մեջ, ինքը դեռ մտածում է՝ աշխատե՞լ, շարունակե՞լ ուսումը դրսում, եւ եթե շարունակել, ապա որտե՞ղ:
Հարց հնչեց նաեւ Մարիամ Փաշինյանի 20-ամյակի խնջույքի մասին, որը մեծ աղմուկ էր բարձրացրել ու մի շարք մեղադրանքներ էին հնչել:
Մարիամ Փաշինյանը պարզաբանեց, որ 16 տարեկանից ի վեր, մի քանի տարի շարունակ իր ծննդյան տոները չեն նշել, քանի որ ինքն ընտանիքից հեռու է եղել, այդ օրերին քննական շրջան է եղել, իսկ այս տարի լրանում էր իր 20-ամյակը:
«Առհասարակ հայերիս մոտ սովորություն կա, որ մարդիկ նշում են կլոր տարիները, իսկ 20 տարին՝ հատկապես: Ճիշտն ասած, ես չէի ցանկանում, որ այդպես նշվի ծնունդս, ես մեծ ծնունդներ չեմ սիրում: Խնջույքի համար մայրս պնդեց՝ ինչպես յուրաքանչյուր մայր, որ կուզենար դստեր 20 տարին նշել: Նաեւ ասեմ, որ 2008 թվականին իմ փոքր քրոջ՝ Շուշանի 1 տարեկանն էր, հուլիսին, 2008-ին, երբ հայրս ընդհատակում էր եւ երկրում նման իրավիճակ էր, մենք քրոջս 1-ին տարեդարձը նշել ենք «Բելաջիո» ռեստորանում, որն այդ տարիներին բավական թանկ ռեստորան էր եւ հյուրերը նույն քանակի էին՝ մոտ 100 մարդ, որոնք նաեւ այս տարի իմ ծնունդին էին ներկա: Այսինքն, չի փոխվել կազմը, նույն մարդիկ էին, մեզ մտերիմ մարդիկ, տարեթիվը կապ չունի»:
Հաղորդավարի ճշտող հարցին, թե այդ մարդիկ ներկա պաշտոնյանե՞ր են, Մարիամ Փաշինյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ մի քանի հոգի հնարավոր է լինեն, որոնք ընկերներ են կամ բարեկամներ.
«Ես իմաստը չեմ հասկանում պաշտոնյային ծնունդի հրավիրելու միայն նրա համար, որ նա պաշտոնյա է, ես դրա գեղեցկությունը չեմ տեսնում»,-ասաց նա:
Հաղորդավարը նաեւ հարցրեց, թե 100 հոգանոց ծնունդը ճոխ չի՞ համարվում:
Մարիամ Փաշինյանը փոքր-ինչ մտածելուց հետո ասաց, որ չգիտի, թե այդ հարցին ինչ պատասխան տա, բայց կարող է ասել, որ իր ծնողներն իրենց աշխատավարձով փորձել են իր համար լավ բան կազմակերպել, ինչն ինքը գնահատում է, իսկ խոսակցությունները, թե Տերյան փողոցը փակ է եղել, սուտ են, քանի որ անգամ 1 րոպե փողոց չի փակվել:
Ասուլիսն ամբողջությամբ՝ Ազատություն Ռ/Կ-ի տեսանյութում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կառավարությունը պատրաստ է կառուցողական համագործակցության․ վարչապետն ընդունել է GRAWE-ի գլխավոր տնօրենին
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ ձնախառն անձրև, լեռնային առանձին շրջաններում բուք կլինի
Տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի այցեքարտերից մեկը․ Անդրեասյանը՝ Իսրայելի կրթության նախարարին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության պատվիրակությանը
Ռոբերտ Քոչարյանը սխալ է․ նա համադրել է գործազրկության անհամադրելի տվյալներ․ FIP
Մեկնարկում է «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության 2026թ․ դիմումների ընդունումը․ ովքեր են շահառու
Նիկոլ Փաշինյանը Աբու Դաբիում կմասնակցի «Մարդկային եղբայրության համար» 2026 թվականի մրցանակաբաշխությանը
Ինչ ջերմաստիճան է կանխատեսվում փետրվարին
Սևանա լճում արդյունագործական որսի հսկողության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր են քննարկվել
Քննարկվել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ներկայիս ընթացքը
«Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությունը Երևանում շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. նախաձեռնվել է քրվարույթ
Հայաստանում աշխատանք փնտրողների ու գործազուրկների թիվը վերջին տարիներին էականորեն նվազել է. Հարությունյան
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Գեներալ Չաուհանին և Պապիկյանը բարձր են գնահատել Հայաստան-Հնդկաստան համագործակցության մակարդակը. տեսանյութ
Իջևան համայնքին է վերադարձվել 2,3 մլն դրամ մոտարկված արժեքով հերթական հողամասը. վարչապետ
Ռուսաստանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Նոր գործառույթ Yandex Go հավելվածում՝ վիրտուալ հերթի ձևավորում ծանրաբեռնված ժամերին ուղևորություն պատվիրելիս
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Մանչեսթեր
Վարչապետի կողմից չկա և չի եղել որևէ որոշում՝ ԼԳԲՏ շքերթի անցկացման վերաբերյալ. լուրն ապատեղեկատվություն է
Հունիսի 1-ից «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի
Անգլերենի թեստերում եղել է խոտան. ովքեր համաձայն չեն արդյունքի հետ, կարող են մասնակցել նոր քննության. ԿԳՄՍՆ
Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ կոկաին տեսակի թմրամիջոց
Նորատուսում վիճաբանություն-ծեծկռտուքից հետո 3 քաղաքացի տեղափոխվել է Գավառի հիվանդանոց
Սիմոնյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցերի
Իսրայելի յուրաքանչյուր թշնամի ԱՄՆ-ի թշնամին է. դեսպան Մայք Հաքաբի
Դատարանը մերժել է Սամվել Շահրամանյանի հայցն ընդդեմ Նժդեհ Հովսեփյանի և ՀՀ ԿԳՄՍՆ-ի
Կոչս գործատուներին և աշխատանք փնտրողներին. Արսեն Թորոսյան
ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետի հանդիսավոր դիմավորումը
Հայաստանի 5 ներկայացուցիչ կմասնակցի Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերին. ժամանակացույց
«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին
ԿԸՀ-ն համալրել է Երևանի և Արտաշատի ԸԸՀ-ների անդամների թափուր պաշտոնները
Australia Open-ի եզրափակիչում Կառլոս Ալկարազը հաղթել է Նովակ Ջոկովիչին՝ դառնալով ռեկորդակիր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու համար. նախաքննության ավարտ
Հույզեր, էմոցիաներ, քաղաքական կոչեր, սկանդալային զգեստներ. կայացել է «Գրեմմի» մրցանակաբաշխությունը. լուսանկար
Կապանի և Ագարակի որոշ հասցեներում վթարային ջրանջատումներ են սպասվում
Երևանում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ
Կրակոցներ Երևանում․ հրազենային վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ովքեր են Հայաստանի 10 լավագույն շախմատիստն ու շախմատիստուհին
ԱՍՀՆ-ն հրապարակել է կարևոր իրազեկում գործատուների համար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT