Մ23 ԵԱ-ից հետո ազատոճայինների մարզիչը խնդրի առաջ է կանգնել, հունահռոմեականների մազիչը դժգոհ է

ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը բարդ խնդրի առաջ է հայտնվել Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների 2019 թ. առաջնությունից հետո: Այն բանից հետո, ինչ Սերբիայի Նովի Սադ քաղաքում մարտի 4-10 կայացած մրցաշարում Վազգեն Թեւանյանը չեմպիոն դարձավ, ՀՀ հավաքականում լուրջ մրցակություն է ստեղծվել 65 կգ քաշային կարգում: Երբ վնասվածքից ապաքինվի ու վերադառնա Եվրոպայի բրոնզեմեդալակիր Վալոդյա Ֆրանգուլյանը, մասնագետը միջազգային խոշոր մրցումներից առաջ պետք է ընտրություն կատարի նրա, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանի ու Թեւանյանի միջեւ: Այսօր՝ մարտի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարզիչը նշեց՝ ինչպես է լուծելու խնդիրը:

«Չեմ թերագնահատում ոչ մեկին: Շատ կարեւորում եմ, որ քաշային կարգում կա մրցակցություն: Շատ ուրախ կլինեի, եթե մյուս քաշային կարգերում էլ նման եւ առավել մրցակցություն լիներ: Մենք ունենք մրցումներ, կտրվի հնարավորություն, մրցումներում կորոշվի՝ ով կմասնակցի: Ես մեկին մյուսից չեմ գերագնահատում, եթե տվյալ պահին հաղթում է երիտասարդը, կգնա նա, եթե հաղթում է փորձառուն, կգնա նա»,- ասաց նա:

Մասնագետը նաև ամփոփեց Եվրոպայի մինչեւ 23 տարեկաննների առաջնությունում իր մարզիկների ելույթները: Ազատոճայիններից մեդալ էր նվաճել նաեւ Խաչատուր Պապիկյանը (74 կգ): Նա բրոնզեմադալակիր էր դարձել: Մասնակցած մյուս 5 ազատոճայինները վերադարձել էին առանց լուրջ արդյունքների: Կուրղինյանը վստահ է, որ լավ աշխատելու դեպքում նրանք նույնպես հետագայում կպայքարեն ամենաբարձր տեղերի համար:

«Բոլորն էլ երիտասարդ ըմբիշներ են: Հնարավորություններ ունեն: Իրենց մեջ պոտենցիալ տեսնում եմ: Այդ գոտեմարտերում, որոնցում պարտվեցին, հավասար գոտեմարտերում են զիջել: Ուղղելու, աշխատելու կարիք ունեն, ինձ թվում է՝ հնարավոր է անել, որ հաջորդ մրցումներում նրանք էլ կարողանան մեդալների համար պայքարել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ մեծահասակների ընտրանու կազմում սերնդափոխություն է տեղի ունենում, ու երիտասարդները շանսեր կստանան՝ այդ թվում Եվրոպայի մեծահասակների 2019 թ առաջնությունում:

Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունն ամփոփեց նաեւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը, որն այս մրցաշարում ուղեկցում էր մինչեւ 23 տարեկան հունահռոմեականներին: Նրա գլխավորած թիմից մեդալով վերադարձավ միայն Սլավիկ Գալստյանը (63 կգ): Արծաթեմեդալակիր դարձավ եզրափակչում զիջելով վրացի Լեւանի Քավյարաձեին (8-10): Բաբալարյանն ընդգծում է, որ նա պարտավոր էր հաղթել:

«Բնականաբար պետք է հաղթեր: Ինչո՞ւ, քանի որ այդ նույն վրացի ըմբիշին աշխարհի առաջնությունում հաղթել էր 10:0 հաշվով: Այստեղ չնայած իրեն նախապատրաստել էինք, որ կապ չունի, որ անցած անգամ հաղթել ես, պետք է այս անգամ էլ ապացուցել, որ ուժեղ ես՝ բայց երեւի ինչ-որ հոգեբանական պահով ավելի շատ շտապեց: Ինձ թվում է՝ ուզում էր ավելի շուտ, ավելի բարձր միավորներով հաղթել, բայց, այսպես ասած, պատին բախվեց: Չնայած էլի 8-4 հաշվով հաղթում էր մինչեւ վերջին րոպեն, բայց վերջին 1 րոպեի ընթացքում մի քիչ թուլություն ցույց տվեց ու զիջեց վրացի ըմբիշին»,- ասաց նա:

Ընդհանուր արդյունքներից Բաբալարյանը դժգոհ է: Մրցաշարին մասնակցում էին եւս 4 հունահռոմեականներ: Նրանք դուրս մնացին տարբեր փուլերում ու չպայքարեցին մեդալների համար: Մասնագետը նշում է, որ նրանք բոլորն էլ իրենք են մեղավոր: Մյուս կողմից շեշտում է, որ մարզիչները տեսել են, թե ինչի վրա պետք է աշխատել:

«Մարզչական շտաբի կողմից նկատվեցին մարզիկների թերությունները, առավելությունները, հասկանալի դարձավ, թե ամեն մարզիկի հետ անհատական ինչ մոտեցումներ պետք է ցույց տալ, որպեսզի վաղը մտնեն մեծահասակների մեջ»,- ասաց նա:

Այս մրցաշարից հետո հունահռոմեակնները միացել են մեծահասակների հավաքականին, որն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Մինսկում: Ազատոճայինները որոշ ժամանակ հանգստանալու են:

Տպել
1701 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց