Նիկոլ Փաշինյանի ձերբակալման օրը Լեւոն Երանոսյանը նռնակն ամայի տարածքում է պայթեցրել

Այսօր ավարտվում է ՀՀ նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանի գործին ծանոթանալու համար տրամադրված ժամկետը։ 

Օրեր առաջ նրա վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. պաշտպանական կողմին երկու շաբաթ ժամանակ էր տրամադրվել՝ դրանց ծանոթանալու համար:

Երանոսյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով՝ հանրորեն վտանգավոր այն արարքների համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից եւ էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաեւ անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ: Ըստ ՀՔԾ-ի՝ Երանոսյանը ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում եւ ապրիլի 22-ին Արցախի պողոտայի սկզբնամասում տեղի ունեցած դեպքերի ժամանակ հատուկ միջոցներ է կիրառել՝ դրա իրավասությունը չունենալով: Մասնավորապես այդ օրը կիրառվել է «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակ:

Պաշտպանական կողմը ծանոթացել է գործի նյութերին եւ պատրաստվում է միջնորդություններով հանդես գալ: Գործի վերաբերյալ մեր մի քանի հարցերին է պատասխանել Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը:

- Պարոն Սաֆարյան, քանի՞ հատոր են գործի նյութերը եւ նախաքննության արդյունքը դուք ինչպե՞ս եք գնահատում:

- 15 հատորից են բաղկացած քրեական գործի նյութերը: Նախաքննության արդյունքը բացասական ենք գնահատում, որովհետեւ առաջադրված մեղադրանքի հետ համաձայն չենք եւ գտնում ենք, որ այն անհիմն է:

- Մինչ նախաքննության ավարտ հայտարարելը մեղադրանքում փոփոխություն եղե՞լ է:

- Խմբագրական բնույթի է եղել, ըստ էության նույն մեղադրանքն է, նույն հոդվածի նույն մասերը: Եթե հիշում եք՝ նախկինում մեղադրում էին նրանում, որ մենակ իմ պաշտպանյալն է կիրառել հատուկ միջոցներ եւ այդ օրվա ընթացքում բոլոր տուժածները վերագրվում էին Լեւոն Երանոսյանին: Հիմա տուժողների մասով տարանջատում է եղել:

- Քրեական գործով տուժողները քանի՞սն են:

- Քանակը չեմ կարող ասել:

- Ի Վերջո ի՞նչ ապացույցներ են դրված Լեւոն Երանոսյանի մեղադրանքի հիմքում, բացառապես ցուցմունքնե՞ր են:

 - Ոչ, տեսանյութեր էլ կան, որտեղ երեւում է Լեւոն երանոսյանի կողմից հատուկ միջոցների կիրառումը, այդ տեսանյութերի մի մասը Armtimes.com-ինն է՝ Youtube-ում տեղադրված:

- Պարոն Սաֆարյան, քանի որ նախաքննության ավարտ է հայտարարվել, կարո՞ղ եք ասել՝ ովքե՞ր են Լեւոն Երանոսյանի դեմ ցուցմունք տված անձինք:

- Մարդիկ կային, որոնք ասում էին, որ միայն Լեւոն Երանոսյանն է կիրառել հատուկ միջոց, բայց իրականությանը դա չէր համապատասխանում, տեսանյութերով մենք  կարողացանք դա հերքել: Ցուցմունք տվածների թվում ե՛ւ ցուցարարներ կան, ե՛ւ ոստիկանության զորքերի ծառայողներ:

- Քննությամբ պարզվե՞լ է, թե «Զարյա 2»-ը, լինելով անբեկոր, ինչպես է քաղաքացիներին բեկորային վնասվածքներ պատճառել:

- Քննության վարկածը հետեւյալն է, որ այդ սարքերը անբեկոր են, այն դեպքում, երբ որ պահպանվի անձանցից 2.5 մետր հեռավորություն: Բայց գործի նյութերով հակառակն ապացուցող բաներ կան, օրինակ կա, որ մարդկանց շատ մոտ է պայթել այդ նռնակը, բայց որեւէ ֆիզիկական վնաս չի պատճառել, բացի դրանից կա իրավիճակ, երբ 3 մետրից կիրառելու դեպքում մարդիկ վնասվածքներ են ստացել: Նախաքննական մարմինը գտնում է, որ Լեւոն Երանոսյանն ընդհանրապես հատուկ միջոց կիրառելու իրավասություն չի ունեցել, հետեւաբար նա չպետք է կիրառեր:

- Իսկ Լեւոն Երանոսյանն այդ մասով ի՞նչ դիրքորոշում է հայտնել, ինքը նման իրավասություն ունե՞ր կիրառելու, թե՝ ոչ:

- Լեւոն Երանոսյանը հայտնել է, որ ոստիկանության գործողությունները եղել են իրավաչափ, հատուկ միջոցների կիրառման հիմքերն ու պայմանները առկա են եղել:

- Ի վերջո հստակեցվե՞ց՝ ձեր պաշտպանյալը ապրիլի 16-ին քանի լուսաձայնային նռնակ է կիրառել թե՛ Բաղրամյան պողոտայում եւ թե Արցախի պողոտայում:

- Ըստ մեղադրանքի՝ Բաղրամյանում, եթե չեմ սխալվում՝ 3, Արցախում՝ 4: Լեւոն Երանոսյանը, սակայն, նշում է, որ իր հիշելով՝ Բաղրամյանում մեկ կամ երկուսն է կիրառել, նույնը՝ Արցախում, բայց վստահ չէր: Արցախի պողոտայում, վերջում նռնակներից մեկի զապալը (պայթուցիչ) բացած վիճակում է եղել, դրա կիրառելու անհրաժեշտությունը չի եղել, դա ուղղակի պետք է պայթեցվեր, տարել, հեռու վայրում պայթեցրել է:

- Այսինքն՝ այլ վայրո՞ւմ է կիրառել:

- Նռնակը վերցրել է, բերել մարտական դիրքի, դրա կիրառման անհրաժեշտություն այլեւս չի եղել, ցուցարարները հետ են գնացել, Նիկոլ Փաշինյանի ձերբակալման օպերացիան հաջողվել է, հետեւաբար դրա կիրառման անհրաժեշտությունը չի եղել, ուստի այն տարել է մարդկանցից հեռու՝ ամայի տարածքում պայթեցրել է: Ականտես մարդիկ կան, որ դա հաստատում են:

- Ոստիկաննե՞րն են ականատեսները:

- Այո, ցուցարարներից էլ մարդիկ կան, որոնք ասում են, որ դրա ձայնը հեռվից է եկել:

- Այժմ միջնորդություններ ներկայացնելո՞ւ եք:

- Մինչեւ օրվա վերջ կներկայացնենք, բայց հիմա չեմ կարող ասել, թե միջնորդություններով ինչ պահանջներ ենք ներկայացնելու:

Լեւոն Երանոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Նշենք, որ Թավշյա հեղափոխության շրջանում, ապրիլի 16-ին եւ 22-ին կիրառված հատուկ միջոցի հետեւանքով բազմաթիվ քաղաքացիներ են հոսպիտալացվել: Ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարների նկատմամբ ոստիկանության կիրառած հատուկ միջոցների՝ ձայնային նռնակների արձակման հետեւանքով մարմնական վնասվածքներ էին ստացել 54 հոգի, այդ թվում եւ 6 ոստիկաններ: Արցախի պողոտայում կիրառված հատուկ միջոցի հետեւանքով եւս բազմաթիվ քաղաքացիներ են տուժել:

Տպել
6151 դիտում

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել