Տվել եմ, սատկացրել եմ, դարձել է քրեական գործ. երթուղայինի վարորդը մեքենան վարում էր ոչ սթափ վիճակում

Երեւանի հանրային տրանսպորտի ոլորտում առկա մանրումեծ խնդիրների շարքը կարելի է երկար թվարկել, ու այդ խնդիրների մի մասը ուղղակիորեն առնչվում է ուղեւորների (եւ ոչ միայն նրանց) կյանքին ու առողջությանը: Բայց եթե դրանցից շատերի լուծումները պահանջում են ժամանակ ու ներդրումներ, ապա երբեմն խնդիրներ են առաջացնում իրենք՝ վարորդները՝ ոչ սթափ վիճակում նստելով ղեկին:

Նման միջադեպի ականատես եղանք կիրակի երեկոյան՝ Խանջյան փողոցում՝ Վերնիսաժի հարեւանությամբ: Կանգառին մոտեցող 28 համարի երթուղայինի վարորդը միանգամից աչքի ընկավ կողքի մեքենաների վարորդների հետ հաշիվներ պարզելով: Կանգառ մտելուց հետո փոքր-ինչ երկար կայանեց: Տարածքում հերթապահություն իրականացնող պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) աշխատակիցներից մեկը, բացելով մեքենայի դուռը, խնդրեց մի քիչ առաջ շարժվել, որպեսզի հետեւից եկող մեքենաները նույնպես հնարավորություն ունենան կանգառ մտնել: Բայց անմիջապես էլ կասկածեց՝ «էս խմա՞ծ ես»: Վարորդի համար դժվար էր ուղիղ նստել, աչքերը փակվում էին, գրեթե չէր կարողանում խոսել: «Չէ, ընդհանրապես չեմ օգտագործում»,- ոստիկանի հարցին բավական դժվարությամբ պատասխանեց նա: «Աջ քաշիր, կանգնիր»,- պահանջեց ՊՊԾ աշխատակիցը: Այդ ընթացքում ուղեւորները համոզվել էին, որ վարորդը սթափ չէ, եւ բոլորը՝ թե՛ այդ կանգառում երթուղային բարձրացածները, եւ թե՛ նախորդ կանգառներում նստածները, բոլորը լքեցին մեքենան: Իսկ նա, չենթարկվելով ոստիկանի պահանջին, սրընթաց հեռացավ:

ՊՊԾ աշխատակիցներն իրենց անելիքն այդքանով կարծես թե համարեցին ավարտված: Եվ միայն արձագանքելով ուղեւորներից մեկի դժգոհությանը, թե անսթափ վարորդին թույլ են տալու այդպես հեռանա՞լ՝ վտանգի ենթարկելու իրեն հանդիպող բոլոր մարդկանց, ասացին, որ հիմա կապ կհաստատեն հաջորդ կանգառներում հերթապահող գործընկերների հետ՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար: Իսկ վայրկյաններ անց իրենք էլ անհետացան՝ տպավորություն թողնելով, թե առանձնապես չեն տիրապետում իրենց գործառույթներին:

Համար 28 երթուղին սպասարկող «Հակո կոոպերատիվ» ընկերության տնօրեն Վլադիկ Աբրահամյանին չզարմացրեց, որ երթուղում աշխատող 1982 համարանիշի մեքենայի վարորդը կարող էր ալկոհոլի ազդեցության տակ լինել: Նա նախ գանգատվեց, որ Ճանապարհային ոստիկանությունը թույլ չի տալիս վարորդներին փորձաշրջան անցնել: «Մենք ընդունում ենք 10-15 օրով՝ փորձնական, ճանապարհային ոստիկանությունը չի թողնում: Ասում է՝ իրավունք չունեք պայմանական մարդ ընդունեք: Հրաման եմ տալիս, էդպես է դառնում: Ի՞նչ իմանանք՝ ո՞վ է: Երթուղայինի վրա պլան է դրած՝ պիտի մուծեք: Վեց մեքենա չի աշխատում, վեցի պետական հարկն էլ մուծում ենք»,- ասաց Վլադիկ Աբրահամյանը:

Հասկանալի է, սակայն, որ նույնիսկ փորձաշրջանը թույլատրվելու դեպքում վարորդը կարող է այդ տասը օրը սթափ լինել, տասնմեկերորդ օրն արդեն աշխատանքի դուրս գալ ալկոհոլ օգտագործած վիճակում: Վերահսկողություն իրականացնելու որեւէ տարբերակ չկա՞: «Ընդունում եմ աշխատանքի, ի՞նչ իմանամ՝ ով է: Գալիս է, ասում է՝ D կետով վարորդ եմ: Վարորդական իրավունքը բերում է՝ D կետով: Ասում եմ՝ հո չե՞ս խմում: «Չէ՜»,- երդվում են, երեխա, մայր, սաղին թաղում են: Ասում եմ՝ չլինեմ, չիմանամ խմեք, մեքենայի մեջ ծխեք: Իմ հեռախոսի համարը մեքենաների մեջ կպցրած է: Հա գրում էինք, հա պոկում էին: Ասել եմ՝ որը պոկեց իմ հեռախոսի համարը, կանգառում ոտիս տակ կոխ եմ տալու: Հիմա մեքենաների մեջ իմ համարը գրած է»,- պատասխանեց ընկերության տնօրենը:

Վստահեցրեց, որ մինչեւ այս այլ բողոքներ չի ստացել՝ չհաշված մի քանի տարի առաջվանը. «Առաջ եղել է, տվել եմ, սատկացրել եմ, դարձել է քրեական գործ: Ինձ ասել են՝ իրավունք չունես խփել, ինչի՞ ես խփել: Բա ի՞նչ անեմ, գնան մարդկանց, երեխեքին, գցեն մեքենայի տակ, սպանե՞ն, տան ուրիշ մեքենա ջարդեն, փշրե՞ն: Բա ի՞նչ անեի: Հիմա չեմ խփում, ասում եմ, գոռում եմ, ճվում եմ, ասում եմ հանկարծ ալկոհոլ չդնեք բերաններդ: Ի՞նչ կարող եմ անել»:

Վլադիկ Աբրահամյանը տեղյակ էր, որ տվյալ մեքենայի վարորդը այդ օրը ժամանակից շուտ վերադարձրել է մեքենան, դադարեցրել աշխատանքը ու չի բացառվում՝ խմածության պատճառով: «Ես ընդունում եմ: Որ մեկը զանգում է, ես գիտեմ, որ ճիշտ է ասում: Վե՛րջ: Ես չեմ ասում՝ սուտ է, էս է, էն է: Մարդ կա՝ ասում է սուտ է, էդպիսի բան չի եղել: Տես ասում եմ, որ գիտեմ՝ էդ ինչ տիպար է: Էդ ստորին ես ասել եմ՝ արա, լսել եմ, որ դու խմում ես: Բա՝ չէ, էլ ղեկին չեմ խմի: Ես հավատում եմ, որ դա խմել է»,- նկատեց «Հակո կոոպերատիվ» ընկերության տնօրենը:

Միջադեպի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից՝ ուղղելով հետեւյալ հարցերը՝

- Դեպքը ոստիկանությունում արձանագրվե՞լ է:

- Միջոցներ ձեռնարկվե՞լ են վարորդին հայտնաբերելու, վիճակը գնահատելու եւ, եթե ոչ սթափ է, պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

- Նկարագրված իրավիճակում ինչպես պետք է վարվեին ՊՊԾ աշխատակիցները:

- ՊՊԾ աշխատակիցներն արդյոք համապատասխան պատրաստություն անցնո՞ւմ են՝ իրենց իրավունքներին ու պարտականություններին տեղյակ լինելու եւ նման դեպքերում անելիքն իմանալու համար:

Ոստիկանությունից, ի պատասխան, տեղեկացրին. «Նշված միջադեպով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվել։ Իսկ ոստիկանի կողմից վարորդի նկատմամբ հետապնդում չի իրականացվել, քանի որ ծայրահեղ անհրաժեշտություն չի առաջացել։ Հանգամանքները պարզվում են: Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»:

Տպել
6224 դիտում

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր