Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ չէ, ինչպես գիտեք՝ ինքը հանցագործ է, մարդ է սպանել. Սարգիս Քլոյան

Այսօր լրանում է Մարտի 1-ի ոճրագործության 11-րդ տարելիցը: 2008 թվականի այս օրը սպանվեցին Գոռ Քլոյանը, Դավիթ Պետրոսյանը, Տիգրան Աբգարյանը, Զաքար Հովհաննիսյանը, Տիգրան Խաչատրյանը, Արմեն Ֆարմանյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Համլետ Թադեւոսյանը, Գրիգոր Գեւորգյանը, Սամվել Հարությունյանը. 10 կյանք, որ կանգ առավ 11 տարի առաջ:

Դեռեւս մեկ տարի առաջ անիրական էր թվում Մարտի 1-ի գործի բացահայտումը եւ այդ գործով բարձրաստիճան պաշտոնյաներին մեղադրանք առաջադրելը:

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ սույն գործով մեղադրյալի աթոռին են հայտնվել նախկին բարձաստիճան պաշտոնյաներ, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանը, նրա մտերիմներից ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, 2008-ին Գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնող Սեյրան Օհանյանը:

Մարտի 1-ին սպանված Գոռ Քլոյանը 2008-ին 29 տարեկան էր, երկու երեխայի հայր: Նրա հայրը՝ Սարգիս Քլոյանը, մեր զրույցում նշեց, որ Մարտի 1-ի գործով լիարժեք բացահայտում կլինի երկու տարի անց միայն:

Սարգիս Քլոյանի հետ զրույցը ստորեւ.

- Պարոն Քլոյան, դուք Մարտի 1-ի գործը բացահայտված համարո՞ւմ եք, թե՝ ոչ:

- Առայժմ՝ ոչ, բայց ամբողջական բացահայտմանը հավատում եմ, այն բացահայտված կհամարեմ մոտ երկու տարի հետո, որովհետեւ նախաքննություն է հիմա ընթանում, իսկ գործը շատ մեծ է: Հիմա գործը սկսել են բուրգից՝ վերեւից ներքեւ են իջնում, երբ վերեւի, մեջտեղի բուրգը անցնենք, հերթը կհասնի ներքեւին: Ես հավատում եմ, որ անմիջապես ձգան քաշողներն էլ կպատժվեն, հրաման տվողներն էլ, մասնակիցներն էլ, գեներալներն էլ եւ այլն:

- Այժմ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, դուք ծանոթացե՞լ եք գործի նյութերին:

- Գործի նյութերը տրամադրել են, մեր փաստաբան Վահե Գրիգորյանը վերցրել է եւ մեզ ծանոթացրել է արդեն:

- Կարո՞ղ եք որոշ դրվագներ նշել, մասնավորպես Սերժ Սարգսյանի ցուցմունքներին ծանո՞թ եք:

- Սերժ Սարգսյանին հարցաքննել են մոտ 6 ժամ, որպես վկա, հետո չգիտեմ՝ նորից կհրավիրեն, թե՝ ոչ: Ցուցմունքներին ծանոթ չեմ, բայց Քոչարյանից մի քանի մասի ծանոթ եմ:

- Մասնավորապե՞ս:

- Այն, որ ասում է՝ ես 8:30-ին եմ տեղյակ եղել Մարտի 1-ի լուսադեմին Ազատության հրապարակում տեղի ունեցած գործողություններից: Այնինչ, իր անվտանգության պետ, գեներալ Գրիշա Սարկիսովը իրեն անտե՞ր էր թողել, եկել Ազատության հրապարակ, ղեկավարում էր գործողությունները, ինչպե՞ս կարող էր նա իր գերագույն գլխավոր հրամանատարին անտեր թողնել եւ գալ, ուրեմն հենց Ռոբերտ Քոչարյանն է իրեն կարգադրել, որ՝ գնա, այնտեղ տիրություն արա: Մենք պնդում ենք, որ անմիջապես բոլոր հրամաննները տվել է Ռոբերտ Քոչարյանը, այդ թվում՝ 0038 հրամանը, որ զինվորներին ներգրավել է ներքաղաքական զարգացումներին, որի իրավունքը չուներ, իրավունք չուներ սահմանը թուլացներ եւ բերեր նրանց Երեւան:

- Քոչարյանի, Օհանյանի, Խաչատուրովի պաշտպաննեը պնդում են, որ մինչ արտակարգ դրություն հայտարարելը բանակը ներգրավված չի եղել ներքաղաքական զարգացումներին...

- Բանակը ներգրավված է եղել հենց փետրվարի 23-ից, եղել է զորանոցային կարգավիճակում, բանակը շուտվանից էր պատրաստ եղել: Մինչ արտակարգ դրություն մտցնելը ես զինվորներին տեսել եմ Մելիք Ադամյան փողոցում, զինվորական մեքենաներ, տանկեր:

- Դուք թավշյա հեղափոխությունից հետո ցուցմունք տվե՞լ եք:

- Ոչ, մենք գնացել ենք ՀՔԾ, որպեսզի իմանայինք, թե մեր երեխեքի սպանությունների դրվագով գործն ինչ փուլում է: Մեզ ասացին՝ մի շտապեք, մի քիչ ժամանակ տվեք:

- Պարոն Քլոյան, Ռոբերտ Քոչարյանը իրեն քաղբանտարկյալ է համարում, նաեւ իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում, ֆեյսբուքում ընդհանրապես, գովազդներ են դրվում, ամեն կերպ փորձելով նրան դրական լույսի ներքո ներկայացնել, սա ըստ ձեզ՝ ի՞նչ ազդեցություն ու հետեւանք կարող է ունենալ:

- Սա ոչ մի բան չի կարող փոխել, նա հիմա գումարներ է ծախսում, ինչպես գիտեք, մի քանի Հեռուստաընկերություններ է առել, փաստաբաններ վարձել, ինչ-որ ուզում են մթնոլորտը կեղտոտել, ինչ-որ խաղեր են տալիս, բայց դա չի աշխատի, որովհետեւ ժողովուրդը 70 տոկոսով հավանություն է տվել Նիկոլ Փաշինյանին, Քոչարյանը ոչ մի բան չի կարող անել: Քոչարյանը քաղբանտարկյալ չէ, ինչպես գիտեք՝ ինքը հանցագործ է, մարդ է սպանել, երկիր թալանել, ի՞նչ քաղբանտարկյալի մասին է խոսքը, բոլորս գիտենք՝ նա ով է եղել. 10 տարի երկիր է ղեկավարել, 39 աղմկոտ սպանություն է իր օրոք կատարվել, ի՜նչ քաղբանտարկյալի մասին է խոսքը:

Մեր զրույցում մեկ տարի առաջ նշել էիք, որ նոր ուժերի գալու դեպքում մեղավորները պատասխանատվության կենթարկվեն, հիմա գործն, ըստ ձեզ, առաջ ընթանո՞ւմ է, ձեզ այս գործընթացը բավարարո՞ւմ է:

- Մենք հասկանում ենք, որ պրոցեսը պետք է երկար տեւի, մաքուր լինի, որպեսզի հետագայում գործերը չգնան ՄԻԵԴ, 10 տարի սպասել ենք, մի տարի էլ կսպասենք:

- Ասել էիք, որ Գոռի կինն ու որդիները արտագաղթել են, հեղափոխությունից հետո նրանք վերադարձե՞լ են:

- Դեռ՝ ոչ, դպրոց են գնում, մի երկու տարի հետո կտեղափոխվեն արդեն:

Գոռ Քլոյանը վնասվածք էր ստացել Մաշտոց եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկի կամրջին, ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել էր: Նա սպանվել է «Չերյոմուխա 7» հատուկ միջոցով:

10 անձանց սպանության հանգամանքները, մեղավոր անձանց շրջանակը դեռ բացահայտված չէ:

Տպել
5808 դիտում

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է