Եթե հարցն առկախենք ու տուն գնանք, անառողջ զարգացումներ են լինելու. Գյուրջինյանը՝ ԵՊՀ ռեկտորի լիազորությունների մասին

Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը, որը հրավիրված էր փետրվարի 28-ին, ավարտվեց՝ այդպես էլ օրակարգը չհաստատված: Քննարկման էր դրվել մեկ հարց՝ ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունների վաղաժամ դադարեցումը:

Խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանը նախ անդրադարձավ վերջին օրերին հաճախ հնչող այն հարցին, թե ինչպես պատահեց, որ նման օրակարգ է առաջ քաշվում այն դեպքում, երբ ընդամենը մեկ ամիս առաջ նույն այդ խորհուրդը միաձայն հաստատել է ռեկտորի կատարողականի հաշվետվությունը: Նա տարօրինակ համարեց, որ ուշադրություն չի դարձվում նախորդ նիստի ժամանակ հնչած հայտարարություններին: «Ես լրագրողների հարցերին պատասխանելիս էլ նշել եմ, որ ցավոք մեկ շաբաթ ժամանակը չափազանց կարճ էր մեզ ներկայացված փաստաթղթերը մանրամասն ուսումնասիրելու համար, նույնիսկ նախնական ծանոթության մակարդակում առաջանում են բազմաթիվ հարցեր թե՛ ֆինանսական, թե՛ ռազմավարական կառավարման էֆեկտիվության տեսակետից: Նաեւ նշել էի, որ կարծում եմ՝ հոգաբարձուների խորհուրդը պետք է ավելի շատ ժամանակ ունենա ուսումնասիրությունների համար»,- մասնավորապես ասաց Մուրադյանը:

Ապա, անդրադառնալով Արամ Սիմոնյանի լիազորությունները դադարեցնելու պատճառներին, նա թվարկեց. «Ուսանողների թվի բացասական դինամիկա,  ֆինանսական կառավարման էֆեկտիվության իմ կարծիքով ցածր աստիճան, նոր մասնագիտությունների բացման եւ խրախուսման միջոցով տնտեսության մեջ ԵՊՀ ներգրավվածության շատ ցածր դինամիկա, ինովացիոն գործունեության համարյա բացակայող քաղաքականություն, արտասահմայան ուսանողների ներգրավման խնդիր եւ այլն: Դրան գումարած՝ ստեղծված իրավիճակում ունենք միջազգային հարթակներում ԵՊՀ հեղինակության խաթարում: Այս ամենը ինձ բերում են այն եզրահանգման, որ ժամանակի մարտահրավերներին դիմակայելու, հանրապետությունում տեղի ունեցող նախկինում տեսակարար կշիռը վերականգնելու, դասախոսությունների որակական եւ գիտակրթական մակարդակները բարձրացնելու համար, համալսարանը կարիք ունի որակական եւ քանակական արագ փոփոխությունների: Վերոհիշյալ հանգամանքներում Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի ուղղակի պարտականությունն է (եւ ես չեմ կարծում, որ մենք պետք է փախչենք այդ պարտականությունից) բարձրացնել ռեկտորի լիազորությունները շարունակելու կամ չշարունակելու հարցը»,- նշեց հոգաբարձուների խորհդրի նախագահը:

Շեշտադրեց, որ համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակը տարբեր շահեր հետապնդող խմբեր փորձում են օգտագործել բուհի շահերի հետ ոչ մի աղերս չունեցող նպատակներով:

Ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը, սակայն, խորհրդի՝ բուհի կողմից ներկայացված անդամների շրջանում հանդիպեց դիմադրության: Պետության եւ իրավունքի տեսության ամբիոնի ղեկավար Արթուր Վաղարշյանը փորձեց հիմնավորել, որ ոլորտը կարգավորող օրենքների միջեւ առկա են հակասություններ եւ չկան ռեկտորի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու իրավական հիմքեր: «Ստեղծվել է կազուս: Չկա դրա օրենսդրական լուծումը»,- ասաց նա: Բայց այդ դիտարկումներն այնքան էլ համոզիչ չէին խորհրդի տարբեր անդամների համար: Կարծիք հնչեց, որ կարելի է ի վերջո բողոքարկել որոշումը, եթե, իհարկե, դա ընդունվի, եւ ռեկտորն ունենա անհամաձայնություն:

Վաղարշյանն առաջարկեց օրակարգի հարցը ձեւակերպել հետեւյալ կերպ՝ Համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկում: Առաջարկը համախոհներ գտավ ԵՊՀ ներկայացուցիչ մյուս անդամների շրջանում: Կարծիքներ հնչեցին, որ ռեկտորին անվստահություն հայտնելուց առաջ պետք է խորքային քննարկումներ անել, վերլուծել փաստերն ու համոզիչ կերպով հիմնավորել, որ Արամ Սիմոնյանն այլեւս չպետք է պաշտոնավարի: Գեւորգ Մուրադյանն ընդգծեց, որ բերված օրակարգով այսպես թե այնպես քննարկում լինելու է: Բայց թե՛ ի սկզբանե որոշված եւ թե՛ առաջարկված փոփոխություններով օրակարգը չհաստատվեց՝ բավարար չափով քվե չստանալով:

Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը ճիշտ չհամարեց համալսարանի հարցը այդպես առկախելն ու տուն գնալը: «Անառողջ զարգացումներ են լինելու»,- կանխատեսեց նա: Առաջարկեց մեկտեղել վերոնշյալ երկու հարցերը՝ երկուսն էլ ընդգրկելով օրակարգ՝ 1. Բուհի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկում եւ 2. Ռեկտորի լիազորությունների դադարեցում: Սա նույնպես բավարար ձայներ չստացավ, ու նիստը հայտարարվեց փակված:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարեց, որ ինքն ինքնակամ հրաժարական չի տալու, ընդգծեց, որ իր լեգիտիմությունը կասկածի տակ դնել ոչ ոք չի կարող ու որ դեռ մեկ տարի պաշտոնավարելու իրավունք ունի: Առաջարկեց նաեւ չհավատալ այն պնդումներին, թե համալսարանը ճահիճ է, թե տրամադրում է ցածրորակ կրթություն: Ասաց, որ այսպիսի ֆինանսական կայունություն բուհը երբեք չի ունեցել եւ նախկինում չեն եղել այսքան մեծ թվով միջազգային գործընկերներ:

Սիմոնյանը համոզմունք հայտնեց, որ իրեն առնչվող քրեական գործերով իր մեղքը չի կարող ապացուցվել: Հերթական անգամ պնդեց, որ ենթարկվում է քաղաքական հետապնդումների ու որ դրանց հեղինակը կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը եւ նրա խորհրդական Սամվել Կարաբեկյանն են՝ երկուսն էլ համալսարանական: Լրագրողների դիտարկումներին, թե Հանրապետական կուսակցության տարբեր ներկայացուցիչներ շարունակում են պաշտոնավարել, այդ թվում՝ նույն կրթության եւ գիտության նախարարությունում, Արամ Սիմոնյանն արձագանքեց, որ ուրիշների մասին խոսել չի կարող: Այդուհանդերձ ռեկտորն ընդունեց, որ հոգաբարձուների խորհրդի նիստն անցավ ժողովրդավարության սկզբունքներին համապատասխան:

Հ.Գ. Նիստը սկզբում դռնբաց էր, եւ դրան ներկա էին բոլոր ցանկացողները: Երկու միջադեպից հետո, սակայն, որոշում ընդունվեց այն անցկացնել դռնփակ՝ թույլատրելով միայն լրագրողների ներկայությունը: ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական, ԵՊՀ նախկին դասախոս, ակտիվիստ Նարեկ Մալյանը, որոշած լինելով, որ Արամ Սիմոնյանը հետապնդումների է ենթարկվում, որովհետեւ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամին գումար չի փոխանցել, արկղով բերած մանրադրամները լցրեց հոգաբարձուների խորհրդի նախագահի առաջ՝ սեղանին՝ առաջարկելով այն փոխանցել հասցեատիրոջը: Այնուհետեւ ելույթ ունենալու ցանկություն հայտնեց մի տղամարդ: «Ես էն մարդն եմ, ում 30 միլիոն ոտի վրա գցել է»,-հայտարարեց նա՝ մեղադրելով Արամ Սիմոնյանին:

Տպել
2349 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է