Դավիթ Անանյանը և Իտալիայի եկամուտների գործակալության ղեկավարը քննարկել են համագործակցության հեռանկարները

28/02/2019 schedule16:34

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 27-28-ն աշխատանքային այցով գտնվում  է Իտալիայում: Դավիթ Անանյանը Հռոմում հանդիպել է Իտալիայի եկամուտների գործակալության ղեկավար Անտոնիո Մաջորեի հետ: Քննարկվել են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի և Իտալիայի եկամուտների գործակալության համագործակցության հարցեր, մասնավորապես՝ «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագրի շրջանակում:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ այն ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՏՀԶԿ-ի կողմից համատեղ իրականացվող նախաձեռնություն է՝ ուղղված զարգացող երկրների հարկային համակարգերի զարգացմանը։ Ծրագիրը հնարավորություն է ընձեռում հարկային հսկողության գործիքների կիրառման միջազգային լավագույն փորձ ունեցող հարկային մասնագետներին ներգրավել զարգացող երկրներում իրականացվող ստուգումների, հարկային հսկողության իրականացման, տրանսֆերային գնագոյացման գործընթացին:

Միաժամանակ քննարկվել է «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագրում ՀՀ ՊԵԿ-ի դերակատարությանը: Դավիթ Անանյանը և Անտոնիո Մաջորեnն ստորագրել են ծրագիրը Հայաստանում մեկնարկելու Մտադրությունների մասին հայտարարություն:

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է նաև «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագրի քրեական հետաքննության փորձնական մեկնարկի բանակցություններին: Իսկ ՏՀԶԿ կողմից ծրագրի համակարգողի հետ հանդիպմանը քննարկվել են Հայաստանում նախագծի իրագործման առանձնահատկությունները:

Այցի շրջանակում նախատեսվում է նաև ՊԵԿ նախագահի հանդիպումը Իտալիայում Հայաստանի դեսպանի հետ:

Տպել
437 դիտում

«Նուբարաշեն» ԿՔՀ փորձել են տեղափոխել կանաչ, փոշենման զանգված

Մայր Աթոռում տեղի ունեցավ գիտաժողով` նվիրված Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Իրանի դեմ սահմանված նոր պատժամիջոցները վկայում են Թրամփի վարչակազմի հուսահատության մասին. Ռոհանի

Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Իտալիայի Հանրապետություն

Պուտինը կառավարությանը հանձնարարել է գումար հատկացնել Աբխազիայի բանակի արդիականացման համար

Վանաձորի մանկատան տնօրենի մրցույթը տեղի կունենա վաղը. 4 թեկնածու կա

Եղեգնուտ գյուղում ապօրինի 65 ծառ էր հատել. ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով. Հայպետհիդրոմետ

Վաղը տեղի կունենա ՀՀ ֆուտբոլի սուպերգավաթի խաղարկությունը

Արա Սաղաթելյանն իմ 22 տարվա ընկերն է, որի մասին տեղյակ են բոլորը. Վանեցյանը՝ աղմկահարույց լուսանկարի մասին

Ի՞նչ պետք է իմանա իրավաբանական անձը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից Հայաստան ավտոմեքենա ներմուծելիս. ՊԵԿ-ի պարզաբանումը

Սյունիքում Իրանի քաղաքացու՝ հեղուկ գազ տեղափոխող բեռնատարի կցորդիչը 30մ գլորվել է դեպի ձորը. ԱԻՆ (տեսանյութ)

Արցախում զինծառայողը վիրավորվել է զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով. նախնական տվյալներ

Եթե կա տեղեկատվություն, որը պետական գաղտնիք չի պարունակում, ապա պարոն Վանեցյանը պետք է հրապարակի այն․ Մակունց

Հնարավորություն կունենան ընդլայնվել. Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին

1,3 մլրդ եվրո արժողությամբ ներդրումային փաթեթ ու 178 ծրագրեր. Ավինյանն ընդունել է ՎԶԵԲ առաջին փոխնախագահին

«Գահերի խաղը» «Էմմի» մրցանակի է արժանացել՝ անկախ երկրպագուների դժգոհություններից

Ուշադիր ընթերցողը հասկացել է՝ ինչ նկատի ունեի ես. Վանեցյանը արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը. Hraparak.am

ՎՏԲ-Հայաստան բանկը և Armenian Assembly հ/կ-ն հուշագիր են ստորագրել

Սուրեն Պապիկյանի մարտահրավերը լրագրողներին. միասին անցնենք 48.3կմ երկարությամբ «Արփա-Սևան» թունելով