Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանից գողացել էր գերբ, խաչքար, գիրք ու արձանիկներ. կասկածյալը ձերբակալվել է

Փետրվարի 25-ին, ժամը 08.50-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ փետրվարի 22-ի ժամը 18.00-ից մինչև փետրվարի 25-ի ժամը 08.30-ն ընկած ժամանակահատվածում, պատուհանը հրել-բացելով, մտել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թաղապետարան և տեխնիկական միջոցների գործադրմամբ դռները բացելով՝ 2 սենյակներից գողացել են ՀՀ գերբ, տուֆից խաչքար, «Նուռ» անվամբ գիրք, արձանիկներ և օբսիդիանից պատրաստված առարկաներ:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նույն օրը, ժամը 13.50-ին, ոստիկանության ծառայողները Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1969 թ. ծնված Արմեն Ա.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնը մասամբ առգրավվել է:
Արմեն Ա.-ն ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
669 դիտում

Կաթնաշոռի անվան տակ մանկատներին և տուն-ինտերնատներին մատակարարվել է այլ արտադրանք. պատժամիջոցներ է կիրառվել

Իջեւանում բախումների հետեւանքով 13 անձ է ձերբակալվել. հարուցվել է քրեական գործ

Ապօրինի ծառահատումները կասեցվելու են ամենայն վճռականությամբ. վարչապետն ու ոստիկանապետը Տավուշում են (տեսանյութ)

Մեկնարկել է Զարեհ Սինանյանի աշխատանքային այցը Մոսկվա

Իջեւանում այս պահին մեծածավալ ոստիկանական ուժեր են կենտրոնացվում (տեսանյութ)

Միաբանվենք. Քոչարյանն ու Սարգսյանը նույն մարդն են 

Մայր Աթոռում տեղի են ունեցել լսումներ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ

Հարցի իրավական կողմը. զինվորական չզբաղվել պոլիտիկա

Առայժմ՝ դիմումների վիճակագրություն. որտե՞ղ է ամենամեծ մրցույթը

Երեկ Իջեւանում տեղի ունեցած բախումների դեպքով հարուցվել է քրգործ, կան բերման ենթարկվածներ

Արցախի ՊԲ հրամանատարն այցելել է հյուսիսային հատվածի մի շարք զորամասեր և առաջնագիծ

Իջեւանում բախումներից տուժածներն այժմ անցում են անհրաժեշտ ծավալով հետազոտություններ․ ԱՆ խոսնակ

24 ժամ ջուր չի լինելու Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

Էրբիլում զինված հարձակում է եղել թուրք դիվանագետների վրա, մեկը սպանվել է

Եղվարդ քաղաքում այրվել է մոտ 45 հա խոտածածկ տարածք

Իջևանում տեղի ունեցած բախումներից հետո ահազանգեր են ներկայացվել ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին

Թբիլիսիում բողոքի ցույցերը շարունակվում են. պահանջը նույնն է՝ ՆԳ նախարարի հրաժարականը

M4 միջպետական ճանապարհի Իջեւանի հատվածը բացվել է առանց որեւէ անօրինական պահանջի կատարման. Տավուշի մարզպետ

Պոտենցիալ «վեթինգվածների» երկակի ստանդարտները

Հարգանքի տուրք է մատուցվել ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդում (տեսանյութ)