Պատրաստվում եմ ՀՀ կառավարությանը հրապարակավ ներկայացնել տնտեսության զարգացման վերաբերյալ իմ առաջարկները. Հարությունյան

Երեկ իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի խորհրդական եւ հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը. մինչ այդ նա զբաղեցրել է ԱՀ պետնախարարի պաշտոնը: Հարությունյանը վերջերս հայտարարել էր, որ 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրվելու հարցում կառաջնորդվի իր հիմնադրած հարազատ «Ազատ հայրենիք» կուսակցության որոշմամբ: Նրան ԱՀ նախագահի պաշտոնում է տեսնում նաեւ Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: Հարությունյանի աշխատանքից ազատվելը շատերի կարծիքով հենց սրանով է պայմանավորված:

«Արցախում առկա են բոլոր պայմանները՝ իրավական ճանապարհով, այն է՝ ընտրությունների միջոցով ստանալու ժողովրդի քվեն»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Արայիկ Հարությունյանը:

- Պարոն Հարությունյան, երեկ, ձեր դիմումի համաձայն, ազատվել եք ԱՀ նախագահի խորհրդականի եւ ԱՀ նախագահի հատուկ հանձնարարությունների­ գծով ներկայացուցչի պաշտոնից: Արդյո՞ք սա պայմանավորված է գալիք նախագահական ընտրություններին Ձեր հավանական մասնակցությամբ:

- Շնորհակալ եմ Ձեր արձագանքի համար: Իմ գլխավորած քաղաքական ուժն արդեն հայտարարել է, որ 2020 թվականին Արցախի Հանրապետությունում սպասվող նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին ակտիվ մասնակցություն է ունենալու, սակայն սեփական թեկնածուի հարցը մենք կքննարկենք աշնանը կայանալիք կուսակցության համագումարում: Այս պահին այլ որոշում չկա այդ մասով: Բայց նախքան այդ ես եւ մեր թիմը ակտիվորեն զբաղվում ենք կուսակցաշինությամբ:

- Հանրությանը հայտնի որոշ մարդիկ` Վիտալի Բալասանյանը, Սամվել Բաբայանը, ընդդիմադիր ուժերը, ցանկություն են հայտնել մասնակցել նախագահական ընտրություններին: Բաբայանի դեպքում անգամ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն կա: Ինչպե՞ս եք վերաբերում այս մեծ մրցակցությանը, եւ ըստ ձեզ, ի՞նչ շանսեր ունեք Դուք եւ Ձեր կուսակցությունը՝ հաշվի առնելով, որ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները նույն օրն են լինելու:

- Մենք կողմնակից ենք ազատ եւ արդար մրցապայքարի կազմակերպմանը, եւ այս առումով մեր կողմից միայն ողջունելի է թեկնածուների եւ քաղաքական ուժերի ակտիվությունը: Որպես առաջատար քաղաքական ուժ՝ ներդնելու ենք բոլոր ջանքերը՝ հանրապետությունում իրավական եւ սահմանադրական կարգի պահպանմամբ ընտրությունների կազմակերպման համար, որը պետք է մեկ քայլ առաջ լինի, քան նախորդը: Անցած տարիների ընթացքում մեզ հաջողվել է անընդմեջ առաջընթաց գրանցել ընտրական գործընթացներում, որի մասին են վկայում միջազգային եւ տեղական դիտորդների արձանագրությունները: Այս անգամ եւս մեր նպատակը նույնն է, եւ, հուսով եմ, այս գիտակցումը պաշտպանելու են նաեւ մյուս քաղաքական ուժերն ու հավանական թեկնածուները: Մենք ուղղակի իրավունք չունենք մեր ձեռքբերումների վրա քար նետելու: Ինչ վերաբերում է մեր շանսերին, ապա, կարծում եմ, դեռ վաղ է գնահատականներ հնչեցնելը: Կարող եմ միայն արձանագրել, որ 2005 թվականից մասնակցել ենք երեք խորհրդարանական ընտրությունների եւ յուրաքանչյուր անգամ նկատելի առաջընթաց ենք գրանցել արդյունքների առումով: Կգա ժամանակը, կխոսենք:

- «Սասնա ծռեր» կուսակցությունը հայտարարել է, որ գարնանը պետք է Արցախում հեղափոխություն տեղի ունենա: Արդյո՞ք Դուք տեսնում եք այդ անհրաժեշտությունը` արդեն չլինելով պաշտոնյա:

- Իհարկե, ոչ: Արցախում առկա են բոլոր պայմանները՝ իրավական ճանապարհով, այն է՝ ընտրությունների միջոցով ստանալու ժողովրդի քվեն: Այլ եղանակ անընդունելի եմ համարում:

- Ինչպիսի՞ հարաբերություններ ունեք ՀՀ գործող իշխանությունների հետ: Արդյո՞ք նրանք սատարում են Ձեզ գալիք ընտրություններում:

- ՀՀ գործող իշխանությունների հետ ունեմ շատ ջերմ եւ գործընկերային հարաբերություններ: Վարչապետ Փաշինյանի վարած քաղաքական կուրսի սատարման վերաբերյալ բազմաթիվ առիթներ եմ ունեցել տարբեր ձեւաչափերով հայտնելու: Եւ այս առումով ոչինչ չի փոխվել: Ասեմ ավելին, առաջիկա օրերին պատրաստվում եմ, որպես տնտեսագետ եւ նախկին վարչապետ, ՀՀ կառավարությանը հրապարակավ ներկայացնել տնտեսության զարգացման վերաբերյալ իմ առաջարկները: Հարցի երկրորդ մասի հետ կապված, կարծում եմ, արդեն պատասխանել եմ:

- Ի՞նչ կարծիք ունեք Արցախը որպես բանակցային կողմ ներգրավելու հարցի վերաբերյալ:

- Կփորձեմ շատ հակիրճ պատասխանել: Առանց պաշտոնական Ստեփանակերտի ներգրավման եւ հայատյացության քաղաքականության վերացման բանակցային գործընթացից մեծ սպասելիքներ չենք կարող ունենալ: Այս իրողությունը որքան շուտ հասկանան Բաքվում, այնքան ավելի հեշտ կլինի առաջընթաց արձանագրել հակամարտության կարգավորման ուղղությամբ:

Տպել
8302 դիտում

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ