Գլխուղեղի կաթվածի բուժման ծրագրի 18 օրերի ընթացքում 19 մարդ բուժօգնություն է ստացել. նախարար

Ծրագրի 18 օրերի ընթացքում, բուժօգնություն է ստացել 19 պացիենտ, որոնցից 13-ին կատարվել է թրոմբոլիզ, 4-ին նաև թրոմբասպիրացիա, 2-ին նաև թրոմբէկտոմիա։ 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ իրենք չեն վախենում հեղափոխական ծրագրեր ներդնել առողջապահությունում, քանի որ իրենց առաջ խնդիր են դրել կորսված տասնյակ տարիները ետ բերել մի քանի տարում։

«Քիչ առաջ նամակ ստացա Բոստոնի համալսարանի նյարդաբանության պրոֆեսոր Վիգեն Բաբիկյանից, ով իր գործընկերների հետ ողջունում է մեր գլխուղեղի կաթվածի բուժման ծրագիրը, որն ի դեպ մշակվել է նաև հենց նրանց օգնությամբ։

Հիմա թվերի լեզվով՝

Ծրագրի 18 օրերի ընթացքում, բուժօգնություն է ստացել 19 պացիենտ, որոնցից 13-ին կատարվել է թրոմբոլիզ, 4-ին նաև թրոմբասպիրացիա, 2-ին նաև թրոմբէկտոմիա։ Պացիենտներից 6-ը արդեն դուրս են գրվել, 11-ը շարունակում են բուժումը հիվանդանոցային պայմաններում, իսկ երկուսի կյանքը ցավոք չի հաջողվել փրկել՝ ուղեկցող ծանր հիվանդությունների պատճառով»,-գրել է նախարարը։

Տպել
1285 դիտում

Մեր ընթացիկ խնդիրը հայեցկարգային եւ գաղափարական առումով Հայաստան-Սփյուռք սահմանները վերացնելն է․ վարչապետ

Թող 98թ․-ից առաջ միլիոններ կուտակեին, առյուծներ քշեին. Փաշինյանը՝ Քոչարյանի եւ Սարգսյանի շնորհավորական ուղերձների մասին

Լինելով ԱԱԾ տնօրեն՝ նա հայտարարություն է անում գերագույն հրամանատարի դեմ․ սպայի պատվին դրանից մեծ անարգանք չկա․ վարչապետ

Աղմկոտ միջադեպի գործով Վայոց Ձորի մարզպետի օգնականը կալանավորվել է

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրյալ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Կդադարեցվի Ծաղկաձորի մի շարք օբյեկտների եւ Արագածոտնի մի շարք գյուղերի գազամատակարարումը

Արարատի մարզում աղջկա համար վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Կրակել են կարմիրգրքյան Սեւ արագիլի վրա, որից Հայաստանում ընդամենը վեց զույգ կա. Նաիրա Զոհրաբյան

Մանվել Գրիգորյանը պաշտոնը դադարեցնելիս 6 անշարժ գույք եւ 9 ավտոմեքենա ավելի է ներկայացրել, քան պաշտոնը ստանձնելիս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Լոս Անջելեսում է

Կապանում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ․ մի քաղաքացի այրվածքներ է ստացել

Այսօր ցրտել է, սակայն առաջիկա օրերին զգալի տաքանալու է․ Գագիկ Սուրենյան

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 59.5 հա խոտածածկ տարածք ընդգրկող 47 հրդեհ

Մեղադրանք է առաջադրվել «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

«Ամուլսարի հանքի շահագործմանը փայլուն եմ վերաբերում». Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին