Ալիեւը նորից սպառնում է. ինչպե՞ս պատրաստվել խաղաղության

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ սեպտեմբերին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածոթյուններից հետո ոչ միայն զգալիորեն նվազել էին սահմանային լարվածությունը եւ կրակոցների թիվը, այլեւ կորել էր Բաքվի ռազմատենչ հռետորաբանությունը:

Չհաշված նոյեմբերի 5-ին Աղդամի շրջանում Ալիեւի՝ հակամարտության «կարգավորման ցանկացած տարբերակի» մասին խոսքերը՝ կարելի է ասել, որ այդ միտումը պահպանվեց մինչեւ այս փետրվար:

Ինչ վերաբերվում է նոյեմբերի 5-ի հայտարարությանը, ապա այն, ամենայն հավանականությամբ, կապված էր հաջորդ օրը Արցախում մեկնարկող մարտավարական զորավարժությունների հետ, եւ Ալիեւին անհրաժեշտ էր որեւէ կերպ արձագանքել դրանց՝ սեփական հանրության աչքերում թույլ չերևալու համար: 

Մինչեւ փետրվար էլ, սակայն, զգացվում էր, որ Բաքվի համար սովորական դարձած հռետորաբանության վերադարձը ժամանակի հարց է, քանի որ աստիճանաբար շրջանառության մեջ էին վերադառնում հին թեզերը, թե իբր «Հայաստանը հակամարտության պատճառով թաղված է ներքին խնդիրների մեջ», «Ադրբեջանը գերազանցում է Հայաստանին ռազմական, դիվանագիտական եւ քաղաքական կարողություններով» եւ «հայերն անմիաբան են»:

Փետրվարի 1-ին ադրբեջանական երիտասարդության օրվան ընդառաջ Բաքվի կոնգրես-կենտրոնում տեղի ունեցած հավաքի ընթացքում Ալիեւը հանդես է եկել ելույթով, որում կարեւորել է երիտասարդության դերը «Ապրիլյան մարտերում պատմական հաղթանակի» մեջ: Նրա խոսքով`«այդ հաղթանակը ցույց տվեց, որ ադրբեջանցի ժողովուրդը չի մերվի օկուպացիայի հետ»: Ըստ Ալիեւի՝ դա նաեւ ցույց տվեց, որ իրենք «գերազանցում են հայերին մարտի դաշտում»:

«Մենք պետք է ամեն պահի պատրաստ լինենք ազատագրել մեր հողերը զավթիչներից», - ասել է նա:

Հաջորդ օրը Ադրբեջանի զինված ուժերի Ուսումնակրթական կենտրոնում ոչ պակաս բարդույթավորված մտքեր է արտահայտել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Խոսելով Ադրբեջանի ԶՈւ մարտունակության բարձրացման մասին՝ Հասանովը մի քանի անգամ շնորհակալություն է հայտնել «Նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիեւին՝ բանակի նկատմամբ հատուկ ուշադրության համար»: Դրանով գովերգումը չի սահմանափակվել եւ միջոցաման վերջում ադրբեջանական բանակի երիտասարդության համահանրապետկան հավաքի մասնակիցների անունից ընդունվել է դիմում-կոչ Ալիեւին, որում մասնակիցները խոստացել են «իրականացնել նախագահի երազանքները`ազատելով նախնիների հողերը օկուպացիայից:»

Դրանից տասն օր անց, Ալիեւը հարցազրույց է տվել ադրբեջանական Real TV-ին, որի ընթացքում կրկին հայարարել է, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», եւ որ նա ներդնելու է բոլոր ջանքերը երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար:

«Այսօր Ադրբեջանը առավելություն ունի թե՛ բանակցային սեղանի շուրջ, թե՛ մարտի դաշտում: Միջազգային հեղինակավոր կառույցներից շատերը մեր դիրքորոշումն են պաշտպանում», - նշել է Ադրբեջանի ղեկավարը:

Նա նաեւ համոզմունք է հայտնել, որ աշխարհում ուժի գործոնը դառնում է գերիշխող, «ուժն է ծնում իրավունք»՝ այդպիսով, գործնականում, վերջնականորեն վերադարձնելով սպառնալիքների լեզուն: Միեւնույն ժամանակ, իհարկե, նա փորձել է նաեւ կառուցողական մոտեցում ցուցաբերել` խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների շփումների մասին:

«Այսօր հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ, որոնք արդեն մի քանի հանդիպում են ունեցել», - ասել է նա:

Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության տեւական դադարը հասկանալի էր. Դուշանբեի պայմանավորվածություններից անմիջապես հետո դրանք բացասաբար կընկալվեին միջազգային հանրության կողմից: Իսկ հին հռետորաբանության շարունակությունը բացատրվում է, թերեւս, հասարակական պահանջով: Այս տեսանկյունից անհասկանալի ու անիմաստ են դառնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հունվարյան հանդիպման արդյունքներով հայտարարության մեջ տեղ գտած «բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն ուղղված կոնկրետ միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտության» մասին ձեւակերպումը:

Երկու հասարակությունները՝ խաղաղությանը պատրաստ լինելու տեսանկյունից գտնվում են տարբեր մակարդակների վրա: Հայկական կողմում չկա ազգությամբ պայմանավորված թշնամու կերպար: Այլ կերպ ասած՝ ադրբեջանցին այսօր թշնամի է, որովհետեւ կրակում է մեզ վրա: Իսկ նրա կրակելու դրդապատճառն արդեն ադրբեջանական հասարակությունում առկա՝ թշնամու կերպարի տրամագծորեն հակառակ ընկալումն է, երբ հայատյացությունը քարոզվում է մանկապարտեզներից եւ դպրոցներից սկսած: Թե ինչու ենք մենք այսպիսի պայմաններում պատրաստ խաղաղության՝ անհասկանալի է, սակայն փաստ է նաեւ այն, որ խաղաղությանը պատրաստ լինելը չի խանգարում պատրաստվել պատերազմի:

Տպել
6735 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել