Աղետի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքի բնակարանի սեփականաշնորհման վկայականը տարիներ շարունակ չեն տալիս

2014 թվականին «Գլենդել Հիլզ» ընկերությունը, որը բնակարանաշինություն էր իրականացնում նաեւ Լոռու մարզի Լեռնանցք գյուղում, փաստի առաջ է կանգնեցրել մի քանի ընտանիքների, ում ոչ միայն պայմանագրով սահմանված կարգով կառուցվող ու վերջնական տեսքի բերվող բնակարանը չի հատկացրել, այլ նաեւ՝ սեփականաշնորհման վկայականը:

ՀԺ-ի հետ զրույցում Լեռնանցք գյուղի բնակիչ Արտյոմ Սահակյանը պատմեց. «2014 թվականն էր, «Գլենդել Հիլզ» ընկերությունը իբր սարքում էր, սկզբում ասին՝ բետոնամիշալկեն չի աշխատում, ասեցի՝ ես կբերեմ, իրենք էլ ասին՝ դու արա, մենք փողը կտանք, ես սաղ դրեցի արեցի, էդքանն անելուց հետո ասի՝ արել եմ, տանիքն էլ արագ անեն, իրենք մեկ է փողը տալու են, էնքան որ դոմիկից շուտ դուրս գամ երեխեքիս հետ»,-պատմեց նա՝ նշելով, որ բնակարանը կորցրել են երկրաշարժի հետեւանքով ու ընդգրկվել աղետի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանաշինության ծրագրում. «Մատերիալի կեսը տվին, կեսը՝ չէ, իրենք պետք ա ինձ 4 սենյականոց տուն տային, բայց իրենք տանիքի մատերիալ տվին, պանել տվին, բլոկ տվին, ես սաղ շարեցի, արեցի, դաժե աշխատողի փող պետք ա տային՝ չտվեցին… ասում էին՝ դուք արեք, մենք կփոխհատուցենք… քանդվեց գնաց էդ հիմնարկը»:

Արտյոմի խոսքով, չնայած որ բնակարանի կեսից ավելին իրենց ուժերով է կառուցվել, սակայն մինչ օրս ընկերությունը անգամ սեփականաշնորհման վկայական չի տվել իրենց, ինչի արդյունքում իրենք չեն կարողանում ոչ լույսի, ոչ էլ գազի բաժանորդ դառնալ: Բնակարանը էլեկտրաէներգիա ստանում է հարեւանի հաշվիչից, իսկ հարեւանն այլեւս չի պատրաստվում տալ, ինչի արդյունքում դպրոցահասակ երեխաները կարող են առանց լույսի մնալ. «Նախկին մարզպետին դիմեցինք, ասեց՝ մեր ուժերից վեր է, Գլենդելից անընդհատ ասում էին, թե էսօր կտանք, վաղը կտանք…հիմա էլ ասում են՝ դատի տվեք, բայց ում դատի տանք՝ սնանկ ճանաչված հիմնարկի՞ն»:

«Մարզպետարանին ասում եմ՝ ուր ա իմ սեփականության վկայականը, ոչ մեկ չգիտի տեղը: Էսքան բանն արվեց, բայց ոչ մի հիմք չկա…100 անգամ էլեկտրոցանց եմ գնացել, որ գոնե լույս տվեք, չեն տալիս, սեփականաշնորհման գրքույկ են պահանջում, հիմա մենք ուրիշի հաշվիչից ենք ստանում, իրանք էլ եկել, ուզում են հանեն իրենց հաշվիչը»:

3 տարի շարունակ ընտանիքը հոսանք է ստացել հարեւանների հաշվիչներից: Ընտանիքը դիմել է գրեթե բոլորին, ասում է՝ իր պես գյուղում եւս 6 ընտանիք կա, որոնք միասին դիմել են նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Պատասխանել են, որ խնդրով զբաղվում են:Տան տերը պետությունից պահանջում է իր բնակարանի սեփականաշնորհման վկայականն ու իր կողմից արված ծախսերի փոխհատուցումը:

Լեռնանցքի գյուղապետ Լեւիկ Աբգարյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ ոչ միայն Արտյոմ Սահակյանի, այլ նաեւ նմանատիպ իրավիճակում հայտնված գյուղի 6 ընտանիքների խնդիրը ՏԻՄ իրավասություներից դուրս է. «Բնակարանները կիսակառույց վիճակում են եղել, տան տերերը իրենց ուժերով ավարտին են հասցրել վարկերով ու սեփական միջոցներով, հիմա բնակարանը չի հանձնվում, որ մարդիկ կարողանան հաշվիչներ տեղադրել ու նորմալ ապրել»:Համայնքի ղեկավարի խոսքով՝ խնդրով պետք է զբաղվի կառավարությունը. «Բոլոր մնացած կիսակառույցները պետք է հանձնվեն կառավարությանը, իմ տեղեկություններով՝ մի մասը հանձնվել է, մի մասը՝ ոչ: Մարզի կտրվածքով՝ մոտ 31 բնակարան դեռեւս օդում կախված է, պարզ չէ, թե ում բալանսի վրա է՝ պետության, թե «Գլենդել Հիլզ» ընկերության»:

Մինչ տեղական ու մարզային իշխանությունները շարունակում են պարզել, թե ի վերջո որն է այս ընտանիքների խնդրի լուծումը, երկրաշարժի հետեւանքով բնակարան կորցրած, այնուհետ կիսակառույց ստացած տան տերերը շարունակում են պահանջել արված ծախսերի փոխհատուցում ու սեփականաշնորհման իրենց վկայականները:

Տպել
1834 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց