Լրատվամիջոցների համար ընդունելի չէ վիճակախաղերի գովազդների սահմանափակման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը

Լրատվամիջոցներում բուքմեյքերական ընկերությունների գովազդների տեղադրման սահմանափակումը ուղղակիորեն բացասական ազդեցություն է ունենալու ԶԼՄ-ների վրա։ Նման կարծիք հայտնեցին հայաստանյան մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչները՝ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնության հեղինակ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ հանդիպում-քննարկման ժամանակ։

Բանն այն է, որ Հրաչյա Հակոբյանի ներկայացրած օրենսդրական այս նախաձեռնությամբ լրատվամիջոցները պետք է որոշակի սահմանափակումների ենթարկվեն վիճակախաղերի, տոտալիզատորների, շահումային խաղերի վերաբերյալ գովազդների տեղադրման հարցում։

Օրինակ՝ արգելվելու է շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կամ խաղասրահի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը ռադիոյով եւ հեռուստատեսությամբ, տոտալիզատորներ, շահումով խաղեր, ինտերնետ շահումով խաղեր կամ խաղատներ գովազդելիս պետք է տեսանելի լինի +21 նշագրումը, իսկ խաղարկությունով, ոչ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղ գովազդելիս՝ +18 նշագրումը, ռադիո եւ հեռուստատեսային ալիքները խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի շահումային ֆոնդի խաղաղության հեռարձակում պետք է անեն ժամը 23։00-ից մինչեւ 06։00-ն ընկած ժամանակահատվածում, եւ դրա ընդհանուր տեւողությունը չպիտի գերազանցի 30 րոպեն։

Հրաչյա Հակոբյանը մեր զրույցում մեկնաբանեց, որ այս նախաձեռնության նպատակը խաղամոլության աճի նվազեցումն է։ Ըստ Հակոբյանի՝ չի կարելի գովազդել այս արատավոր երեւույթը։ Պատգամավորի պնդմամբ՝ կա վիճակագրություն, ըստ որի՝ մեր բնակչության մոտ վեց տոկոսը պարբերաբար մասնակցում է այս վիճակախաղերին, այլ կերպ ասած՝ խաղամոլ է։

Այս նախաձեռնության ի կատար ածումը, սակայն, լրատվամիջոցների վրա բացասական ազդեցություն կունենա, քանի որ վերջիններս իրենց ֆինանսների մի մասը ստանում են հենց այս գովազդներից․

«Կայքերի, հեռուստատեսության եւ ռադիոյի համար բյուջեի մոտ 30 տոկոսը կազմում է տոտալիզատորների գումարը, մենք էլ դրանով կարողանում ենք հարկեր վճարել։ Լրատվամիջոցները կարողանում են աճել ու զարգանալ այդ գովազդների շնորհիվ»,-ասաց հանդիպմանը ներկա «Ռադիո Վան»-ի տնօրեն Շուշանիկ Արեւշատյանը։ Վերջինիս պնդմամբ՝ տարիներ առաջ գովազդային շուկան անկում ապրեց նմանատիպ արգելքների պատճառով։

Հանդիպմանն առաջարկ եղավ ոչ թե փոխել նմանատիպ գովազդների տեղադրման ժամանակահատվածը, այլ դրանց բովանդակության մեջ այնպիսի փոփոխություններ անել, արգելել այնպիսի բառեր, որոնք տպավորություն են ստեղծում, թե այդ խաղերին մասնակցելն ապահովում է պարբերաբար եկամուտ ստանալու հնարավորություն, որ այդ եկամուտը երաշխավորված է, որ խաղերի միջոցով հնարավոր է հասնել որոշակի հաջողության եւ այլն։

Քննարկման ժամանակ որոշում կայացվեց լրատվամիջոցների հետ աշխատանքային խումբ ստեղծել եւ մինչեւ փետրվարի 15-ը նոր առաջարկություններ ներկայացնել օրենսդրական նախաձեռնության մեջ փոփոխություններ անելու համար, այնպիսի փոփոխություններ, որոնք «հարմար» կլինեն նաեւ ԶԼՄ-ների համար։

Տպել
1595 դիտում

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

Ամուլսարի շահագործմանը փայլուն եմ վերաբերվում. Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ

Ամենօրյա պայքար հանուն անկախության

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է՝ տեսանելիությունը 1-2 մետր

Միայն հարգանքից ելնելով է առաջարկվել Վանեցյանի եւ Օսիպյանի ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումներով. ԱԺ նախագահ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի լվացման համար. ՔԿ

Մենք ունենք 2 պետություն, բայց 1 հայրենիք եւ մեր նպատակը 1 պետություն, 1 հայրենիք ունենալն է. Դավիթ Բաբայան

Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Ես Արցախ եմ հրավիրելու այս բոլոր մրցանակակիրներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան