Երեւանի քաղաքապետարանում ամենաշռայլը պարգեւատրվել են վարչությունների պետերը մինչեւ 2 մլն 200 հազար դրամ

Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում հրապարակվել է աշխատակիցներին տրամադրված տարեվերջյան պարգեւավճարների մասին տեղեկատվությունը՝ անվանական եւ ըստ գումարի չափի: Պարգեւավճարից բացի, նրանք ստացել են նաեւ, այսպես կոչված, 13-րդ աշխատավարձ: Հրապարակված ցանկում քաղաքապետ Հայկ Մարությանի անունը, ինչպես ավելի վաղ նույնպես հայտարարվել էր, չկա: Իսկ ամենաբարձր պարգեւավճարները, ընդհուպ մինչեւ 2 միլիոն 200 հազար դրամ, ստացել են մի քանի վարչությունների պետեր:

Եկամուտների հաշվառման եւ գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանին հատկացվել է 2 միլիոն 220 հազար դրամից ավելի: Նրա 13-րդ աշխատավարձը կազմել է 346 հազար դրամ:

Անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին հատկացվել է շուրջ 2 միլիոն 50 հազար դրամ պարգեւավճար: Գումարած՝ 346 հազար դրամ՝ որպես 13-րդ աշխատավարձ:

Ֆինանսական վարչության պետ Վիլեն Արեւշատյանի պարգեւատրման գումարը կազմել է շուրջ 1 միլիոն 945 հազար դրամ, ու եւս 346 հազար դրամ՝ 13-րդ աշխատավարձի տեսքով:

Իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը պարգեւատրվել է մոտավորապես 1 միլիոն 670 հազար դրամով ու 346 հազար դրամ կազմող 13-րդ աշխատավարձով:

Առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանի պարգեւավճարը կազմել է 1 միլիոն 375 հազար դրամ: 13-րդ աշխատավարձը՝ 346 հազար:

Իսկ օրինակ տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին հատկացված պարգեւավճարը 346 հազար դրամ է եղել: Եւս այդքան՝ 13-րդ աշխատավարձը: Վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ավետիսյանի պարգեւավճարը եւ 13-րդ աշխատավարձը նույնպես կազմել են 346 հազարական դրամ: Այդքան էլ՝ սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանինը եւ այլն:

Քաղաքապետի տեղակալներից ամենաբարձր պարգեւավճարը տրամադրվել է Տիգրան Վիրաբյանին՝ 859 600 դրամ: 13-րդ աշխատավարձը եղել է դրա մոտավորաես կեսը: Քաղաքապետի մյուս տեղակալների պարգեւավճարն ու հավելյալ աշխատավարձը մինչեւ 480 հազարական դրամի սահմաններում են:

Քաղաքապետարանի աշխատակիցներին տրամադրված ամենացածր պարգեւավճարները 140 հազար դրամի սահմաններում են, 13-րդ աշխատավարձերը՝ 164 հազարի:

Պարգեւավճարների ընդհանուր գումարը կազմել է մոտ 112 միլիոն դրամ, իսկ 13-րդ աշխատավարձերինը՝ շուրջ 103 միլիոն: Պարգեւատրվել են քաղաքապետարանի 432 աշխատակիցներ:

Քաղաքապետի համապատասխան կարգադրությունից տեղեկանում ենք, պարգեւատրումները տրամադրվել են Երեւան քաղաքի 2018 թ. բյուջեով նախատեսված պարգեւատրման ֆոնդի հաշվին: Մեկամսյա աշխատավարձի չափով խրախուսումը նրանց վճարվել է Երեւան քաղաքի 2018թ. բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի տնտեսման հաշվին:

Տպել
4589 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել