«Հայգեր Բաս» ընկերությունը հետաքրքրված է Երեւանի տրանսպորտային համակարգի բարեփոխման ծրագրով

24/01/2019 schedule21:17

Ավտոբուսների արտադրության ոլորտում հայտնի ընկերությունները շարունակում են իրենց առաջարկները ներկայացնել Երևանի քաղաքապետարանին՝ քաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխման ծրագրին մասնակցելու վերաբերյալ: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանն ընդունել է «Հայգեր Բաս Քամփնի Լիմիթեդ» (Higer Bus Company Limited) ընկերության ԱՊՀ երկրների տնօրեն Չան Ցիֆայի գլխավորած պատվիրակությանը: ՉԺՀ պետական ձեռնարկություն հանդիսացող ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի 85 երկրներում: «Հայգեր Բաս Քամփնի Լիմիթեդ»-ը համագործակցում է շվեդական «Սկանիա» ընկերության հետ: Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է այն հիմնական պահանջներն ու մոտեցումները, որոնք տեղ են գտնելու քաղաքային տրանսպորտի բարեփոխումների ծրագրում: Քաղաքապետի առաջին տեղակալը միևնույն ժամանակ տեղեկացրել է, որ մոտ ապագայում պատրաստ կլինի մայրաքաղաքի տրանսպորտային ցանցի նախագծումն իրականացնող WYG խորհրդատվական ընկերության առաջարկությունների փաթեթը:

Պատրաստակամություն հայտնելով համագործակցության ընդլայնման հարցում՝ «Հայգեր Բաս Քամփնի Լիմիթեդ» ընկերության ներկայացուցիչը նշել է, որ ընկերությունը հետաքրքրված է Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխումների ծրագրով: Չան Ցիֆան նշել է, որ ծանոթ է շուկային ու քաղաքի առանձնահատկություններին, քանի որ ընկերության ավտոբուսներն արդեն մի քանի տարի շահագործվում են Երևանում: Նա նաև նշել է, որ Երևանին այսօր առաջարկվող ավտոբուսներն առանձնանում են նոր հնարավորություններով ու հարմարավետությամբ: Բացի այդ, ընկերությունը պատրաստակամություն է հայտնել նաև ավտոբուսների հետագա սպասարկումն ապահովելու հարցում:

Առաջարկ՝ վերելակային տնտեսության արդիականացման ոլորտում

Զուգահեռ, հնարավոր համագործակցության հարցեր են քննարկվել նաև վերելակային տնտեսության արդիականացման հարցում: Հանդիպմանը ներկա վերելակների արտադրությամբ զբաղվող չինական «Տյան-Շան» ընկերության հիմնադիր և խորհրդի նախագահ Չժուն Ցզյան Գոուն իր հերթին ներկայացրել է ընկերության գործունեությունն ու այն հնարավորությունները, որոնք կարող են առաջարկվել Երևանին: Քաղաքապետի առաջին տեղակալը նշել է, որ Ասիական զարգացման բանկի հետ համատեղ այսօր Երևանի բազմաբնակարան շենքերի վերելակների տեխնիկատնտեսական ուսումնասիրության աշխատանքներ են ընթանում, որից հետո էլ պատրաստ կլինի այն ողջ փաթեթեը, որն անհրաժեշտ է՝ ոլոտում համակարգային բարեփոխումներ իրականացնելու համար:

Տպել
1973 դիտում

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին