Այսօր Սպիտակում հրազենից սպանվածին փորձել էին սպանել նաեւ 2008թ-ին. նոր մանրամասներ

Լոռու մարզի Սպիտակ քաղաքում այսօր տեղի ունեցած կրակոցների հետեւանքով 41-ամյա Գարուշ Մարությանի սպանությունը, ըստ նախնական տեղեկությունների, տարիներ առաջ տեղի ունեցած պատմության շարունակություն է:

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 15-ին, ժամը 13։00-ի սահմաններում Սպիտակի բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով ավելի ուշ գիտակցության չգալով՝ մահացել է։

Միաժամանակ հրազենային վնասվածքով Վանաձորի բժշկական կենտրոն էր տեղափոխվել 31-ամյա Կամո Քալաշյանը։ Ավելի ուշ ոստիկանները պարզել են, որ հիշյալ 2 անձինք հիվանդանոց են տեղափոխվել Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում գործող «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության գրասենյակում: Բացի հրազենային վնասվածքներից, նրա մոտ կտրված է եղել մեկ ականջն ու բացակայել է մյուսի կեսը:

Սպիտակի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ Քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

ՀԺ-ին հասած տեղեկությունների համաձայն, կատարված հրաձգությունը վենդետա էր, վրեժխնդրության արդյունք:

2008թ-ի հոկտեմբերի 24-ին ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որ ժամը 20:50-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի Կենտրոնական ավտոկայանի տարածքում, Սպանդարյան փողոցում տեղակայված վագոն-տնակում, անհայտ անձանց կողմից արձակված հրազենային կրակոցներից տեղում սպանվել էին 1945 թ. ծնված Ստյոպա Դիլբարյանը եւ 1963 թ. ծնված Կարապետ Միսկարյանը, իսկ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էին 1958 թ. ծնված Վարուժան Մարտիրոսյանը եւ 1970 թ. ծնված Նշան Դանիելյանը:

Ավելի ուշ նշված վայրից հրազենային վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել նաեւ 1978 թ. ծնված Գարուշ Մարությանը: Դեպքի վայրից զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել էր «Մակարով» տիպի ատրճանակի փամփուշտի 6 պարկուճ, 9 մմ տ/չ 1 գնդակ եւ ինքնաձիգի 5,45 մմ տ/չ 4 գնդակ:

Այսօր սպանված Գարուշ Մարությանը 10 տարի առաջ կատարված հրաձգության հետեւանքով մարմնական վնասվածք ստացած տղամարդն է:

Վարկած կա, որ այս երկու դեպքերն ուղիղ կապ ունեն իրար հետ: Սույն վարկածը, սակայն, դեռեւս պաշտոնապես հաստատված չէ:

Տպել
2819 դիտում

Անկախության օրվա կապակցությամբ փոխվում են Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքների սեպտեմբերի 21-ի չվացուցակները

Էրեբունու համայնքային ոստիկանները բացահայտեցին հացատանը կատարված գողությունը (տեսանյութ)

Վթար Գյումրի քաղաքում. տուժածի վիճակը գնահատվել է միջին ծանրության

1 օրում բացահայտվել է հանցագործության 80 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և 7 մարզում

Ակնկալում ենք ավելի շատ լատվիական ներդրումներ Հայաստանում. Զոհրաբ Մնացականյան

Խոշոր հրդեհ և պայթյուն Ստամբուլի գործարաններից մեկում. կան տուժածներ (տեսանյութ)

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Լատվիայի Սաեյմայի խոսնակի և Լատվիա - Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ

Որոշ կոռուպցիոներներ մտածել են, թե ԱԱԾ-ում խառն են, և իրենք կարող են այս ընթացքում մութ գործերը կարգավորել. վարչապետ

Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են BMW-ն, Honda-ն և Opel-ը. կա վիրավոր

2 իրանցիները Երեւանի խանութներից մեկից գողացել էին 120 հազար դրամ

Միլիարդների չարաշահումներ ու նոր բացահայտումներ «Հյուսիս-Հարավ»-ի գործով. ինչ կապ ունի «Մուլտի Գրուպ»-ը. պաշտոնական

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրանք է առաջադրվել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին

Աննա Հակոբյանը մեկնում է Յարոսլավլ

Ադրբեջանը չունի ճանաչված սահմաններ, բացի ռուս-ադրբեջանական հատվածից. Արցախի ԱԳՆ-ի պատասխանը

Վանաձորում թալանել են «Վանաձոր» բ/կ-ի բժիշկ-վնասվածքաբանի տունը՝ պատճառելով 1,5 մլն դրամի վնաս

Աշխարհի առաջնություն. բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում է

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հիմնանորոգված Վեհարանի բացմանը

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսին

Հրդեհ Երասխ գյուղում. այրվել է 720 հակ անասնակեր