Ի՞նչ է իրենից ներկայացնում նոր սերնդի ՀԴՄ սարքը, ո՞ր երկրում են դրանք արտադրվում եւ ի՞նչ չափանիշների են բավարարում

2019 թվականի հունվարի 1-ից բոլոր տնտեսվարող սուբյեկտները պարտադիր պետք է նոր սերնդի ՀԴՄ-ներով աշխատեն: Սա սահմանված է ՀՀ հարկային օրենսգրքի 457-րդ հոդվածի 5-րդ մասով: ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 19.01.2018թ.-ի 21-Ա հրամանի համաձայն՝ Հսկիչ-դրամարկղային մեքենայի (մեկ հատի) իրացման գին է սահմանվել 160.000 դրամը: ՊԵԿ հայտարարության համաձայն՝ տնտեսվարողները կարող են հսկիչ դրամարկղային մեքենաների գինը վճարել ամբողջությամբ և միանվագ կամ իրենց ցանկությամբ, 2 տարվա ընթացքում տարաժամկետ վճարումներով՝ ամսական համամասնությամբ:

Նշենք, որ նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռք բերման եւ տեղադրման գործընթացն իրականացվել է փուլ առ փուլ: Առաջին փուլում նոր ՀԴՄ-ները ձեռք էին բերել խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, այնուհետեւ միջինները: Այս տարվա հունվարի մեկը վերջնաժամկետ է համարվում, եւ բոլոր տնտեսվարողները պետք է ունենան այդ ՀԴՄ-ներից:

Մի շարք մասնագետների եւ տնտեսվարողների խոսքով՝ Հայաստանի նման երկրներում, օրինակ՝ Վրաստանում, որտեղ չկա մենաշնորհ, նույնանման ՀԴՄ-ների գինը տատանվում է 60-90 հազար դրամի սահմաններում: ՀԴՄ-ների իրացման գները սահմանում է ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահը: Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներկրումն ու իրացումը բացառապես իրականացնում է ՊԵԿ-ի ենթակայությամբ գործող «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը: Համացանցում էլ այս օրերին դժգոհություններ էին հնչում, որ իրականում այդ ՀԴՄ-ների գինը 60-80 դոլար է, ինչո՞ւ տնտեսվարողներին հնարավորություն չեն տալիս իրենց ճանապարհներով ձեռք բերել այդ սարքերը:

Նշենք նաեւ, որ այդ 160 հազար դրամը սահմանված էր դեռեւս նախորդ իշխանությունների ժամանակ: Շատ է խոսվել, որ սրա տեղադրման գաղափարը ՊԵԿ նախկին նախագահ եւ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանինն է եղել: Հավելենք նաեւ, որ նոր սերնդի ՀԴՄ-ի տեղադրման անհրաժեշտությունը նախկին կառավարությունը պատճառաբանում էր գործարարներին ստվերից հանելով: Նրանք նշում էին, որ նոր սերնդի ՀԴՄ-ները հնարավորություն ունեն արդյունավետ հսկողություն իրականացնել ու իրական շրջանառությունը ֆիքսել, բացի այդ, նշում էին, որ այս ՀԴՄ-ները 4 ժամը մեկ տեղեկատվությունը հաղորդում են տվյալների շտեմարան, որտեղից հնարավոր չէ որեւէ տվյալ ջնջել կամ որեւէ այլ միջամտություն անել: Ի դեպ, սահմանամերձ համայնքներում գործունեություն իրականացնող հարկ վճարողներին սարքը տրամադրվում է անհատույց:

Նոր ՀԴՄ-ների գնի հետ կապված ՊԵԿ նախագահը Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում նշել է.

«Սոցիալական կայքերում գրում են, որ նույն հսկիչ դրամարկղային մեքենան, օրինակ, Արաբական Միացյալ Էմիրություններում արժի 50-60 դոլար: Ես ուզում եմ, որ մենք ազնիվ լինենք եւ համադրությունն անենք համադրելի երեւույթների միջեւ: Նոր սերնդի ՀԴՄ-ն սա է՝ մենք կիրառում ենք մի մեքենա, որի նկատմամբ տեխնիկական պահանջներ են սահմանվել: Ցանկացած մեքենա, որը տեխնիկական պահանջներին բավարարում է, կարող է բերվել, միանալ համակարգին ու գործարկվել: Չկա պահանջ, որ պետք է ձեռքբերել միայն ՊՕԱԿ-ի ՀԴՄ-ները: ՀԴՄ-ի ինքնարժեքը 158.000 դրամ է, վաճառքի գինը՝ 160.000 դրամ»:

Անանյանը նաեւ մանրամասնել է, թե ինչ պարտադիր չափանիշների պետք է բավարարի նոր սերնդի ՀԴՄ-ն. «Ցանկացած ՀԴՄ, որը կունենա օրենքով սահմանված տեղեկատվությունը պարունակող կտրոնների տրամադրման ֆունկցիա, էլեկտրոնային հարկային հաշիվներ դուրս գրելու հնարավորություն, իդենտիֆիկացիոն քարտերը կարդալու հնարավորություն, կարող են բերվել ու գործարկվել»:

ՀԺ-ն ՊԵԿ-ից նաեւ պաշտոնական պատասխան ստացավ մի շարք հարցերի հետ կապված: Մասնավորապես մեր հարցին, թե ո՞ր երկրում են նոր սերնդի ՀԴՄ-ները արտադրված եւ ո՞ր ընկերության կողմից, ՊԵԿ-ից պատասխանել են. «Նոր սերնդի հսկիչ-դրամարկղային PAX S 900 մակնիշի մեքենաները (ՀԴՄ) ձեռք են բերվել Չինաստանի «ՊԱՔՍ ԹԵՔՆՈԼՈՋԻ» ՍՊ ընկերությունից»:

Թե, ինչպես է ընտրվել այն կազմակերպությունը, որը զբաղվում է ՀԴՄ-ների ներկրմամբ, մատակարարմամբ, սպասարկմամբ, ՊԵԿ-ից պատասխանել են. «ՀՀ կառավարության 08.11.2012թ. թիվ 1419-Ն որոշման համաձայն՝ ՀԴՄ-ների ներկրումը իրականացրել է «Հսկիչ դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը, սակայն ցանկացած տնտեսվարող սուբյեկտ, որը կարող է հարկ վճարողին առաջարկել բոլոր պայմաններին բավարարող ՀԴՄ-ներ, կարող է զբաղվել ՀԴՄ-ների ներմուծմամբ եւ վաճառքով»:

Տպել
5017 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց