Լոռու մարզում նախորդ տարի ավելացել է արտակարգ դեպքերի ու պատահարների թիվը

2018 թվականի ընթացքում Լոռու մարզային փրկարարական վարչությունը ստաց­­­­վել է 1217 արտակարգ դեպքերի և պատահարների վերաբերյալ ահազանգ, որոնցից` 424-ը՝ տեխ­նածին, 32-ը՝ տարերային և 761-ը՝ սոցիալ-կենցաղային և այլ բնույթի դեպքերի վերաբերյալ: Զոհվել կամ մահացած են հայտնաբերվել 29, վիրավորվել 1078 մարդ: Նյութական վնասը կազմել է 129.890.746 դրամ: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց ԼՄՓՎ պետ Կարեն Հովհաննիսյանը՝ ներկայացնելով նախորդ տարվա վիճակագրությունը:

2017 թ-ի համեմատությամբ ընդհանուր դեպքերը աճել են 280-ով. «Ընդ որում, 487-ով աճել են սոցիալ-կենցաղային և այլ բնույթի դեպքերը, իսկ 192-ով և 11-ով նվազել են համապատասխանաբար տեխնածին և տարերային բնույթի դեպքերը: Զոհվածների թիվը նվազել է 10-ով, վիրավորներինը՝ աճել 656-ով: 2017 թ-ի նույն ժամանակահատվածի համեմա­տու­թյամբ 19.567.739 դրամով նվազել է արտա­­­կարգ դեպքերի հետևանքով առաջացած նյութական վնասի չափը»,-ասաց նա: ­          

Գրանցված 424 տեխնածին բնույթի արտակարգ դեպքեր ու պատահարներից 215-ը հրդեհներ են, 195-ը՝ ճանապարհատրանսպորտային պատահարներ, մյուսները՝ գազատարի եւ ջրատարի վթարներ, 1 պայթյուն եւ 3 փլուզում:

2017թ-ի համեմատ անցած տարում ավելացել է նաեւ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, որի ընթացքում զոհվել է 13, վիրավորվել՝ 306 մարդ,

Մարզային փրկարարական վարչության պետի խոսքով՝ 2018 թ-ի ընթացքում մարզում գրանցվել են տարերային բնույթի 32 ար­տա­­կարգ դեպ­քեր, (2017թ. - 43), որոնցից՝ 4 քարաթափման, 1 սողանքի, ուժեղ քամու 10, հորդառատ անձրեւի, կարկուտի ու կայծակի 5-ական դեպքեր:

«Լոռու մարզում գրան­ց­­­­­վել են երկրաշարժեր՝ 3-4 բալ՝ 6, 5-6 բալ՝ 1 և 9 հետցնցումներ մինչև 2 բալ ուժգնությամբ: Տարերային աղետներից հասցված ընդհանուր վնասը կազմում է 70.161.500 դրամ»,-ասաց Կարեն Հովհաննիսյանը:

Անդրադառնալով սոցիալ-կենցաղային բնույթի արտակարգ դեպքերին՝ վարչության պետը նշեց, որ գրանցվել են այդպիսի 761 դեպքեր, 2017թ-ի նույն ժամանակահատվածի 274-ի դիմաց. «Հաշվետու ժամանակահատվածում սոցիալ-կենցաղային բնույթի արտակարգ դեպքերի հետևանքով զոհվել կամ մահացած են հայտնաբերվել 12 (2017թ. - 27), իսկ վիրավորվել 763 մարդ (2017թ. - 294):

Տպել
1761 դիտում

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց