Կառավարության այսօրվա նիստի օրակարգը «տխուր է ու թեթև». Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ովքեր են կառավարությունից Ազգային ժողով գնալու։ «Մեր գործընկերներից երեքը ստանալու են ԱԺ պատգամավորական մանդատ՝ Արարատ Միրզոյանը, Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը և Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը»,-ասաց նա։

Նիկոլ Փաշինյաննն ասաց, թե ուզում է շնորհակալություն հայտնել նրանց՝ կառավարությունում համատեղ աշխատանքի համար։ «Կարծում եմ՝ արժի նրանց ծափահարել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց՝ քանի որ կառավարության անդամները գնում են ԱԺ, այդ պատճառով էլ կառավարության այսօրվա նիստի օրակարգը «տխուր է ու թեթև»։

ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միզորյանը, որը գնալու է Ազգային ժողով, շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին։ «Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, ու կառավարության մյուս գործընկերներին այս ընթացքում հրաշալի համագործակցության համար, ուզում եմ ասել, որ մեր բոլորի համար սա հսկայական փորձառություն էր ու շատ պատասխանատու աշխատանք»,-ասաց Արարատ Միրզոյանը։

Նա նշեց, որ հաշվետու լինելու դեռ բազմաթիվ առիթներ կլինեն, բայց հույս ունի, որ իսկապես, պատվով կատարել են իրենց առջև դրված բոլոր խնդիրները։

«Իսկ տխրելու առիթ, կարծում եմ, չկա, որովհետև մենք անցնում ենք շատ պատվաբեր աշխատանքի ու շարունակելու ենք ծառայել Հայաստանի Հանրապետությանն ու ժողովրդին»,- ասաց Արարատ Միրզոյանը։

«Մենք ենք տխրում, դուք չեք տխրում»,-արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Տպել
1413 դիտում

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրյալ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Կդադարեցվի Ծաղկաձորի մի շարք օբյեկտների եւ Արագածոտնի մի շարք գյուղերի գազամատակարարումը

Արարատի մարզում աղջկա համար վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Կրակել են կարմիրգրքյան Սեւ արագիլի վրա, որից Հայաստանում ընդամենը վեց զույգ կա. Նաիրա Զոհրաբյան

Մանվել Գրիգորյանը պաշտոնը դադարեցնելիս 6 անշարժ գույք եւ 9 ավտոմեքենա ավելի է ներկայացրել, քան պաշտոնը ստանձնելիս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Լոս Անջելեսում է

Կապանում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ․ մի քաղաքացի այրվածքներ է ստացել

Այսօր ցրտել է, սակայն առաջիկա օրերին զգալի տաքանալու է․ Գագիկ Սուրենյան

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 59.5 հա խոտածածկ տարածք ընդգրկող 47 հրդեհ

Մեղադրանք է առաջադրվել «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

«Ամուլսարի հանքի շահագործմանը փայլուն եմ վերաբերում». Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ