Վահագն Հարությունյանը զանգ ստացավ ու սկսեց մի քանի հոգու հետ ինձ ծեծի ենթարկել, արյունլվա տարան ԿՊԶ. Վարդան Ղավալբաբունց

Մարտի 1-ի գործով 4 տարվա ազատազրկման դատապարտված, նախկին քաղբանտարկյալ Վարդան Ղավալբաբունցը չի դիմել իրապահներին, որպեսզի վերաբացեն իր գործը:

Նա կալանավորվել է 2008 թվականի մարտի 16-ին: Ըստ մեղադրանքի՝ Ղավալբաբունցը, անմիջական մասնակցություն ունենալով 2008թ. մարտի 1-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին, նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, քաղաքապետարանի հարակից տարածքում ծառայություն իրականացնող ՀՀ Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դիտավորությամբ զանգվածային անկարգություններին մասնակից այլ անձանց հետ հարձակվել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Մարատ Սենիկի Մանուկյանի վրա, ապա գետնին գցելով՝ ոտքերով եւ բռունցքներով ծեծի ենթարկել նրան, որի հետեւանքով վերջինիս առողջությանը պատճառվել է թեթեւ վնաս: Ղավալբաբունցը առաջադրված մեղադրանքը չի ընդունել, ավելին՝ պնդել է, որ ոչ թե բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ, այլ պաշտպանել է նրան: Ղավալբաբունցի գործով միակ ապացույցը եղել է տուժող ոստիկանի ցուցմունքը, որը նշել է, թե իրեն դաժան ծեծի ենթարկողների թվում եղել է Վարդան Ղավալբաբունցը, չնայած «դաժան» ծեծին, նրա մոտ դատաբժիշկները թեթեւ վնասվածքներ էին արձանագրել: Չնայած պաշտպանական կողմի հակափաստարկներին ու ապացույցներին՝ դատարանը 4 տավա ազատազրկման էր դատապարտել Ղավալբաբունցին:

Վերջինս Վանո Սիրադեղյանի վարորդն է եղել, ապա Եզնիկ Սբազանի, նա նաեւ եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը: Նա համաներմամբ ազատ է արձակվել մեկ տարի անց՝ 2009 թվականին:

10 տարի անց՝ Վարդան Ղավալբաբունցը մեր զրույցում պատմել է, թե ինչպես է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, այժմ սույն գործով որպես մեղադրյալ Վահագն Հարությունյանը աշխատասենյակում ծեծի ենթարկել իրեն:

Վարդան Ղավալբաբունցը մի քանի տարի է՝ ապրում է արտերկրում. նա այս օրերին գտնվում է Հայաստանում:

Նրա հետ զրույցը ստորեւ.

- Պարոն Ղավալբաբունց, դիմե՞լ եք, որպեսզի ձեր գործը վերաբացեն:

- Ոչ:

- Ինչո՞ւ:

- Սպասում եմ, որ իրենք կվերանայեն (նկատի ունի իրավապահներին,-հեղ.):

- Ձեր գործով միակ ապացույցը տուժող ոստիկան Մարատ Մանուկյանի ցուցմունքն էր, նա պնդում էր, որ դուք եք եղել նաեւ իրեն հարվածողների մեջ, իսկ դուք ում էիք, որ իրեն օգնել եք, ոչ թե հարվածել: Ի վերջո ի՞նչ էր այդ օրը՝ Մարտի 1-ին, տեղի ունեցել:

- Երբ մի խումբ երիտասարդներ սկսեցին ոստիկաններին հարվածել, հրահանգ եղավ Նիկոլի կողմից, որ չհարվածեն, ես իր կողքը կանգնած էի այդ ժամանակ: Առաջին հերթին Երեւանի քաղաքապետարանի դռներն եմ բացել, ոստիկաններին օգնել եմ՝ մտնեն ներս, որպեսզի բախում չլինի, հետո տեսա, որ ծեծում են ոստիկաններին, մի անգամ փորձել եմ օգնել, տեսագրությունները ամբողջ կան, որ օգնելուց նույնիսկ ինձ են հարվածում, թե ինչու եմ պաշտպանում, երկրորդը էլի օգնել եմ, որ ոստիկանին ջահելության ձեռքից դուրս հանեմ, բայց դա սարքեցին այնպես, թե անձամբ ես եմ հարվածել: Տեսաերիզները ունեմ, որ ես այնքան հեռու էի, որ չէի կարող հասնել ու հարվածել, ու տեսաերիզի մեջ երեւում է, որ իմ ձեռքերը բարձր դիրքում են:

- Առաջին ատյանի դատարանում այդ տեսանյութը չուսումնասիրեցի՞ն:

- Ոչ, նույնսիկ ինձ հարցրեցին, թե որտեղից այդ տեսանյութը, որ դա էլ ա հոդված, ես էլ ասեցի՝ ինչքան հոդված ուզում եք դրեք, ես այնքան տեսանյութ ունեմ, որ եթե նույնիսկ այդ սկավառակը վերցնեք ջարդեք, ես էլի ունեմ:

- Այժմ գործով որպես մեղադրյալ է ներգրավվել նաեւ Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը: Դեռեւս 2008-ին մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ ձեզ ձերբակալելու օրը՝ մարտի 16-ին, Վահագն Հարությունյանն իր աշխատասենյակում անձամբ պարբերաբար ձեզ ծեծի է ենթարկել, որպեսզի ցուցմունք կորզի Եզնիկ Սրբազանի դեմ: Դուք հաստատո՞ւմ եք այդ տեղեկությունները, կարո՞ղ եք մանրամասներ ներկայացնել:

- Այդ ժամանակ սկսեցին հայտարարել, թե Վահագը ոչ մեկին չի ծեծել, ես դատարանում ցանկացա էդ ամբողջը բացահայտել, բայց ինձ որ տարան դատարան, նույնիսկ դատական նիստերի դահլիճում ոչ մեկ չի եղել, դատավճիռս կարդացին, ձեռնաշթղաները առանց ձեռքիցս հանելու, ու նորից հետ են տարել, որ ես նման բացահայտումներ չանեմ: Ինձ որ բռնել են, տարել են քաղաքի վարչություն. ես էլ եմ համակարգում աշխատել, ծանոթներ էին: Ինձ բերման ենթարկելու արձանագրություն կազմեցին ու ասացին, թե ամոթ չես անո՞ւմ, ոստիկան ես ծեծում, ես էլ ասացի, որ տեսագրությունները ամբողջը ունեք, գնացեք նայեք, որտեղ կտեսնեք, որ ես ինչ-որ մեկի վրա ձեռք եմ բարձրացնում, ապա ես պատրաստ եմ ամենախստագույն պատիժը կրել: Գնացին նայեցին, եկան ասացին՝ ոչ մի բան չկա, արձանագրությունը կազմեք, բաց թողեք, թող գնա: Հետո ինչ-որ զանգ եղավ, որ տանեն դատախազություն: Տարան դատախազություն՝ Վահագն Հարությունյանի աշխատասենյակ, նա զանգահարեց չգիտեմ ում, ներկայացրեց, որ ես եղել եմ նախկինում Վանո Սիրադեղյանի վարորդը, ախրանայի աշխատող, հիմա Եզնիկ Սրբազանի վարորդն եմ, ու էդ եղավ. հեռախոսը դրեց, 10 րոպե անցավ, հետ զանգ եղավ ու սկսեցին ծեծել: Նա զանգահարեց մի քանի հոգու, ասաց՝ թողեք էդ հարսանիքը եկեք, եկան ու մինչեւ երեւի գիշերվա 12-ը ծեծ եմ կերել, մի քանի ժամ ու էն ձեւի, որ մեր տնեցիք եկել են դուռը բաց ա եղել, ինձ չեն ճանաչել: Էդ նույն ձեւով ինձ տարել են ԿՊԶ (ձերբակալված անձանց պահման վայր), ԿՊԶ-ի պետը չէր ընդունում, ասում էր՝ սենց արյունլվա ես չեմ ընդունի, տարեք, ինչ-որ բան գրեք, ես ընդունեմ: Մի խոսքով՝ ինձ հասկացրին, որ լավ մենք կգրենք, որ էս վիճակում քեզ բերել են, էս քեզ կոզր կլինի, որ քեզ հետ չտանեն: Բժիշկը արձանգրել էր, որ ոտքերս ամբողջությամբ քերծված են եղել, կողերս, կոնքերս՝ վնասված:

- Վահագն Հարությունյանը աձա՞մբ էր մասնակցում ծեծին:

- Անձամբ ինքն է սկսել ծեծի ենթարկել:

- Ինչո՞ւ էր ցանկանում, որպեսզի դուք Եզնիկ Սրբազանի դեմ ցուցմունք տաք:

- Ես հասկացա, որ Եզնիկ Սրբազանը Լեւոնի հետ ծանոթ էր, ընկերներ էին, չգիտեմ, ուզում էին, որ ես ինչ-որ բան գրեմ իր դեմ: Ինձ աում էին՝ գրի թեկուզ, որ ինքը ասել է՝ գնա Մարտի 1-ին, տես՝ ինչ է կատարվում, ես էլ ասացի, որ ձեր անունը ավելի շուտ կգրեմ, քան թե ինչ-որ մեկի: Ինձ ոչ մեկ չի ուղարկել, ես իմ կամքով եմ գնացել:

- Ինչ-որ առակարներո՞վ էին ծեծի ենթարկում:

- Ոչ, ձեռքերով, ոտքերով, հայհոյում էին ընթացքում:

- Պարոն Ղավալբաբունց, ձեզ ծեծի ենթարկելուց հետո իրավապահներին հաղորդում ներկայացրե՞լ էիք հանցագործության մասին:

- Ոչ, այն ժամանակ ո՞վ էր լսում՝ դու ինչ ես ասում, իրենց ինչ պետք էր՝ ասում էին:

- Երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո, երբ այս գործը նոր ընթացք ստացավ, ձեզ Հատուկ քննչական ծառայություն կանչե՞լ են հարցաքննության:

 - Ոչ, ինձ ոչ մի տեղ չեն հրավիրել:...Իմ գործով միանշանակ պարզ երեւում էր, որ շինծու է, ինձ թվում էր, որ շատ շուտ առաջին հերթին իմ գործը կվերաբացեն, բայց ինչքան ժամանակ է անցել...:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեր զրույցում ասաց, որ 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի կապակցությամբ քննվող քրեական գործով ձեռք բերվող նոր փաստական հանգամանքների լույսի ներքո անդրադարձ է կատարվում այդ դեպքերին առնչվող բոլոր այն քրեական գործերին, որոնցով կայացված դատավճիռներով անձինք, այդ թվում նաեւ Վարդան Ղավալբաբունցը, ենթարկվել են քրական պատասխանատվության: Այս գործընթացի արդյունքում բավարար հիմքերի առկայությամբ համապատասխան դատավարական ընթացակարգերով կլուծվի նաեւ նոր երեւան եկած հանգամանքներով պայմանավորված վարույթներ հարուցելու հարցը:

Տպել
11769 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց