Առաջարկները անտեսվել են. Ֆիլմարտադրողները դեմ են նոր կանոնակարգին

08/01/2019 schedule12:25

Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան (ՖԱՀՖ) անընդունելի է համարում Ազգային կինոկենտրոնի կողմից հերթական «ժամանակավոր» կանոնակարգի հապճեպ ընդունման փորձը։ Այս մասին ասված է ՖԱՀՖ-ի հայտարարության մեջ:

2017թ-ի հուլիսին ՀՀ Մշակույթի նախարար Լ․ Մակունցի «Ֆիլմի նախագծերի Մրցույթների անցկացման և ֆինանսավորման մասնագիտական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» հրամանով մշակված Կանոնակարգը, պետական հանձնաժողովի կազմն ու աշխատանքը կինեմատոգրաֆիական շրջանակներում դժգոհության մեծ ալիք բարձրացրեցին։ ՖԱՀՖ-ը տարածեց հայտարարություն, որում անվստահություն հայտնեց հանձնաժողովին։ Հետագայում մշակույթի նախարարի հրավիրված միջգերատեսչական հանձնաժողովը արձանագրեց, որ կանոնակարգի կետերից մեկը, որով հանձնաժողովը մերժել էր վեց կինոնախագծեր, չէր կարող տարածվել այդ հայտերի վրա։

Ազգային կինոկենտրոնը, չսպասելով հանձնաժողովի աշխատանքների ավարտին, նախաձեռնեց նոր կանոնակարգի մշակման գործընթաց և հրավիրեց կինոոլորտի փորձագետների, այդ թվում ՖԱՀՖ-ը ներկայացնող փորձագետի։ Չնայած փորձագետների կողմից կատարված մեծածավալ աշխատանքի, կանոնակարգի մշակված տարբերակը, ցավոք, դեռևս թերի է և անընդունելի՝ մի շարք չհստակեցված, վիճահարույց կետերի առկայության պատճառով։ Այդուհանդերձ, կինոկետրոնը, հիմք ընդունելով 2018թ-ի վերջին օրերին կինոհամայնքի փոքր մասի հետ հապճեպ անցկացված երկու հանդիպումները, դեկտեմբերի 28-ին փորձագետներին է ուղարկել կանոնակարգը՝ որպես քննարկումների արդյունքում ստեղծված տարբերակ։

ՖԱՀՖ-ը, որպես Կանոնակարգի ստեղծման վրա մեծ ծավալի աշխատանք կատարած կառույց, համարում է կինոկենտրոնի նոր կանոնակարգի մի շարք կետեր անընդունելի և վտանգավոր։

ՖԱՀՖ-ը մտահոգիչ է համարում, որ Կանոնակարգը կինոկենտրոնի տնօրենին տալիս է ձայնի իրավունքով անկախ փորձագետների հետ կինոնախագծերի հայտերը գնահատելու գործընթացին մասնակցելու, նրանց որոշումների վրա ազդելու կամ ուղղորդելու հնարավորություն։

ՖԱՀՖ-ը վստահ է, որ կանոնակարգի այս «հերթական» տարբերակը չի նպաստելու լավագույն կինոնախագծերի թափանցիկ ընտրությանը և հնարավորություն է տալու կինոկենտրոնին օգտագործել կանոնակարգը որպես գործիք՝ անցանկալի կինոարտադրողների նախագծերը արգելափակելու համար, ինչի հիմքերը Կանոնակարգում առկա են, իսկ նախադեպերը հայտնի։

ՖԱՀՖ-ը ափսոսանք է հայտնում, որ Կանոնակարգի վիճահարույց կետերի հանդեպ մեր փորձագետի հնչեցրած անհամաձայնությունը և առաջարկները անտեսվել են։

ՖԱՖՀ-ը համոզված է, որ Պետական բյուջեով կինեմատոգրաֆին հատկացող գումարի փոքր մասին՝ Ֆիլմերի ֆինանսավորման 274 մլն դրամին անդրադարձող այս Կանոնակարգը, ընդամենը շղարշ է՝ կինոյի կառավարումը երկու ՊՈԱԿ-ների, կամայական ՀԿ-ների, ՍՊԸ-ների միջոցով իրականացնելու արատավոր համակարգի գոյությունը ևս մեկ տարի երկարաձգելու համար։

ՖԱՀՖ-ը պնդում է, որ կառուցվածքային փոփոխությունների և պետական կառավարման օպտիմալիզացման այս շրջանում, նոր կանոնակարգի ընդունումը միայն դանդաղեցնելու է կինոյի կառավարման բարեփոխումների ընթացքը, արհեստակնորեն երկարաձգելու է հին համակարգի գոյությունը և կոչ է անում կինոհամայնքին՝ չնպաստել կանոնակարգի ընդունմանը։

ՖԱՀՖ-ը կոչ է անում ՀՀ Կառավարությանը օր առաջ ձեռնմուխ լինել կինոյի կառավարման մոդելի պարզեցմանը։ Մասնավորապես՝ Կինոյի պետական կառավարումը միևնույն գործառույթներն ունեցող մշակույթի նախարարության, երկու ՊՈԱԿ-ների, այլ կառույցների միջոցով իրականացնելու փոխարեն ստեղծել կառավարությանը առընթեր մեկ պետական կառույց՝ կինոյի ազգային գործակալություն կամ Կինոյի հիմնադրամ, ինչի դրական փորձը առկա է նախկին խորհրդային և Արևելյան եվրոպայի բազմաթիվ երկրներում, և ինչի շնորհիվ այդ երկրները կինոյի ոլորտում էական առաջընթաց են գրանցել։

ՖԱՀՖ-ը անելու է առավելագույնը, որպեսզի Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումները հասնեն կինոարտադրության ոլորտ և պատրաստ է ցուցաբերել փորձագիտական, տեղեկատվական, մասնագետների տրամադրման և այլ աջակցություն՝ Հայաստանում արդյունավետ, մրցունակ և շահութաբեր կինոարտադրության հիմքեր ստեղծելու համար։

Հայտարարությունը ընդունված է ՖԱՀՖ բոլոր անդամների կողմից։
Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա

Տպել
2015 դիտում

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի