ԱՆ պաշտոնակատար Արսեն Թորոսյանն այցելել է Երեւանի ԲԿ-ներում հոսպիտալացված սուր շնչառական վարակներով հիվանդներին

Հաշվի առնելով գրիպի ու սուր շնչառական վարակների սեզոնը եւ տոնական օրերը՝ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է Երեւան քաղաքի մի շարք բժշկական կենտրոններ, որտեղ հոսպիտալացված են սուր շնչառական վարակներով հիվանդներ։ Այս մասին Թորոսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում․

«Ես եղել եմ Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում, Սուրբ Աստվածամայր եւ Արաբկիր բժշկական կենտրոններում, իսկ նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը՝ Մուրացան համալսարանական եւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոններում»,-գրել է նախարարը՝ հավելելով, որ համաձայն ամենօրյա վիճակագրության՝ հունվարի 6-ի դրությամբ պոլիկլինիկական կազմակերպություններ դիմել է շնչառական վարակներով 526 հիվանդ, իսկ տվյալ օրվա դրությամբ հանրապետությունում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 541, թոքաբորբով 184 հիվանդ։ Բոլորն ունեն առողջացման դրական շարժընթաց․

«Ներկայումս դիտվող իրավիճակն ու շնչառական վարակների աշխուժացումը համահունչ են գրիպի եւ սուր շնչառական վարակների սեզոնին։ Համեմատելով նախորդ տարվա հետ՝ արձանագրված տվյալները գտնվում են նույն մակարդակի վրա»,-ասված է նախարարի պաշտոնակատարի գրառման մեջ։

Արսեն Թորոսյանը Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տարածքային ստորաբաժանումներին հանձնարարել է դպրոցական եւ նախադպրոցական հաստատություններում դասերի սկսմանը զուգնընթաց կատարել ընտրանքային ջերմաչափումներ, որպեսզի չլինեն շեղումներ թույլատրելի նորմաներից։

«Ուզում եմ հատուկ շեշտել, որ մանկական հիվանդանոցների հարաբերական ծանրաբեռնվածությունը պայմանավորված է նաեւ պոլիկլինիկական համակարգի մոտավորապես տասը օր ամբողջ հզորությամբ չաշխատելով, ինչն անթույլատրելի եմ համարում։ Հետեւաբար ոչ աշխատանքային օրերը կրճատելը, բացի տնտեսական եւ այլ նպատակներից, ունի նաեւ բնակչության առողջական վիճակը բարելավելու հստակ նպատակ»,-գրել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը։

Տպել
1333 դիտում

Շուշիում մկրտվել են Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատները

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին՝ մոր մահվան կապակցությամբ

Մեկնարկեց մարդու իրավունքների երկրորդ փառատոնը․ միջոցառումներ կանցկացվեն նաև Վանաձորում․ լուսանկարներ

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը հիվանդանոցում մահացել է

Զինված հարձակում՝ Կյոկուշին ֆեդերացիայի նախագահի նկատմամբ. Արման Բաբաջանյանն ահազանգում է

Երևանում տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված 4 սորտավորման ամաններ

Երևանի Արցախի պողոտայի տներից մեկում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան

ԱՀ պետնախարարը հանդիպել է «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային գիտաժողովի մասնակիցներին

1 մլն արժողությամբ 1,5 մետրանոց հեռուստացույցը կարող է ազդեցություն ունենալ. որ դեպքերում են զրկվում նպաստից

Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը

Արցախի հիվանդանոցը կդառնա համալսարանական հիվանդանոց

Ապօրինի ծառահատում և զենք-զինամթերքի հայտնաբերում․ Իջևանի ոստիկանների բացահայտումը

Երևանում տեղի ունեցած խոշոր վթարից տուժած 2 երեխաները ստացել են առաջին բուժօգնություն եւ տուն են գնացել

30-ն անց աղջիկներին տանջող հարցերից է՝ «Տանը մնացի՞». Թամարա Պետրոսյանը նոր մոնո ներկայացմամբ հանդես կա

Ըմբշամարտի Աշխարհի առաջնություն. Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ 1/4

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Խաչվերացի տոնը

Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը 10:1 հաշվով հաղթեց տաջիկ ըմբիշին ու դուրս եկավ 1/8

Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում 4 մեքենա է բախվել. կա 7 տուժած, այդ թվում՝ երեխաներ

Երեւանում, Քասախ գյուղում և Կապան քաղաքում փրկարարները հայտնաբերել եւ տեղափոխել են օձերի

Բեզոարյան այծը հայտնվել է թակարդում եւ ոտքը կոտրել. Տեսչական մարմնի աշխատակիցները չեն կարողացել օգնել