Աննա Հակոբյանն ու Արսեն Թորոսյանը քննարկել են մանկական քաղցկեղի դեմ պայքարում համագործակցության ուղիները (լուսանկարներ)

Դեկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և  «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հանդիպել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանին, ներկայացրել քաղցկեղի դեմ պայքարում հիմնադրամի կատարած աշխատանքն ու ապագայի ծրագրերը: Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակի մամուլի ծառայությունից:

Հանդիպմանը մասնակցել են Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը, Պրոֆ. Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Դանիելյանը, ԱՀ Բժշկական օգնության և քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը, ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնի դոցենտ, մանկական ուռուցքաբան, արյունաբան Գևորգ Թամամյանը, «City of smile» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը, ԱՀ Հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Լիանա Բարսեղյանը, փորձագետ Գևորգ Մուրադյանը: Հանդիպմանը առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը շեշտել է, որ քաղցկեղի դեմ պայքարը այն երեք հիմնական ուղղություններից մեկն է, որ որդեգրել է գերատեսչությունը:

«Պետք է հասկանանք, թե քաղցկեղի դեմ պայքարում ինչպես պետք է առաջ գնանք՝ սկսած կետային լուծումներց, մինչև ռազմավարական ուսումնասիրություններ, գլոբալ ներդրումներ, ինչպես նաև կազմել ռազմավարություն քաղցկեղի դեմ պայքարում: Գիտեմ, որ Ձեր ղեկավարած հիմնադրամը լուրջ աշխատանք է կատարում մանկական քաղցկեղի դեմ պայքարում և կցանկանամ, որ մենք համագործակցենք և աշխատանքը միաժամանակ ընթանա, որպեսզի կարողանանք հասնել արդյունքների»,- ասել է Արսեն Թորոսյանը:

Աննա Հակոբյանն էլ, կարևորելով համագործակցությունը, շեշտել է, որ միայն անընդհատ  աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի հասնել լավ արդյունքի: «Քաղցկեղն այնքան բարդ ոլորտ է, որ չենք կարող այն պետության ուսերին թողնել և մեր մոտեցումն այն է, որ ես՝ որպես վարչապետի պաշտոնակատարի տիկին, որպես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ պատրաստ եմ աջակցել և պատրաստ եմ նաև հանձնարարություններ ստանալ և կատարել ի նպաստ քաղցկեղի դեմ պայքարի»,- ասել է Աննա Հակոբյանը:

Հանդիպմանը Գևորգ Թամամյանը ներկայացրել է հիմնադրամի իրականացրած աշխատանքները, տարբեր հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններն ու նաև նշել այն ուղղությունները, որոնց շուրջ հիմնադրամը նախատեսում է աշխատել առաջիկայում:

Հանդիպման ավարտին կողմերը, հետագա համագործակցությունը շարունակելու նկատառումով, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել:

Տպել
3448 դիտում

Թել Աբյադ քաղաքի հայ ընտանիքները երեկ Հալեպ են հասել, Ղամիշլիում իրավիճակը համեմատաբար հանդարտ է․ Զարեհ Սինանյան

Սպանդանոցները ունեն համապատասխան հզորություններ և պատրաստ են մատուցելու անհրաժեշտ ծառայությունները

«Երևան Մոլ»-ի ավտոկայանատեղիում կոտրել են Lexus-ի ապակին և հափշտակել մոտ 6 մլն դրամ

ՍԴ-ն խուսափում է կատարել իր վրա դրված Սահմանադրական առաքելությունը․ Վարդանյանը՝ ԱԺ դիմումը վարույթ չընդունելու մասին

Բալթյան պաշտպանական քոլեջի դեկանն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Հակատանկային ստորաբաժանումներում կազմակերպվել են գործնական պարապմունքներ

Հայ ականազերծողների և բժիշկների մարդասիրական առաքելության նոր խումբը մեկնել է Սիրիա

Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել ԱԳՆ-ի ղեկավար կազմի եւ արտերկրում մշտական ներկայացուցիչների հետ

Զոհեր և 100-ի հասնող ծանր վիրավորներ. ռազմական գործողությունները Սիրիայում շարունակվում են. օր 6-րդ

Ալավերդու ԲԿ տնօրենի պաշտոնի շուրջ աղմուկը կարող է հասնել դատարան. հավակնորդը մրցութային կարգի իր մեկնաբանությունն ունի

«Հրազդան» ՔԿՀ ծառայողները նկատել են հիմնարկ նետված դեղահաբերը

Բոլոր մարզերի կողմից կներկայացվեն մարզը զբոսաշրջիկների համար հետաքրքիր դարձնող ծրագրեր. Պապիկյան

Փլուզում Մեծարենցի փողոցում. փլուզվել է տան արտաքին պատերից մեկը, ճաքճքել են մյուսները

Եթե առանց էմոցիաների նայեք, կտեսնեք, որ 1-ին կեսում լավ կոմբինացիաներ էին ստացվում. Գյուլբուդաղյանցը Լիխտենշտեյնի մասին

Թուրքիայում ռազմական գործողությունների արդյունքում փախստականների թիվը հասել է 160 հազարի. ՄԱԿ

Ինձ թվում է՝ թիմի խաղն ստացվեց. Տիգրան Բարսեղյանը՝ Լիխտենշտեյնի դեմ հանդիպման մասին

Նախարար Պապիկյանը մարզպետների հետ խորհրդակցություն է անցկացրել

39-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ)

Գյումրիում մեքենաները մաքսազերծվում են 20 րոպեում. Հյուսիսային մաքսատունն անցել է աշխատանքային ռեժիմի

Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մարդկանց, ում շնորհիվ հաղթահարեցինք աղբահանության ճգնաժամը. Հայկ Մարության