Լեռնավանցիները իրենց համագյուղացուն մեղադրում են գյուղի կարեւոր հողերը զավթելու եւ կեղծ գործարքների մեջ

Լոռու մարզի Լեռնավան գյուղում լարված իրավիճակ է: Բնակիչների մեծ մասը իրենց համագյուղացի, գործարար Սեյրան Կարապետյանին մեղադրում են գյուղի կենտրոնական հատվածի գրեթե բոլոր հողակտորները մի դեպքում՝ զավթելու, մյուս դեպքում՝ ապօրինի սեփականաշնորհելու մեջ, իսկ ներկա ու նախկին գյուղապետերին՝ հիշյալ ապօրինությունները օրինականացնելու մեջ:

ՀԺ-ի հետ զրույցում Լեռնավանի գյուղապետ Վաչագան Վարդանյանը ներկայացնելով խնդիրը, ասաց, որ այն տարիների պատմություն ունի, հիմա ուզում են ինչ-որ ձեւով լուծել, բայց կողմերի համաձայնություն չկա. «2005-2006թթ. Սեյրան Կարապետյանը 920 քմ հողազավթում է կատարել, վրան կառույց են կառուցել, երկաթ-բետոնե պատնեշ են դրել, հիմա ուզում ենք համաձայնության գալ, փոխզիջումներ անել, որ իրեն վնաս չտանք, բայց չի համաձայնվում, հողը հետ չի տալիս, մենք նամակ-ծանուցագիր ենք ուղարկել, ժամկետ ենք տվել, որ վերացնի խախտումը ու հողը բերի նախկին տեսքի»,-ասաց գյուղապետը՝ նշելով, որ ներկայումս ռուսաստանաբնակ իրենց համագյուղացիները գումար են հավաքել եւ ցանկանում են գյուղի տվյալ հատվածում, որը զավթված է, ներդրումներ անեն ու շինություններ կառուցեն գյուղի համար, մինչդեռ հողը զավթված է, իսկ ծրագիրը հնարավոր չի լինում կյանքի կոչել. «Մենք Սեյրանին առաջարկեցինք իր հողամասը տա մեզ, այսինքն տարածքի փոխանակում անենք, խաչքար ունենք դրած, իր 350 քմ տարածքի վրա է մնացել, բայց ինքը ոչ մի ձեւ չի համաձայնվում, միայն գումար է ուզում, որը մենք չենք կարող տալ, ինքը նաեւ բուժկետն է ուզում, փոխարենը մեզ տալիս է մի կիսակառույց շենք, իսկ զավթած հողն էլ պահանջում է օրինականացնել, որը չենք կարող, քանի որ գյուղի կենտրոնն է, բնակիչներն էլ դեմ են»:

Վաչագան Վարդանյան

Շինությունը, որտեղ ներկայումս գյուղապետարանն է իր գործունեությունը ծավալում, եւս Սեյրան Կարապետյանի սեփականությունն է, որի դիմաց համայնքի բյուջեից նրան ամեն ամիս 40 հազար դրամ է վճարվում:

Գյուղապետարանի շինությունն է

Կատարված հողազավթման ու Սեյրան Հարությունյանի՝ աճուրդով ձեռք բերված հողատարածքի մասով ամիսներ առաջ քրեական գործ էր հարուցվել, որը, սակայն, կարճվել է: Լոռու ներկայիս մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ամիսներ առաջ հայտարարել էր, որ իրականացված աճուրդը կեղծ է եղել, քանի որ մասնակից մյուս անձը պարզապես տեղյակ չի եղել, որ աճուրդի է մասնակցել:

Լեռնավանցիները ՀԺ-ի հետ զրույցում նշեցին, որ պահանջում են, որպեսզի իրավապահ մարմինները նոր քննություն անցկացնեն, պահանջում են նաեւ կառավարության ու մարզպետարանի ուսումնասիրություն, իրենց ուզածը իրենց հողերը վերադարձնելն է: Գյուղի 66-ամյա բնակիչ Հենրիկ Մանուկյանի խոսքով, գյուղի կենտրոնի բոլոր հողակտորները գնվել ու զավթվել են Սեյրան Կարապետյանի կողմից, իսկ այդ ապօրինի գործարքների մեջ լուրջ դեր ունի նախկին գյուղապետը, որն ինչ-որ շահից ելնելով՝ փաստաթղթեր է կեղծել ու հողակտորներ վաճառել իրենց համագյուղացուն:

Լեռնավանցի Վիկտոր Մկրտչյանի խոսքով, համայնքային նշանակության բոլոր հողակտորները ներկայումս Սեյրան Կարապետյանի տիրապետության տակ են: Իսկ կեղծ աճուրդով ձեռք բերված հողակտորն ու ապօրինի շինություններն էլ օրինականացվել են ներկայիս գյուղապետի կողմից, որը եւս առաջացրել է իրենց զայրույթը. «Կեղծ աճուրդը եղել է հնի ժամանակ, կեղծ աճուրդով շահած հողի վրա ապօրինի շինություն է սարքել Սեյրանը, թազա գյուղապետն էլ դրանք օրինականացրել է»:Գյուղի ավագանու անդամ Համլետ Մազմանյանի խոսքով, գյուղի բնակիչները պահանջում են բացահայտել համայնքի բոլոր ժամանակների ղեկավարների ապօրինությունները, իրենց ցույց տան բոլոր փաստաթղթերը. «Փաստն այն է, որ գյուղի կենտրոնում 1 կտոր հող չկա, ոչ մի քառակուսի հող համայնքինը չի, փաստացի թե՛ սեփականատեր, թե՛ ներդնել ցանկացող, բայց ոչինչ չի արվում, քանի որ ոչինչ պարզ չէ, մենք ուզում ենք մարզպետարանը հանձնաժողով կազմի, իրավապահ մարմինները ուսումնասիրություններ անեն ու մենք ճշմարտությունն իմանանք»,-ասաց ավագանու անդամը:

ՀԺ-ի հետ զրույցում Սեյրան Կարապետյանը սկզբում հերքեց, թե հողազավթում է արել, ապա հաստատեց. «Ոչ, չունեմ, կարող ա մի 2-300 մետր ավել հող եմ վերցրել, բայց դա էլ արել եմ, որ իմ տան դռան դեմը չբերեն եսիմ ինչեր սարքեն….իրենք ուզում են իմ շեմի վրա խաղասրահ սարքեն, ես էլ չեմ թողել, պարսպապատել եմ»,-ասաց նա: Սեյրան Կարապետյանի խոսքով, հարուցված քրեական գործը կարճվել է, քանի որ «միլիցիան» տեսել է, որ ամեն ինչ օրինական է: Կարապետյանը հերքում է, թե զավթել է, ասում է՝ առաջ է գնացել պարզապես. «Ես ասում եմ իրենց, զավթածս ուզում եմ օրինականացրել, իրենք չեն անում, գյուղապետին 10 անգամ խնդրեցի, որ օրինականացնի, չի անում մարդը, գյուղացիներից է վախենում»:Անդրադառնալով կեղծ աճուրդով ձեռք բերված հողակտորին ու դրա վրա կառուցված ապօրինի շինություններին՝ Սեյրան Կարապետյանն ասաց, որ իր մասով ամեն ինչ օրինական է եղել, իսկ թե մյուս մասով ինչ է արվել, դա արդեն, ըստ նրա, հողաշինարարից պետք է պարզել: Գործարարի խոսքով, իրենից պարզապես ցանկանում են վերցնել իր սեփական ու օրինական շինությունները, որը տալու դեպքում ամեն ինչ կկարգավորվի, մինչդեռ ինքը անվճար ոչինչ տալ չի պատրաստվում:

Տպել
3994 դիտում

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ