Ուղղորդված չէր, բայց աջակցություն ցույց էին տվել. Խանումյանը` ի պաշտպանություն Քոչարյանի ցույցերի մասին

Շաբաթը օրը` դեկտեմբերի 22-ին, Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի պուրակում նախաձեռնվել էր բողոքի ցույց` ի պաշտպանություն Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի: Նախաձեռնության հեղինակները հանդես են եկել ելույթներով` դատապարտելով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշումը: Հավաքվածները՝ մոտ 150-200 հոգի, կոչ են արել անհապաղ ազատ արձակել Քոչարյանին՝ ընթացքում պարբերաբար վանկարկելով` «Ազատություն Ռոբերտ Քոչարյանին», «Ազատություն նախագահին»: 

«Պետք է հաշվի առնել, որ հնարավոր է նաեւ այսպիսի բաներ լինեն»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար, պատգամավոր Հայկ Խանումյանը:

- Պարոն Խանումյան, երկու օր առաջ Ստեփանակերտում տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի: Ո՞ւմ նախաձեռնությամբ է դա եղել, ովքե՞ր են մասնակցել:

- Տարբեր մարդիկ էին մասնակցում: Ինչքան հասկացա՝ նախկին «Մետաքս» կոմբինատի աշխատակիցներն էին, որտեղ Քոչարյանը աշխատել էր:

- Ի՞նչ եք կարծում, ո՞րն էր նպատակը Արցախում նման ցույց կազմակերպելու:

- Կարծում եմ՝ նորմալ է, երբ որ մարդը ունի նախկին կոլեկտիվ, հնարավոր է նաեւ այդպիսի միտք առաջանար մարդկանց մոտ: Մեծ բան չեմ տեսնում, նամանավանդ որ մասնակիցների թիվը այդքան էլ մեծ չէր:

- Այսինքն, ուղղորդվածություն չկա՞ր:

- Դե, բնականաբար, ուղղորդվածություն էլ կար: Այսինքն, այնտեղ մասնակիցների որոշակի վերլուծությունները ցույց էին տալիս, որ կոնկրետ իշխանական կուսակցությունից մարդիկ կային, որոշակի գործակալական ցանց նույնպես կար: Բայց դա հիմնական մասսան չէր: Ուղղորդված չէր, բայց աջակցություն ցույց էին տվել:

- Ինչպե՞ս են արցախցիները եւ Արցախի իշխանություններն արձագանքել այդ ցույցին:

- Սովորական, կարծում եմ՝ ոչ մի ձեւ էլ չեն արձագանքել: Չեմ կարծում, թե ինչ-որ արձագանք պիտի լինի:

- Ի՞նչ եք կարծում՝ արդյո՞ք սա ինչ-որ կերպ հայաստանյան ներքաղաքական հարցերին խառնվելու փորձ է:

- Համենայնդեպս, պետք է հաշվի առնել, որ հնարավոր է նաեւ այսպիսի բաներ լինեն: Եթե մի քանի հարյուր մարդ որոշում է այդ ձեւով իրենց կարծիքը արտահայտել, դա էլ նորմալ է՝ հաշվի առնելով, որ Քոչարյանը եղել է նաեւ Արցախի նախագահ:

Տպել
3546 դիտում

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը