Օր 10-րդ. այսօր հացադուլի մեջ գտնվող ռեժիսորի ծնունդն է, նա կհանդիպի Մակունցին

Արդեն 10-րդ օրն է՝ կինոեժիսոր, Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանը հացադուլ է անում: Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ռեժիսորի ծննդյան օրն է, որը Գալստյանն անցկացնում է հյուծված եւ առողջական որոշակի խնդիրներով:

Այս ընթացքում, երբ ռեժիսորը Մատենադարանի մոտ վրան էր տեղադրել ու հացադուլ էր անում, նրան այցելեցին արվեստի բազմաթիվ գործիչներ, մտավորական ընկերներ եւ պաշտոնյաներ, այդ թվում՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Սակայն այցելություններն ու Գալստյանին ուղղված հորդորները՝ հացադուլը դադարեցելու հետ կապված, կարծես թե անարդյունք էին մնում մինչեւ այն պահը, երբ ռեժիսորին չայցելեց մշկույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը:

Հովհաննես Գալստյանի խոսքով՝ մտերմիկ եւ շատ արդյունավետ զրույց են ունեցել Մակունցի հետ: Վերջինս հայտնեց, որ հաճելիորեն զարմացած է Լիլիթ Մակունցի մարդկային որակներով ու մտքի ճկունությամբ: Այսօր նրանք հանդիպում են ունենալու, դարձյալ քննարկելու են եւ ուսումնասիրելու են ֆիլմի հետ կապված բոլոր փաստաթղթերը: Մակունցը խոստացել է հարցին վերջնական լուծում տալ:

Գալստյանը հերթական անգամ անդրադարձավ 2018 թվականին կինոյի մասին օրենքում ավելացված օրենքի նոր կետին, որն անհիմն կիրառվել է Ազգային կինոկենտրոնի կողմից:

Գալստանի «Տատիկիս վարսեր» ֆիլմը հայ-բուլղարա-գերմանական համարտադրություն է: Այն նախատեսված էր էկրան բարձրացնել 2019-ի փետրվարին, սակայն անժամկետ արգելափակված է: Այսօր հրավիրած ասուլիսում տեսակապի միջոցով լրագրողների եւ ռեժիսոր Գալստյանի հետ կապ էին հաստատել նրա գերմանացի եւ բուլղարացի գործընկերները:

«Քանի որ նախնական համաձայնություն կար եւ ծրագիրն էլ շատ խոստումնալից էր, մենք բուլղարացի համարտադրողի հետ որոշեցինք մասնակցել այս ծրագրին: Երբ հայկական կողմը դադարեցրեց ֆիմանասավորումը, ստիպված եղանք պրոցեսը սառեցնել, այս պահին սպասում ենք որոշակի քայլերի հենց նրանց կողմից, որ նորից վերսկսենք»,-ասաց Գերմանիայի գործընկեր Լաուրան:

Լաուրան նկատեց, որ սա առաջին համատեղ կինոարտադրությունը պիտի լինի Գերմանիայի հետ: Նա հույս հայտնեց, որ խնդիրը որքան հնարավոր է՝ արագ լուծում կստանա, շեշտեց, որ նախագիծն իրեն անչափ դուր է եկել:

Խոսելով բուլղարական գործընկերների հետ համագործակցության մասին՝ Հովհաննես Գալստյանը հայտնեց, որ 100 հազար եվրո պետք է տրամադրի Բուլղարիայի մշակույթի նախարարությունը, սակայն, ըստ նրանց օրենքի, եթե հայկական կողմը չկատարի իր պարտավորությունները, ապա նախագիծը կզրկվի տրամադրվող 100 հազար եվրոյից:

Տեսակապի միջոցով կապ հաստատած բուլղարացի գործընկերը նշեց, որ պատրաստ է գալ Հայաստան եւ Գալստյանի հետ միասին հացադուլ սկսել: Գալստյանն էլ փոխանցեց, որ ավելի շուտ ինքը կգնա Բուլղարիա՝ նկարահանումների, քան վերջինս կմիանա իր հացադուլին:

Տպել
2582 դիտում

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել