Իրոք անտանելի է ու օրհասական․ Երվանդ Վարոսյանը՝ ՓՊ-ում ստեղծված իրավիճակի մասին

ՀՀ փաստաբանների պալատը տարածել է հայտարարություն, որով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանին մեղադրել է ՓՊ ղեկավարության գործունեության մասին «բացարձակ սուտ» գնահատականներ հնչեցնելու մեջ։

Ինչպես մանրամասնում է փաստաբան Երվանդ Վարոսյանը, խոսքը գնում է, մասնավորապես, 2014 թվականին ԿԸՀ անդամ Գեորգի Մարտիրոսյանի այդ պաշտոնում ՓՊ խորհրդի կողմից վերանշանակման առաջարկին, Նիկոլայ Բաղդասարյանի` ՓՊ խորհրդի անդամի լիազորությունների դադարեցմանը, նրա փաստաբանական գործունեության արտոնագրի կասեցմանն ու առհասարակ նրա նկատմամբ զանազան գործոններից դրդված հետապնդումներին։

«Որպես այդ տարիներին Նիկոլայ Բաղդասարյանի հետ միասին ՓՊ խորհրդում եղած փաստաբան փաստում եմ, որ Նիկոլայ Բաղդասարյանի կողմից ՓՊ ղեկավարության հասցեին հնչեցված գնահատականները ոչ միայն ճշմարտություն են, այլև չափազանց մեղմ։

Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ ակնհայտ անբարյացակամ վերաբերմունքը հետևանք է եղել նրա կողմից որպես ՓՊ խորհրդի անդամի ու Փաստաբանական դպրոցի տնօրենի որդեգրած ինքնուրույն մոտեցումների, որոնք երբեմն հակասում էին Արա Զոհրաբյանի դիրքորոշմանը, իսկ արդի ՓՊ-ում նման հանգամանքներն անհետևանք չեն անցնում։

Իրոք Նիկոլայ Բաղդասարյանը, ինչպես նաև ես, 2014 թվականին դեմ ենք քվեարկել ԿԸՀ անդամի թեկնածության վերանշանակման առաջարկին այն պարզ պատճառով, որ թեկնածուն խորհրդի նիստում կասկածի տակ չառավ նախորդած նախագահական ընտրությունների արդյունքները (Սերժ Սարգսյանի) հայտարարեց, որ ստորագրել է եզրափակիչ արձանագրությունն ու չի ներկայացրել հատուկ կարծիք։

Մեր դիրքորոշումը, սակայն չխանգարեց Արա Զոհրաբյանի նախագահած խորհրդին կայացնելու որոշում ու ներկայացնելու ԿԸՀ այդ անդամի թեկնածությունը։

Սրան հաջորդեց Նիկոլայ Բաղդասարյանի որպես խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման ակնհայտ ապօրինի որոշումը։ Արա Զոհրաբյանի ղեկավարած խորհուրդը գտավ, թե Ն. Բաղդասարյանը շատ անհարգելի բացակայություններ ունի։ Ու սա կատարվեց այն դեպքում, երբ նա ներկայացրել էր բացակայությունների հիմնավորումները, այն դեպքում, երբ սահմանվածից ավելի բացակայած խորհրդի այլ անդամների բացակայության հարց առհասարակ չքննարկվեց, իսկ խորհուրդը այդ որոշումից ուղիղ մեկ տարի անց նոր սահմանեց չափանիշներ, թե ինչ ասել է հարգելի կամ անհարգելի բացակայություն։

Նիկոլայ Բաղդասարյանի դեմ իրականացվել են նաև բազմաթիվ այլ գործողություններ, որոնց, սակայն առանց նրա համաձայնության բարձրաձայնելու իրավունք չունեմ։

«Փաստաբանների պալատ» վերտառությամբ հիմնարկն իր ամենօրյա գործունեությամբ շարունակում է աղաղակել Հայաստանում փաստաբանության գործունեությունը կանոնակարգող օրենսդրության վերանայման, ոլորտում անհրաժեշտ ռեֆորմների մասին։

Իրավիճակը, իրոք անտանելի է ու օրհասական»,- ասված է Վարոսյանի Facebook-յան գրառման մեջ։

Տպել
2111 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը