Նպատակը մեկն է՝ ազատվել Չալդրանյանից. Համազգայինի դերասանները դեկտեմբերի 1-ից գործադուլ կանեն

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում նոյեմբերի 9-ից սկսված լարվածությունը քառապատկվեց այն բանից հետո, երբ այսօր՝ նոյեմբերի 29-ին, թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Վիգեն Չալդրանյանը, հրաժարական տալով գեղարվեստական ղեկավարի պաշտոնից, այդ պաշտոնին նշանակեց ռեժիսոր Սուրեն Շահվերդյանին:

Այսօր Համազգային թատրոնում հրավիրված մամուլի ասուլիսում դերասանները ներկայացրեցին իրենց բողոքներն ընդդեմ Չալդրանյանի: Նշեցին, որ ի սկզբանե, երբ բողոքել են եւ Չալդրանյանին ասել, որ չեն ուզում իր հետ աշխատել, վերջինս հանգիստ տոնայնությամբ ասել է. «Տասն օրից կխոսենք այդ մասին, ջան»:

Դերասանների խոսքով՝ սկզբում չեն ցանկացել որեւէ աղմուկ բարձրացնել, փորձել են թատրոնի ներսում հարցը կարգավորել: Ցանակցել են, որ 2 տարի թատրոնը հիմնովին խարխլելուց հետո Չալդրանյանն անաղմուկ եւ ինքնակամ հեռանա: Սակայն, եթե Չալդրանյանն ավելի վաղ ՀԺ-ի հետ զրույցում ասել էր, որ աթոռից կառչած չէ, առայժմ, կարծես, թե կառչած է մնում: Ավելին, Չալդրանյանի կողմից այս նոր նշանակումը դերասանները որակում են վերջինիս կողմից իրականացված հերթական սադրիչ քայլը:

Ընդգծում են, որ օգտվելով իրենց սահմանադրական իրավունքից, դեկտեմբերի 1-ից հայտարարելու են անժամկետ գործադուլ:

«Կարծում եմ՝ մենք դրա իրավունքն ունենք: Մի ամբողջ ժողովուրդ կանգնեց եւ ասաց՝ պարոն Սերժ Սարգսյան, մենք չենք ուզում, որ դուք մեզ ղեկավարեք եւ պարոն Սարգսյանը հեռացավ: Մենք որպես փոքրիկ ընտանիք պետության մոդուլն ենք եւ պահանջում ենք, որ Չալդրանյանը հեռանա»,-ասաց դերասան Դավիթ Հակոբյանը:

Դերասաններին խիստ զայրացրել է նաեւ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանի մոտեցումն ու առաջարկած լուծումները խնդրի վերաբերյալ: Նազենի Ղարիբյանը Համազգայինի ստեղծագործական կազմի հետ հանդիպման ընթացքում պարզել է, որ ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից համատեղությամբ հաստիք զբաղեցնելը հակասում է պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին:

Այսինքն, ստացվում է՝ Չալդրանյանը շուրջ մեկ տարի անօրինական կերպո՞վ է զբաղեցրել է երկու պաշտոն: Եվ նախարարությունը այդ բացահատումն արել է միայն վերջինիս շուրջ բարձրացված աղմուկից հետո: Հիշեցնենք, Չալդրանյանին այդ պոստերում նշանակել է մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը: 

«Փոխնախարարը մեզ ասաց, որ մենք դերասան ենք եւ պետք է պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերենք: Այո, մենք դերասան ենք, մեր քամակները մեր երեսին է կապած: Բայց քանի անգամ է ձեզանից որեւէ մեկը, կամ նախարարներից մեկը բեմ բարձրացել այն ժամանակ, երբ իր մայրը հիվանդանոցում անգիտակից պառկած է, քանի անգամ է բեմ բարձրացել, որ հասկանա, թե ինչ է նշանակում բեմական պրոֆեսիոնալիզմ, երբ երեխայիդ վիրահատում են, իսկ դու ստիպված ես բեմում կոմեդիա խաղալ: Եվ մեզ պրոֆեսիոնալիզմ են սովորեցնում: Թատրոնը մարդկային փոխհարաբերությունների կենտրոն է եւ չի կարելի այն տանել անմարդկային փոխհարաբերություններ: Իսկ Չալդրանյանը հենց այդպես է արել, մարդիկ չեն ուզում թատրոն գալ, դա նույն բանն է, ինչ մարդը չուզենա տուն գնալ»,-ասաց դերասան Դավիթ Հակոբյանը:

Դերասանները դժգոհություն հայտնեցին, որ մշակույթի նախարարությունում էլ նորմալ խոսակցություն տեղի չի ունեցել: Փոխնախարարի կողմից անընդհատ շահարկվել է այն արտահայտությունը, թե Չալդրանյանի արարքներում հանցակազմ պարունակող ոչինչ չկա: «Եթե հանցակազմ լիներ, մենք նախարարին չէինք դիմի, կդիմեինք իրավապահ մարմիններին: Մեզ ցույց տվեցին այն թուղթը, համաձայն որի՝ Չալդրանյանը չի կարող երկու պաշտոն զբաղեցնել: Եվ Վիգենն էլ մեծահոգաբար հրաժարվեց գեղարվեստական ղեկավարի պաշտոնից, որպեսզի մնա տնօրեն»,-ասացին դերասանները:

Նրանք պատմեցին, որ Վիգեն Չալդրանյանը թատրոն մտնելու առաջին իսկ օրվանից ասել է, որ ուզում է նոր թատրոն ստեղծել, սակայն իրենց պետք չէ նոր թատրոն ստեղծել, քանի որ վաղուց ունեն իրենց թատրոնը՝  իր էսթետիկայով եւ գեղարվեստական մտածողությամբ. «Ունենք թատրոն, որը կարող է մեկին դուր գալ, մյուսին՝ չէ, մեկին լուրջ թվալ, մյուսին՝ անլուրջ՝ ինչպես նախկին նախարարին: Ունենք մեր տեսակը, որը ստեղծվել է հզոր անհատների կողմից»:

Դերասանների նկարները Չալդրանյանը հեռացրել է թատրոնի միջանցքից, հեռացրել է նաեւ Սոս Սարգսյանի նկարը, իսկ երբ իրեն հարցրել են, թե կոլեկտիվի կարծիքը հաշվի առե՞լ է, պատասխանել է՝ ես կոլեկտիվ ճաշակ չեմ ընդունում: «Թատրոնի գեղարվեստական ղեկավարը կոլեկտիվ ճաշակ չի ընդունում, սա արդեն դիլետանտիզմ է: Եթե դու, կոլեկտիվում աշխատելով, դա չես ընդունում, ապա ի՞նչ գործ ունես այստեղ»,-ասացին դերասանները:

Դերասան Արման Նավասարդյանի վստահեցմամբ՝ այսօր չկա մի դերասան, որը լավ կարծիք ունենա Վիգեն Չալդրանյանի մասին եւ ցանկանա նրա հետ աշխատել: Նավասարդյանը վստահեցնում է՝ թատրոնը Չալդրանյանի օրոք ոչ մի հյուրախաղերի չի մասնակցել:

«Շարունակելով այն միտքը, թե այսօր ինչի է վերածվել Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը, ուզում եմ մի բան պատմել: Վիգեն Չալդրանյանը մի օր ինձ ասաց՝ դուք չհամաձայնվեցիք իմ բարությանը, ես ձեռքերիս վրա ձեզ խավիար էի մատուցում, դուք հաց ու պանիր ուզեցիք, ես ձեզ հագցրեցի գեղեցիկ շորեր, ասեցիք՝ չէ, մենք տրեխներով ենք ուզում ապրել: Այս ամենն ասելով՝ նա նկատի ուներ Սոս Սարգսյանին եւ նրա ժամանակները: Եվ այսօր խոսում է նրա մասին: Սոս Սարգսյանի հիշատակը մենք ենք ու այս թատրոնը, որը նա եկել եւ ուզում է կազմաքանդել»,-ասաց դերասան Արման Նշանյանը:

Դերասանները ցավով խոստովանում են, որ թատրոնը երկու տարվա մեջ Չալդրանյանը երկու մասի է բաժանել՝  Վ. Չալդրանյանի թատրոնն՝ իր գեղագիտությամբ ու մեկ՝ «Սանտա կռուզ» ներկայացմամբ եւ Սոս Սարգսյանի թատրոնն՝ իր բոլոր ներկայացումներով: «Իր ներկայացման զգեստները նա առանձին է պահում, բեմադրական մասի վարիչին արգելում է որեւէ այլ ներկայացման մեջ խառնվի: Թատրոնը գնալով մեռնում է: Մի ներկայացում էլ զոռով խաղացինք, այն էլ իր գրած այստեղի-այնտեղից բստրած պիեսը, որը  զոռով բեմադրեցինք: Գումար չէր տալիս, պարոն Հակոբյանն իր գրպանից էր հանել, որ տար, սկանդալ ենք արել, որ 200 հազար դրամ փող տա, որ իր գրած ախմախ պիեսը բեմադրվի, որ խաղանք»,-ասաց Ստեփան Ղամբարյանը:

Դերասաններն ասում են, որ չեն ուզում երկու տարվա մեջ ունենալ մեկ ներկայացում: Վստահեցնում են, որ Չալդրանյանի օրոք Համազգային թատրոնի դահլիճները սկսեցին դառնալ կիսադատարկ եւ ներկայացումներին ամենաշատը 50 տոմս վաճառվել: Այժմ նրանք ունեն իրենց թեկնածուներին՝ դերասանուհի, ռեժիսոր Նարինե Գրիգորյանին տեսնում են գեղարվեստական ղեկավարի պաշտոնում, իսկ դերասան Արման Նավասարդյանին՝ տնօրենի:

Տպել
2616 դիտում

Գյումրիից եկած խումբը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)