Կալանք դրված է Մայրապետյանի հաշիվների վրա, Հ2-ի հաշիվների վրա կալանք չկա. Փաշինյան

Ես չեմ ուզում որեւէ հայտարարություն անել, որը կընկալվի որպես նախաքննության վրա ազդեցություն, բայց Սամվել Մայրապետյանի մասով այն տեղեկատվությունը, որն առկա է, որի մի մասը հրապարակային է, տալիս է հիմքեր ասելու, որ այս գործում կարող ենք առնչվել շատ խոշոր կոռուպցիոն խաչմերուկի հետ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հ2» հեռուստաընկերության սեփականատեր, գործարար Սամվել Մայրապետյանի կալանավորմանը:

«Հ2»-ի լրագրողը հիշեցրեց, որ հոկտեմբերի 9-ից Սամվել Մայրապետյանը կալանավորված է, եւ շուրջ 50 մտավորականներ միջնորդել էին, որ նրա խափանման միջոցը փոխվի, բայց մերժվել են: Նաեւ տասնյակ խմբագիրներ դիմել են վարչապետին, բայց արձագանք չեն ստացել. «Հիմա նրանք ժողովո՞ւրդ են, նրանց խոսքի մեջ արժեք կա՞, որ լսեին նրանց ու պատասխան ստանային»,- հարցրեց լրագրողը:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այս գործում կարող ենք առնչվել շատ խոշոր կոռուպցիոն խաչմերուկի հետ: Այդ խաչմերուկի լուսացույցի բոլոր գույները բացահայտելը մեր պարտավորությունն է ժողովրդի առջեւ: Ինձ հետ հանդիպման ժամանակ ասվել է, որ լրատվամիջոցի հաշիվների վրա կալանք է դրված, ես հետաքրքրվեցի եւ պարզվեց, որ լրատվամիջոցի որեւէ հաշվի վրա կալանք դրված չէ: Կալանք դրված է որպես մեղադրյալ անձի հաշիվների վրա: Ես շատ ցավում եմ, որ ընդհանրապես այդպիսի պրակտիկա կա, որ որեւէ մեկին կալանքի են վերցնում, բայց դա նաեւ օրինականության հաստատման ճանապարհին անխուսափելի բան է:

Որքանով ես փորձել եմ տեղեկատվություն ստանալ, իմ եզրակացությունն այն է, որ այս գործում մենք կարող ենք գործ ունենալ կոռուպցիոն խոշոր խաչմերուկի հետ: Սա որեւէ կապ չունի լրատվամիջոցների գործունեության հետ»,- հայտարարեց վարչապետը:

Հիշեցնենք, որ Սամվել Մայրապետյանը կալանավորվել է հոկտեմբերի 9-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանի որոշմամբ։ Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը):

Տպել
2158 դիտում

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և 8 մարզերում

«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներում բռնկված հրդեհի մարմանը 11 մարտական հաշվարկ է մասնակցել

Հետաքրքրություն ներկայացնող ընկերությունների մեծ մասը զգալի ավելացրել է բյուջե վճարված հարկերը. Փաշինյան

Հայաստանը 9 ծանրորդով կմասնակցի Թայլանդում կայանալիք աշխարհի առաջնությանը

89 մարտական հաշվարկ եւ 2 օպերատիվ խումբ պայքարել են 76 խոտածածկ տարածքի հրդեհ մարելու համար

Թաթուլ համայնքի ղեկավարը մի քանի միլիոնի հասնող չարաշահումներ է թույլ տվել (տեսանյութ)

Կոտայքում Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը շպրտվել է հանդիպակաց երթևեկելի գոտի և տեղում մահացել

Ողջունելի է, որ Կարմիր Խաչի ՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերուն

Ավիապատահար Գյումրիում. «Պոբեդայի» ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն

Սիրիայում թուրքական զինուժը կրակ է բացել քուրդ զինյալների դեմ

Թոշակառուն գերեզմանատան տարածքից 4 սոճի է հատել. վնասի չափը պարզվում է

Մարտական հերթափոխի նախապատրաստում զորամասերից մեկում

«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներից ծուխ է նկատվել (տեսանյութ)

Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելիս կիրառել են օրենքը խախտող անհամաչափ ֆիզիկական ուժ. ՄԻՊ

Վարչապետի աշխատակազմը ներկայացրել է այսօր կառավարությունում Ամուլսարի հանքի վերաբերյալ խորհրդակցության սղագրությունը

Ամուլսարի հանքի շահագործումը ոչ Սեւանին, ոչ Ջերմուկի ջրերին ոչ մի վնաս չի հասցնելու. վարչապետ

Ո՞ւմ է պետք Սերժ Սարգսյանի ձերբակալությունը. ՀՀԿ-ի՞ն, թե՞ ինշխանությանը

Ստեփանավանի անտառներում 3 տարում ապօրինի հատվել է 1462 ծառ. մեղադրանք է առաջադրվել 16 անձի

Նովոսիբիրսկ քաղաքում վթարի հետեւանքով ՀՀ քաղաքացի է զոհվել, 9 մարդ՝ վնասվածքներ ստացել

Քրեակատարողական հիմնարկներում նշեցին Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը