ՀԱՊԿ-ում լարումը կարող է հղի լինել տհաճ հետեւանքներով․ Վահրամ Բաղդասարյան

Միջազգային հարթակներում ընդունելի չէ նման հռետորաբանությունը, առավել եւս դաշնակից եւ բարեկամ երկրների միջեւ: ԱԺ ճեպազրույցի ժամանակ նման հայտարարություն արեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ մեկնաբանելով Բելառուսի ԱԳՆ հայտարարությունները՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի հետ կապված:

«Մեր իշխանությունների կողմից ի սկզբանե բացթողումներ եղել են։ Խաչատուրովի կալանավորելուց առաջ պետք է տեղյակ պահվեր ՀԱՊԿ երկրներին, ինչը չկատարվեց եւ լարում ու սրում առաջացավ: Արդեն կանխատեսելի էր, որ մենք, կարծես թե, կորցնելու ենք գլխավոր քարտուղարի տեղը, քանի որ այդ սինդրոմներն արդեն կային: Ինձ թվում է՝ Նիկոլ Փաշինյանը կորոշի, թե իրեն ինչպես կդրսեւորի դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում: Այս լարումը ձեռնտու չէ մեր հետագա քաղաքական քայլերի համար: Սա կարող է հղի լինել բավականին տհաճ հետեւանքներով, պետք է հնարավորինս շուտ հարթվեն հարաբերությունները, վերջ դրվի այդ հռետորաբանությանը, քանի որ ՀԱՊԿ-ը մեծ ընտանիք է, մենք էլ այդ ընտանիքի անդամ ենք»,- ասաց Բաղդասարյանը:

Նա նշեց, որ մեզ համար ցանկալի չէ, որ փակ հանդիպումը քննարկվում է Ադրբեջանի դեսպանի հետ: Ըստ Վահրամ Բաղդասարյանի՝ դա կախված է նրանից, թե ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել փակ հանդիպման ժամանակ, որից մենք տեղյակ չենք․

«Կարծում եմ՝ եւս մեկ անգամ հանդիպելով՝ կողմերը հայտարարությամբ հանդես կգան, կպարզաբանեն տեղի ունեցածը»,- ասաց Բաղդասարյանը՝ նշելով, թե ով է խախտել պայմանավորվածությունը: «Համենայնդեպս, պետք է ֆիքսենք, որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ի հետ որեւէ առնչություն չունի: Չգիտեմ՝ ում բարեկամը կամ ընկերն է Ալիեւը, բայց նա ՀԱՊԿ-ի հետ առնչություն չունի»:

ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ իրենց իշխանության օրոք եղել են զգացողություններ, որ նույն անվտանգային համակարգում գտնվող երկրները՝ Բելառուսը եւ Ղազախստանը, գործում են ի շահ Ադրբեջանի եւ ընդդեմ Հայաստանի: Սակայն նա նշեց, որ իրենց իշխանության օրոք նմանատիպ որեւէ սկանդալ չի եղել, քանի նմանատիպ հարցերը դիվանագիտական բանակցությունների ընթացքում պետք է հարթվեն եւ ոչ թե մասսայական՝ ողջ աշխարհի աչքի առաջ վիճաբանություններով: Բաղդասարյանի խոսքով՝ սա խարխլում է «բարեկամական հարաբերություններ» հասկացողությունը․

«Եղել են կոշտ խոսակցություններ, բայց առանձնազրույցի ընթացքում: Նման ցայտուն երեւույթներ մեր իշխանության ժամանակ չեն եղել: Մենք որեւէ դեպք չենք ունեցել, որ պարտվողական դիրքորոշում արձանագրած լինենք ՀԱՊԿ-ի հետ բանակցությունների ժամանակ»: Ինչ վերաբերում է պարտվողական դիրքորոշում ունենալուն՝ Բաղդասարյանն ասաց՝ կհետեւենք, կտեսնենք։

Տպել
1455 դիտում

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

Ամուլսարի շահագործմանը փայլուն եմ վերաբերվում. Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ

Ամենօրյա պայքար հանուն անկախության

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է՝ տեսանելիությունը 1-2 մետր

Միայն հարգանքից ելնելով է առաջարկվել Վանեցյանի եւ Օսիպյանի ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումներով. ԱԺ նախագահ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի լվացման համար. ՔԿ

Մենք ունենք 2 պետություն, բայց 1 հայրենիք եւ մեր նպատակը 1 պետություն, 1 հայրենիք ունենալն է. Դավիթ Բաբայան

Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Ես Արցախ եմ հրավիրելու այս բոլոր մրցանակակիրներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան